24/02/2024
Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի եւ օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց
23/02/2024
Աշխարհում շատ քիչ են եղել համընդհանուր խաղաղ ժամանակներ, պատերազմները մոլեգնել են բոլոր դարերում` խլելով անհամար մարդկային կյանքեր, բազմաթիվ մարդկանց մատնելով թշվառությունների, վշտերի, նեղությունների: Ինչո՞ւ է պատերազմն առկա Աստծո կողմից ստեղծված աշխարհում: Աստված ստեղծեց տիեզերքը, մեր աշխարհն ու մարդուն և ասաց, որ ամեն ինչ բարի է (Ծննդ. 1.31): Սակայն չարը եկավ աշխարհ և մարդուն գայթակղելով` ձգեց դեպի իր չար մտադրությունները, և անկում ապրեց
22/02/2024
Երեխայի դաստիարակությունը սկսվում է հղիությունից: Եթե, իր կրծքի տակ երեխա կրող, մայրը հուզվում է և վշտանում՝ ապա նրա որովայնում գտնվող պտուղը նույնպես անհանգստանում է: Իսկ եթե մայրն աղոթում է և ապրում հոգևոր կյանքով՝ ապա մանուկը նրա որովայնում օրհնվում է: Այդ պատճառով էլ հղի կինը պետք է Հիսուսի աղոթքը և Ավետարան կարդա, եկեղեցական շարականներ երգի, հոգեպես չանհանգստանա: Բայց և նրա հարազատներն էլ պետք է ուշադիր լինեն, որպեսզի չվշտացնեն նրան:
21/02/2024
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետը ողջունեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի մասնակցությունը ժողովին։ Այնուհետև իր գնահատանքն ու օրհնությունը բերելով Գերագույն հոգևոր խորհրդի
20/02/2024
Աշխարհում ապրող յուրաքանչյուր անձ կարող է լուսավորվել ճշմարիտ լույսով՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ Իր մասին ասել է. «Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհ. 8:12): Տերը լուսավորեց աշխարհն Իր աստվածային ուսմունքով, Իր սուրբ կյանքով և պատգամեց Իր հետևորդներին աշխարհի լույսը լինել. «Դո՛ւք եք աշխարհի լույսը: Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել:
19/02/2024
- Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ մանկությունից հոգևոր կյանքով ապրող ու բարեպաշտություն ունեցող երիտասարդն այնտեղ է հասնում, որ լիովին շեղվում է ուղուց և «ձեռքից գնում է»: - Կարիք չկա (դյուրությամբ) դատել: Շատ պատճառներ կան: Աշխարհիկ, ուշադրությունից զուրկ կյանքով ապրող երեխաները, տեսնելով հոգևոր ու առաքինի կյանքով ապրող երեխաներին՝ դիմակազերծվում են և ուզում են նրանց էլ իրենց ետևից տանել դեպի այն կյանքը, որով իրենք են ապրում: Մի անգամ,
18/02/2024
Ամեն տարի Մեծ պահքի շրջանում քրիստոնյան հնարավորություն է ունենում հոգեպես նորոգվելու և նորովի խորհելու կյանքի ու իր մասին: Խորհելու՝ արդյո՞ք իր կյանքն այնպիսին է, ինչպիսին ցանկանում է տեսնել Տերը: Այս մասին կրկին անգամ խոկալու և մայր հայրենիքի ու եկեղեցու համար աղոթելու մեծ փափագը փետրվարի 18-ին՝ Մեծ պահքի Արտաքսման կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության ուխտի ուղին հարթեց դեպի Սուրբ Էջմիածին: Մինչ
17/02/2024
- Հա՛յր, սրբազան Նեկտարիոս Էգինացին, միանձնուհիներին ուղղված նամակներից մեկում, նրանց կոչ է անում չմոռանալ, որ իրենք կին են, և հետևել սուրբ կանանց, այլ ոչ թե սուրբ այրերին*: Ինչո՞ւ է Սրբազանն այդպես ասում: Միգուցե, որովհետև կանայք բավականաչափ դիմացկուն չե՞ն: - Ովքե՞ր: Կանա՞յք դիմացկուն չեն: Ես ուղղակի ապշում եմ, թե ինչ տոկունություն նրանք ունեն: Նրանք շա՜տ ուժեղ են: Միգուցե կնոջ մարմինը ավելի թույլ է, քան՝ տղամարդունը, բայց նա ուժեղ սիրտ ունի