21 Սեպտեմբեր, Բշ, պահք
Այժմ ես ինչպե՞ս եմ նստած՝ համարյա ինչպես ցուցափեղկի վրա՝ լավ փարաջա եմ հագել, դուք էլ եք լավ հագուստով, բոլորս ժպտում ենք ու քաղաքավարի ենք: Այստեղ՝ սրահում, մենք բարի ենք, սակայն արդյո՞ք այստեղ է կյանքը: Այստեղ մենք մեզ լավ ենք դրսևորում, բոլորս շատ սիրալիր ենք: Բայց հարցը երեխան է, ով քեզ այժմ սիրալիր է տեսնում, որպեսզի տանն էլ իսկական մարդ տեսնի քեզ, որտեղ դու կընկնես, ոտքի կկանգնես, ներողություն կխնդրես և կրկին ջանք կթափես:
Որպեսզի քո .....
Այս թեման ոչ միայն երեխաներին է վերաբերում, այլ նաև մեծահասակներին՝ ընդդիմանալու (դիմադրության, հակազդելու) թեմային մեր կյանքում:
Գոյություն ունի այնպիսի երևույթ, ինչպիսին ռեակտիվության կամ հակազդելու հատկությունն է: Գոյություն ունեն ռեակտիվ մարդիկ՝ մեծ ու փոքր, և ես իմ ոչ մեծ փորձով այն եզրակացությանն եմ հանգել, որ ռեակտիվ մարդն իր հոգու խորքում բարի է: Ռեակտիվ կամ հակազդական մարդիկ ամենազգայուն մարդիկ են: Ով ըմբոստանում է կյանքում .....
Գիտենք, որ այս երկրավոր կյանքը կատարյալ չէ և լի է նեղություններով, թեև մարդու հոգում ձգտման առագաստանավը ջանում է դեպի դրախտավայր սլանալ, որն իսկության մեջ դրոշմված չէ այս երկրային իրականության մեջ, այլ` երկնային, թեև մեր շրջապատում կարող ենք տեսնել, թե մեր մերձավորներն ինչպես են չարչարվում, որպեսզի իրենց երկրավոր կյանքը դարձնեն դրախտային իրականություն, սակայն այդ ամենն ապարդյուն է: Սուրբ հայրերն ասում են, թե մի ջանացեք երկիրը դրախտ դարձնել, .....
Ցավոք, այսօր մենք ազատութունը ոչ թե բարու, սրբության հասնելու համար ենք օգտագործում, այլ՝ աշխարհի ունայնության: Առաջ ողջ շաբաթն աշխատանքային էր, իսկ կիրակին հանգստյան օր էր: Այժմ շաբաթը նույնպես հանգստյան օր են դարձրել: Սակայն, արդյո՞ք այժմ մարդիկ ավելի հոգևոր կյանքով են ապրում, թե՞ ավելի շատ են մեղք գործում: Եթե մարդիկ իրենց ժամանակը հոգևոր վարժանքի համար գործածեին, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ՝ նրանք մտահավաք կլինեին: Սակայն մենք՝ նզովյալ .....
- Հա՛յր, դպրոցներում երբեմն մանկավարժների համար ամենաշատ դժվարությունները [ոչ թե աշակերտները, այլ] նրանց սեփական գործընկերներն են ստեղծում:
- Մեր ժամանակներում մարդուն լուրջ դատողություն և լույս է անհրաժեշտ, եթե նա ցանկանում է իրեն ճիշտ դրսևորել գործընկերների միջավայրում: Մեծ ողջախոհություն և աստվածային լույս է պահանջվում յուրաքանչյուր առանձին դեպքում: Երբեմն նույնիսկ պետք չէ ուրիշներին ցույց տալ, որ դու հավատացյալ ես, այլ պետք է հանդարտ .....
Տեսնում եմ, որ հաճախ ոչ միայն միջնակարգ դպրոցների շրջանավարտները, այլ նույնիսկ համալսարան ավարտածները խզբզում են, ուղղագրական սխալներ են անում: Մենք, մի տարրական դպրոց ավարտելով, նման սխալներ չէինք անում: Այժմ միայն լեզվաբանության և իրավաբանության ֆակուլտետների ուսանողներն են փոքրիշատե գրագետ*: Այլ ֆակուլտետներում նույնիսկ առանց սխալների գրել չեն կարողանում: Իսկ հնում ութնամյա կրթությունը համարյա…
- Համալսարանի պես էր, հա՛յր:
- .....
Երբ ես փոքր էի, ինձ այնքա՜ն էր օգնում եկեղեցի հաճախելը: Տարրական դասարաններում շատ լավ ուսուցիչ ունեինք: Նա նույնպես օգնում էր մեզ, հունական ազգային երգեր և շարականներ էր սովորեցնում: Կիրակի օրերին երգում էինք եկեղեցում՝ «Փառք ի բարձունս», «Սուրբ Աստված»…
- Աղջիկներն էլ էին երգո՞ւմ:
- Այո, բոլոր երեխաները միասին երգում էին: Առաջ եկեղեցին դպրոցի մոտ էր, և մենք եկեղեցու բակում էինք խաղում: Տոներին ուսուցիչները մեզ եկեղեցի .....
Աշխարհը հոգեբուժարանի է վերածվել: Փոքր երեխաները կեսգիշերին են պառկում քնելու, երբ հարկ է, որ մայրամուտից անմիջապես հետո պառկեին քնելու: Նրանք փակված են բազմահարկերում, բետոնի մեջ, նրանք ապրում են ըստ մեծահասակների կարգ ու կանոնի: Երեխաներն ի՞նչ անեն և մեծահասակներն ի՞նչ անեն: Երեխաները գալիս են ու ինձ ասում. «Ծնողները մեզ չեն հասկանում»: Գալիս են ծնողներն ու ասում. «Մեր երեխաները մեզ չեն հասկանում»: Ծնողների և երեխաների միջև .....
Ո՜ւր են հասել այսօրվա երեխաները: Մեկ խոսք անգամ չեն կարող հանդուրժել: Էլ ուր մնաց «կեչու շիլան»* հանդուրժեն: Երեխաներն անհարգալից են, շատ եսասեր ու նյարդաթուլագար: Նրանք չարաշահում են ազատությունը: Երեխան ծնողներին հայտարարում է. «Ես ձեզ ոստիկանություն կտանեմ»: Վերջերս տասնհինգամյա մի դեռահաս այնպիսի զանցանք գործեց, որ հայրն ապտակեց նրան: Այդժամ որդյակը ոստիկանություն գնաց, սեփական հոր դեմ հայց ներկայացրեց և նրան դատարանի .....
Մեծ ուշադրություն է հարկավոր: Անպարկեշտ ու անուշադիր վարքը խոչընդոտ է աստվածային շնորհի համար: Մարդկանց նկատմամբ հարգանքի բացակայությունն ամենամեծ խոչընդոտն է, որպեսզի աստվածային շնորհը մոտենա մարդուն: Որքան ավելի մեծ հարգանք են երեխաներն ունենում ծնողների, ուսուցիչների և ընդհանրապես ավագների նկատմամբ, այնքան ավելի մեծ շնորհ են ընդունում: Որքան նրանք անպարկեշտ ու անհնազանդ են, այնքան Աստծո շնորհը հեռանում է նրանցից: Աշխարհիկ ազատությունը .....
- Հա՛յր, իսկ ի՞նչ դուրս կգա այն երեխաներից, որոնք առանց կարգապահության են մեծանում:
- Նրանք մեղքը մեղմող որոշ հանգամանքներ ունեն: Մանկության տարիներին նրանց ծնողները չէին հասկանում, թե կարգապահությունն ինչի համար է պետք, և այդ պատճառով էլ այժմ ազատություն են տալիս իրենց երեխաներին՝ այդ կերպ նրանց իսկական փոքրիկ խուլիգանների վերածելով: Դու նրանց մի բառ ես ասում, նրանք քեզ հինգն են պատասխանում և այն էլ ինչպիսի՜ անամոթությամբ: Նման երեխաները .....
Նկատել եմ, որ այժմյան երեխաները, հատկապես նրանք, որ հետո համալսարան են գնում, արդեն ծնողական հարկի տակ են փչանում: Սկզբում լավ երեխաներ լինելով՝ արդյունքում անպիտան են դառնում: Նրանք ոչ մի բանի մասին չեն մտահոգվում, նրանց մոտ ինչ-որ անտարբերություն կա: Նրանց հենց իրենց ծնողներն են փչացնում, կործանում, ովքեր ծանր տարիներ են ունեցել և այժմ ուզում են, որպեսզի իրենց երեխաները ոչնչի կարիք չունենան: Ծնողները երեխաների մեջ ջերմեռանդություն չեն .....
Քրիստոնյայի ողջ կյանքը Տիրոջը փառաբանելու շարունակական մի շղթա է: Տիրոջը հետևող յուրաքանչյուր անձ ուշադիր լինելու պարագայում կնկատի Տիրոջը փառաբանելու բազմաթիվ պատճառներ՝ այն մի շարք բարիքները, որ Աստված շնորհել է իրեն և ողջ տիեզերքին: Եկեղեցու հայրերից մեկը մատնանշում է այդ պատճառները՝ ասելով. «Գիշերով տեսնում ես երկինքը՝ զարդարված աստղերով, որոնց մեջ փայլում է լուսինը, նրանք ծառայում են քեզ, փառաբանիր Արարչին՝ «լուսինն ու աստղերը՝ .....
Նախ և առաջ պետք է Աստծո Արքայությունը փնտրենք: Դա՛ պետք է մեր հոգսը լինի, իսկ մնացածը ավելիով կտրվի (Մտթ. 6:33, Ղուկ. 12:13): Եթե մարդն ինքն իրեն կորցնում է այս կյանքում, ապա կորցնում է իրեն հատկացված ժամանակը, զուր տեղն է վատնում այն: Եթե չի կորցնում և պատրաստվում է մյուս կյանքին, ապա նրա երկրային կյանքն իմաստ ունի: Եթե մյուս կյանքի մասին մտածես, ապա շատ բան է փոխվում: Իսկ այստեղ հարմար դասավորվելու մասին մտածելով՝ մարդը տանջվում է, ուժասպառ լինում .....
Այն բոլոր նամակներում, որ ստանում եմ, մի բառ է դուրս լողում առջևի պլան և իմ սիրտը մխրճվում: Այդ բառը մեղքն է: Մեղքի զգացումը խեղդում է բոլորին, կեղեքում նրանց ու շատ է ճնշում, և նրանք չեն զգում այն ներքին ազատությունը, որ Քրիստոս է տալիս նրանց մեղքերի թողությունից հետո:
Այնպիսի զգացում ունեմ, որ երբեմն դիմում եմ մարդկանց, ովքեր չեն զգացել այն հանգստավետությունը, որ Տերն է պարգևում մեր սրտերին: Ողջ ժամանակ ասում ենք, որ Աստծո զավակներն ենք, .....