22/03/2024
Քրիստոնեաբար ապրելն ընտրություն է, քանի որ մարդն է ընտրում ինչ կերպ ապրի, իսկ քրիստոնեաբար ապրելու անհրաժեշտություն ունի նա, ով ձգտում է կատարելության: Քրիստոնյան երբեմն հայտնվում է այս խնդրի առաջ՝ ինչպե՞ս ապրել այն միջավայրում, որտեղ բարոյական այլ արժեքներ են ու համոզմունքներ: Նման դեպքում հնարավոր է նրան այցելի հետևյալ գայթակղիչ միտքը՝ ի՞նչ կլինի, եթե այս կամ այն պատվիրանը խախտես: Եթե քրիստոնյան թույլ տա, որ այդ միտքը տիրի իրեն, ապա
21/03/2024
Մեծի պահոց քառասնօրյա շրջանը որպես հիմք ունի մեր Փրկչի՝ քառասուն օրերի ծոմապահությունն անապատում, որն էլ իր հերթին հին կտակարանյան նախահիմք ունի: Ըստ եկեղեցու հայրերի՝ Քրիստոս քառասնօրյա ծոմապահությամբ դուրս չեկավ ժամանակի սահմաններից. այդ ընթացքում՝ մինչ Քրիստոս, ծոմ պահեցին Մովսես և Եղիա մարգարեները, Մովսեսը՝ Սինա լեռան վրա (Ելք 24:18), Եղիան՝ Քորեբ լեռան մոտ (Գ Թագ. 19:8): Մեր Տերը այնքան օր ու գիշեր ծոմ պահեց, որքան Մովսես և Եղիա մարգարեները,
19/03/2024
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ այս տարի մարտի 17-ին Մեծ պահքի վեցերորդ կիրակին է, որ կոչվում է Գալստյան: Կիրակին հորդորում է պատրաստ լինել Տիրոջ երկրորդ գալստյանը, այսինքն՝ հոգալ հոգու փրկության մասին: Աստծու Որդին Մարդու Որդի դարձավ, որպեսզի միավորի մեղքի պատճառով պառակտված ու անկյալ մարդկությանը և դեպի փրկություն առաջնորդի: Մեղքը հեռացնում է մարդուն Աստծուց՝ սիրո Աղբյուրից, խաթարում է մարդու հոգու խաղաղությունը, խեղաթյուրում
18/03/2024
Մարտի 17-ին՝ Մեծ պահքի վեցերորդ Գալստյան կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունն ուխտի մեկնեց Արարատի մարզի, այժմ լքյալ Ջնջռլու գյուղատեղիից մեկ կիլոմետր հյուսիսարևելք, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում գտնվող Ս. Հովհաննես Կարապետ վանական համալիր (14-րդ դար): Միջնադարյան սրբավայրում «Զորավոր արանց» միությունը մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագի: Արարողության
17/03/2024
Մարտի 16-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները ծնողների և մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանի հետ միասին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակից եղան կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 89–ամյակին նվիրված կրկեսային բազմաժանր ներկայացմանը: Ուրախ կրկեսային ներկայացումը մեծ ուրախություն և ոգևորություն
15/03/2024
Այդ ամբողջ աղմկոտ տեխնիկայի պատճառով վանականն իրենից վանում է աղոթքի ու վանական կյանքի նախադրյալները: Այդ պատճառով էլ, որքան հնարավոր է, վանականը պետք է փորձի չօգտվել աղմկող սարքերից: Այն ամենն, ինչ մարդիկ հարմարավետ են համարում, մեծ հաշվով վանականին չի օգնում իր նպատակին հասնելու գործում: Նման վիճակում գտնվելով՝ վանականը չի կարող ստանալ այն, ինչի համար ճանապարհ է դուրս եկել: Լռությունը մեծ գործ է: Լռության մեջ գտնվելով՝ մարդն արդեն
14/03/2024
Աստված համբերատար է և ողորմած: Նա Իր արարածներից յուրաքանչյուրին ապաշխարության հնարավորություն է պարգևում: Այդ ընձեռված պարգևներից է Մեծ պահքի շրջանը, որի հոգեշահ դարավոր փորձառությունն ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Սուրբ Գիրքը, բազմիցս անդրադառնալով Աստծո համբերատարությանը, հորդորում է չանտեսել ապաշխարության տանող ուղին, քանի որ հակառակ պարագայում. «Քո կարծրությամբ և չզղջացող սրտով դու միայն բարկություն ես դիզում
13/03/2024
Ցավոք սրտի մարդիկ այժմ նույնիսկ աննշան գործերի համար են աղմկոտ տեխնիկա գործածում: Այդ պատճառով էլ, եթե որևէ մեկն աղմուկի մեջ է հայտնվում, պետք է իր մեջ բարի մտքեր մշակի: Չես կարող մարդկանց ստիպել, որ այս կամ այն աղմկոտ սարքը չմիացնեն: Դրա փոխարեն միանգամից բարի միտքդ աշխատեցրու: Օրինակ՝ լսում ես, թե ինչպես է սրսկիչ գործիքն աշխատում և այն քեզ թռչող ուղղաթիռի աղմուկն է հիշեցնում: Այսպես մտածիր. «Քույրերից մեկը կարող էր ծանր հիվանդանալ