04/03/2024
«Սերը այս աշխարհի հանդեպ` թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակ. 4:4): Ավետարանի էջերում բազմիցս հանդիպում ենք հատվածների, որոնցում հստակորեն ընդգծված է այս աշխարհը չսիրելու, արհամարհելու գաղափարը: Ի՞նչ ասել է` չսիրել այս աշխարհը: Մի՞թե հնարավոր է չսիրել այն, ինչ Աստված է ստեղծել: Ի սկզբանե Աստված ամեն ինչ բարի ստեղծեց, ինչպես վկայում է Ծննդոց գիրքը: Սակայն, երբ մեղքն աշխարհ մտավ,
03/03/2024
Քրիստոնյայի համար յուրաքանչյուր օր, առավել ևս Տերունի օրը, պարգև է իր Արարչից: Քրիստոնյան հոգևոր մեծ ուրախություն է ապրում, երբ Աստծու պարգևած օրն ապրում է Աստծու ներկայությամբ՝ իմաստավորելով այն աղոթքով, պահքով և բարի գործերով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մարտի 3-ին, որ ըստ Հայ եկեղեցու տոնացույցի՝ Մեծ պահքի Տնտեսի կիրակին էր, ուխտի մեկնեց Կոտայքի մարզի Առինջ գյուղի հարևանությամբ գտնվող Գետարգելի
02/03/2024
- Հա՛յր, կարո՞ղ է արդյոք մայրը վնասել իր երեխային անխոհեմ սիրով: - Իհարկե կարող է: Օրինակ՝ մայրը տեսնում է, որ իր մանկիկը չի կարողանում քայլել սովորել և ասում է. «Ի՜նչ մեղք է խեղճը, չի կարողանում քայլել», և պարբերաբար գիրկն է առնում նրան, փոխարենը երեխայի ձեռքից բռնած օգնի, որպեսզի ինքնուրույն քայլի: Հարց է ծագում. փոքրիկն ինչպե՞ս պետք է քայլել սովորի: Իհարկե, այդպիսի մայրը սիրուց դրդված է գործում, սակայն չափազանց հոգատարությամբ վնասում
01/03/2024
Հոգևոր իշխանությունը նման չէ քաղաքական կամ ֆինանսական իշխանությանը: Ինչո՞վ է այն տարբերվում: Հոգևոր իշխանությունը քաղաքական կամ այլ տեսակի իշխանություններից տարբերվում է Քրիստոսի ուսուցանած սկզբունքով. «Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը և բոլորի սպասավորը պիտի լինի» (Մարկ. 9.34): Քրիստոս, սա սովորեցնելով, բերում է Իր օրինակը` ասելով, որ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28, Մարկ. 10.45): Ուրեմն, հոգևոր
29/02/2024
Քննադատություն բառը, ըստ Մալխասեանցի Հայերեն բացատրական բառարանի, նշանակում է՝ 1. գրական կամ արվեստի գործը քննելն ու դատելը, դրան գնահատելը, 2. պարսավ հարձակում որևէ անձի կամ նրա գործունեության վրա, 3. գրվածք, որի մեջ քննադատված է այս կամ այն առարկան: Այսօր աշխարհում քննադատության տարածումը՝ ընդարձակ կամ սահմանափակ, քանակը՝ հաճախակի կամ սակավ, որակը՝ հիմնավորված կամ անհիմն, զորությունը՝ ուժգին կամ մեղմ, նպատակը՝ սխալների
28/02/2024
Կյանքի իմաստի մասին խոսելիս հաճախ ծագում է մեկ այլ հարց, իսկ ի՞նչ է կյանքը: Կյանքը, գիտության տեսակետով, մատերիայի գոյության գործուն ձևն է և այն հատկանիշը, որը տարբերակում է ազդանշան տալու, զգալու, սեփական գոյությունը զարգացնելու հատկություններն ունեցողներին այդ հատկությունները չունեցողներից: Գիտության ճյուղերից այս հարցով հիմնականում զբաղվում է կենսաբանությունը: Ըստ Աստվածաշնչի` կյանքն Աստծո պարգևն է` կենդանության շնչով օժտված արարածների
27/02/2024
Դատողության ու դյուրըմբռնության ընդունակ երեխաներն երբեմն դժվարությունների են հանդիպում ու տանջվում են: Այդպիսի երեխաներն ուզում են ամեն ինչ սեփական խելքով կարգավորել և ձգտում են անել այն, ինչ իրենց ուժերից վեր է: Նրանք ուժեղ միտք ունեն, սակայն չեն կարողանում արգելակները սեղմել: Նրանք իրենց վրա փորձարկումներ են անում, ասես կամենում են փորձել, թե դիմացկունության ինչ պաշար ունեն: Դրանից նրանք տառապում են: Դատողության կարողությունը կօգնի
26/02/2024
Փետրվարի 25-ին՝ Մեծ պահքի Անառակի կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղավ Սուրբ Պատարագի, ապա ուխտի մեկնեց Գեղարդավանք: Մեծ պահքի յուրաքանչյուր կիրակի «Զորավոր» երիտասարդաց միությունը իմաստավորում է՝ ուխտավորաբար որևէ սրբավայր այցելելով և Հայոց եկեղեցու, ազգի ու բանակի համար միասնական աղոթք հղելով առ Տեր: Երիտասարդների ուխտագնացության