
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հայր Հովսեփն ասաց. «Ողորմության տարբեր տեսակներ կան. ոմանք այն անում են տան բարգավաճման և զավակների ողջության համար, ոմանք էլ` Աստծո Արքայության համար, սակայն չպետք է վատ բաներից կամ վաշխից ողորմություն անեն, որից վարձք չեն ստանա: Եվ հետո ասաց. «Եթե ճշմարիտ ասացի, թո՛ղ ճեղքվի այս վեմը»: Եվ վեմը ճեղքվեց յոթ մասի:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի բանիմաց, կրոնագետ իշխան, որ մարդկանց մեջ մեծ համբավ ուներ, երբ մահանում է, իր կրոնական գիտելիքների շնորհիվ հանդերձյալ աշխարհում արագորեն գտնում է դրախտ տանող արահետը և հայտնվում փակ դարպասների առջև: Թակում է, որպեսզի բացվեն, բայց ապարդյուն...Դարպասներից այն կողմ, հիասքանչ պարտեզում, տեսնում է իր ծառային, որն իր տանը հավաքարար էր աշխատել և զարմացած ասում.
-Մի՞թե Աստծո համար իմ ծառայի աննշան գործն ավելի արժեքավոր էր, քան իմ բոլոր կատարած .....
Ուսումնատենչ մեկն ուրիշ երկրից գալով Փարիզ, մի ուսումնական հաստատություն մտավ, որտեղ աստվածաբանություն էին դասավանդում: Եվ երբ դասախոսի բերանից լսեց կարդացվող այս խոսքը, թե՝ «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով» (Մատթ. 22:37), անմիջապես վեր կենալով` դուրս եկավ: Այս տեսնելով` բոլորը զարմացան: Դասախոսը նրան հարցրեց.
-Ի՞նչ եղավ քեզ, կամ ի՞նչ ասվեց, որ դուրս ելար:
-Ոչինչ,- պատասխանեց,- սակայն մինչ ուրիշ խոսք լսելը, նախ կամենում եմ .....
Մի շատ աղոթասեր քահանա էր ապրում, ով սիրելի էր շատերին իր առավել բարեպաշտության համար: Այսպիսի շնորհներ նրա մեջ տեսնելով` սատանան նախանձում էր և հանդուրժել չէր կարողանում, սակայն բացահայտ փորձությամբ չէր կամենում նրա դեմ պատերազմել: Կեղծ բարությամբ նրան իր կամքին հնազանդեցնելու հույսով լուսավոր հրեշտակի կերպար ընդունեց և երևալով նրան` ասաց.
-Աստծո՛ սիրելիդ, քեզ մոտ ուղարկվեցի` պատմելու, թե ապագայում քեզ հետ ի՛նչ է լինելու: Արդ, քո անձը .....
Երբ գավառներից մեկի թագավորը վախճանվեց, և իշխաններն ու նախարարները նոր թագավոր ընտրելու համար չկամեցան միաբանվել, մի շինականի որդու իրենց թագավոր կարգեցին: Վերջինիս հայրը, գալով և իր որդուն թագավորական հանդերձանքով տեսնելով, նրան ասաց.
-Որդյա՛կ, ինձ ճանաչո՞ւմ ես:
-Ինչպե՞ս կարող եմ ճանաչել,- պատասխանեց նա,- քանի որ ինձ անգամ չեմ ճանաչում:
Հայելի վարուց
.....
Աստվածատուր անունով մի բարեպաշտ և աղոթարար կոշկակար էր ապրում: Աստված մի ճգնավորի հայտնել էր, որ նրա համար երկնքում տուն էր շինվում, բայց արհեստավորները շաբաթը միայն մեկ անգամ էին աշխատում: Ճգնավորը, տեղեկանալով կոշկակարի վարքի մասին, իմացավ, որ նա հանապազ վաստակում էր և իր տան պետքերը հոգալուց հետո ինչն ավելանում էր, աղքատներին էր բաշխում ամեն շաբաթ օր:
Հետևապես դա էր պատճառը, որ տան շինվածքն ավելանում և կառուցվում էր շաբաթ օրը:
Հայելի .....
Նախանձ մարդու մեջ այնքան չարություն կա, որ ոչ միայն ուրիշին է վնաս կամենում, այլև ինքն իրեն:
Մի թագավոր իր մոտ է կանչում մի նախանձի և մի ագահի և ասում, թե ինչ խնդրեն իրենից, նրանց կտա, սակայն այն պայմանով, որ ով վերջինը խնդրի, նրան կրկնակի կտա: Երբ երկուսն էլ հապաղում են խնդրել, թագավորը հրամայում է, որ նախ նախանձը խնդրի: Եվ վերջինս խնդրում է իր մեկ աչքը հանել, որպեսզի մյուսի երկու աչքը հանեն, որովհետև չի կամենում բարի բան խնդրել, որպեսզի ընկերոջը .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ի՞նչ անեմ, հա՛յր, քանի որ երբ փոքրինչ հոգնում եմ, սիրտս թուլանում է և հուսալքվում»: Ծերը նրան ասաց. «Դու չե՞ս սքանչանում Հովսեփի արարքով, թե նա ինչպես Եգիպտոսի երկրում համբերեց փորձություններին, երբ դեռ երիտասարդ էր, և չթուլացավ նրա սիրտը, և թե ինչպես հետո Աստված բարձրացրեց նրան (Ծննդ. ԼԹ, Խ, ԽԱ): Այդպես էլ Հակոբը չթուլացրեց իր սիրտը և չկտրվեց Աստծո հույսից, չհեռացավ Նրա կատարյալ սիրուց .....
Մի մեծահարուստ մեծ ու ընդարձակ տուն ուներ` կից մի շինական աղքատի տան: Մի օր սա անկողնում պառկած` վշտանում էր և ննջել չէր կարողանում` խորամանկությամբ կարողությունն ավելացնելու և ագահությանը հագուրդ տալու պատճառով: Եվ լսում էր, թե ինչպես էր աղքատը, թոնրի մոտ նստած, իր որդիների հետ ուրախանում, տեսնում էր, թե ինչպես էր գիշերվա մնացած մասն անուշ քնով անցկացնում, իսկ առավոտյան կնոջ օգնությամբ հազիվ զարթնում, որ վեր կենար և գործի գնար: Մեծահարուստը, .....
Մի անգամ հրեշտակը մարդու կերպարանքով գնում էր մի ճգնավորի հետ: Երբ եկան-հասան այն տեղին, որտեղ լեշ էր ընկած, և գարշահոտություն էր տարածվում, ճգնավորն իր քիթը փակեց, իսկ հրեշտակը նրան հարցրեց.
-Ինչո՞ւ ես քիթդ փակում:
-Այս գարշահոտությունը տանել չեմ կարողանում,- պատասխանեց նա:
Ապա փոքր-ինչ առաջ գնալով` հանդիպեցին գեղեցկատես մի հեծյալի, ով զարդարված էր փայլուն զգեստներով: Դեռևս չէին մոտեցել նրան, երբ հրեշտակն իր քիթը փակեց, որից շատ զարմացած` .....
Մի հերետիկոս իր աղանդին էր կամենում դարձնել ուղղափառ մի քահանայի, և երբ տեսավ, թե իրենից խորշում է և իր խոսքերը չի ընդունում, նրան ասաց.
-Հավատքիդ մեջ ինքնահավան ու անխոնարհելի ես: Եթե կամենայիր հավատալ իմ խոսքերին, ես քեզ ցույց կտայի Քրիստոսին, Նրա մորը և Աստծո սուրբերին:
Քահանան հասկանալով, որ այդ ցնորքն ու պատրանքը սատանայինն են, կամենալով փորձել, թե ի՛նչ է այն, նրան ասաց.
-Հիրավի քեզ կհավատամ, եթե կատարես խոստացածդ:
Այս լսելով` .....
Մի վաճառական իր երկու ծառաների հետ միասին ուխտագնացության է գնում դեպի բարձրաբերձ լեռներում գտնվող հայտնի վանքը՝ իր հետ տանելով թանկարժեք ընծաներ: Ճանապարհին փրկում է խորը ջրափոսն ընկած գայլին, դուրս բերում այնտեղից և բաց թողնում: Իսկ երբ գիշերում են, գողերը հարձակվում և թալանում են նրանց և միայն մնում է նրա ավանակն ու դրա թամբին կախված սուրը:
Այդպես ձեռնունայն հասնում են վանքը, և վաճառականն աղոթում է և ասում.
-Տե՛ր Աստված, զարմացած .....
Բարեպաշտությամբ և առաքինի վարքով զարդարված մի եպիսկոպոս աղոթում էր բոլոր սուրբերին, բայց առավելապես Սուրբ Անդրեաս առաքյալին, այնքան որ իր բոլոր գործերը կատարելիս հանապազ այս խոսքն էր հավելում. «Ի փառս Աստծո և Սուրբ Անդրեասի»:
Իսկ մարդկանց հոգիների սկզբնաչար թշնամին` ընդդեմ սրբին նախանձով վառված, իր ողջ խորամանկությամբ հնարքներ էր բանեցնում, թե ինչպես նրան կարողանար խաբել: Ապա հույժ գեղեցիկ կնոջ կերպարանք ընդունելով` եպիսկոպոսի .....
Ելեգեոս անունով մի մենակյաց իր խցում նեղվեց ձանձրույթի դևից, և երբ երկարեց այդ վիճակը, վեր կենալով գնաց Ելոս կոչվող անապատը և շրջելով այնտեղ` տեսավ մի մերկ մարդու՝ խիստ ծերացած, որը տեսնելով նրան՝ փախավ: Աբբա Ելեգեոսը համառորեն հետապնդեց նրան, իսկ նա աղոթքի կանգնելուց հետո հարցրեց. «Ինչպե՞ս եկար այստեղ և ինչո՞ւ չարչարվեցիր այսքան»: Ելեգեոսն ասաց. «Իմ խցում տաղտկացա ձանձրույթից և եկա այս անապատը` շրջելով և աղոթելով, որպեսզի .....
Ժամանակագրության մատյանները պատմում են մի թագավորի մասին, որ երբեք չէր ծիծաղում կամ հազվադեպ էր ծիծաղում: Իշխաններն ու նախարարներն աղաչեցին թագավորի եղբորը, որ իրենց տեղեկացնի արքայի տրտմության պատճառը, թե ինչո՞ւ է երբեք կամ հազվադեպ ծիծաղում, այլ միշտ տխուր-տրտում է օրն անցկացնում: Եղբոր հարցին թագավորը պատասխանում է.
-Մի ուրիշ օր կհայտնեմ քեզ:
Այնժամ թագավորը հրամայեց խորունկ փոս փորել և այն մինչև կեսը կայծկլտացող կրակով լցնել: Հետո .....