Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Մի մեծն ծեր՝ Հովհաննես անունով, այսպիսի մի դեպք պատմեց. «Ժամանակներ առաջ մի երիտասարդ եկավ ինձ մոտ և ինձ ասաց. «Հանուն Աստծո, ընդունի՛ր ինձ, քանզի կամենում եմ ապաշխարել». և այս ասում էր մեծամեծ հառաչանքներով: Իսկ ես, երբ տեսա նրան այդպես տրտմած, թախանձելով ասացի նրան. «Ինչո՞ւ եկար այսպիսի զղջման, ասա՛ ինձ պատճառը, և Աստված կարող է օգնել քեզ»: Նա ինձ ասաց. «Արդարև, տե՛ր իմ, սաստիկ մեղավոր եմ»: Ես դարձյալ ասացի նրան. «Հավատա՛ .....
Խնդրանք և պատասխան
Մի բժիշկ շատ է տխրում և իր սենյակում աղոթում է Աստծուն ու ասում. - Տե՛ր Աստված, օգնիր ինձ. արդեն երեք օր է` գումար չունենալու պատճառով չեմ կարողանում իմ երեխաների խնդրանքը կատարել: Այդ րոպեին սենյակ է մտնում մի մարդ` նույնպես տխուր, բայց փոքր-ինչ զայրացած: Բժիշկը հարցնում է. - Ինչո՞ւ ես զայրացած. Մարդը պատասխանում է. - Ես չափից ավելի ծխում ու ալկոհոլ էի օգտագործում: Աստծուն խնդրեցի, որ ինձ ուժ ու կամք տա, գերբնական շնորհ և զորություն .....
Թզուկը
Ասում են, թե մի մարդ կլինիկական մահ է ապրում ու հայտնվում է մի մեծ ու լուսավոր քաղաքի հրապարակում, ուր ամենուր թզուկներ էին: Երկնքում նկատում է Աստծո հրեշտակին ու հարցնում. - Այս ո՞ւր եմ ընկել և ովքե՞ր են այս թզուկները: Հրեշտակը պատասխանում է. - Դու հանդերձյալ աշխարհում ես, իսկ այս թզուկներն այն մարդիկ են, ովքեր իրենց երկրային կյանքում իրենց հոգևոր էության մեջ մանուկ են մնացել ու կատարյալ հոգևոր հասակի չեն հասել... Մարդը տեսնում է, որ .....
Այլևս չեմ կարող
Մի մարդ խելակորույս արագությամբ մոտենում է ծովափին գտնվող բարձրաբերձ ժայռի գագաթին` ինքն իրեն ասելով. - Այլևս չեմ կարող..., այլևս չեմ կարող ապրել մեղքերի բեռից ու ծանրությունից ու այսքան անհաջողություններից... Ժայռի գագաթին տեսնում է Հիսուսին` փոքրիկ քարեր նետելիս ծովի մեջ: Մարդը, հետաքրքությունից դրդված, հարցնում է. - Նախքան ինձ ցած նետելը այս ժայռից, Տեր Հիսուս, կուզենայի իմանալ, թե ինչո՞ւ ես քարեր նետում ծովի մեջ: Հիսուս պատասխանում .....
Ժուժկալության մասին
Մի անգամ սուրբ խորհուրդ էր մատուցվում հայր Անտոնի լե­ռանը, և այնտեղ մի փոքրիկ ամանով գինի կար: Ծերերից մեկն այդ գինուց մի բաժակ լցրեց և տվեց հայր Սիսոյին, և նա ըմպեց: Մի բա­ժակ ևս լցրեց, և հայր Սիսոն այդ էլ ըմպեց: Երբ կամենում էր երրորդ անգամ լցնել, ծերը նրան ասաց. «Դադա՛ր տուր, եղբա՛յր, չգիտե՞ս, որ դևերը կենդանի են»: Եղբայրը նրան հարցրեց սուրբ կենցաղավարու­թյան մասին: Ծերը նրան ասաց. «Դանիելը գրել է. «Իմ սրտին ցանկա­լի կերակուրները .....
Ջուրը
Գանձ որոնող մի մարդ, որ մեծ ադամանդ էր գտել, դեգերում է անապատում և բարձրաձայն ասում. - Վերջապես իրականացավ իմ երազանքը. գտա այս թանկարժեք քարը, սակայն Աստված իմ, ջուր եմ ուզում, խմելու ջուր: Մի արաբ է մոտենում ու սառնորակ ջրով լի մեծ թաս է պարզում այդ մարդուն և ասում. - Քարավանով այս կողմերում անցնում էինք: Հեռվից լսեցի ձայնդ: Ահա վերցրու, խմիր: Գանձախույզը ջրի մի մասն ագահորեն խմում է, իսկ մյուս մասը թափում արևի ճառագայթներից շիկացած .....
Վերարկուն
Հյուսիսային բևեռից դեպի հարավային աշխարհամաս եկած մի ձկնորս` վերարկուն հագին, կանգնում է արևի հրաշեկ ճառագայթների ներքո և ասում է. - Երկնավո՛ր Հայր, արդեն շատ շոգ է, տանջվում եմ տոթից ու տապից, վերարկուս չեմ կարող հանել, խնդրում եմ, օգնի՛ր: Մի նավաստի է անցնում, ունկնդրում նրա խոսքերը և խորհուրդ տալիս. - Ինչ տարօրինակ մարդ ես. հանիր վերարկուդ, չէ՞ որ ամառ է և այլևս շոգից չես տանջվի: Իսկ հյուսիսաբնակ ձկնորսն այդ լսելով ամրացնում է վերարկուի .....
Հավատարմություն
Թագավորը փոքրաթիվ զինվորներով մի ձորակում մարտական շարքով կանգնած սպասում է հուժկու արագությամբ իրենց մոտեցող թշնամու հեծյալ զորաջոկատին: Իր աջ կողմում գտնվող զինակցին ասում է. - Գովելի է, երբ դու պատրաստակամություն հայտնեցիր ծառայելու ինձ և զինակցելու այս ճակատամարտում: Հիշում եմ` ամեն անգամ հաղթական քայլերթով մայրաքաղաք էինք մտնում, հավաստիացնում էիր, որ ամեն պարագայում էլ հավատարիմ կծառայես ինձ և պահանջում էիր նոր հնարավորություններ .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ծերն ասաց. «Ապաշխարելու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդն առանձնանա և անհոգ լինի բոլոր աշխարհական գործերից, լինի զղջասիրտ և ողբացող, ոչ մեկին չնեղի և չձանձրացնի, այլ նա­խատելով նեղի իր անձը և արթուն ու զգաստ լինի մտքով, և ջերմագին արտասուքներով մշտապես խնդրի Աստծո ողորմությունը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Սահմաններ
Երփներանգ ծաղիկներով լեցուն անծայրածիր դաշտի կենտրոնում մի տակառի միջից օգնության կանչ է հնչում. - Օգնեցե՜ք, օգնեցե՜ք... Երկնավո՛ր Հայր, այլևս չեմ համբերում, օգնի՛ր ինձ, կյանքի անհաջողություններից հոգիս ճնշվում է և խեղդվում... Թակոց, թխկթխկոց է լսվում և մի ձայն. - Ինչո՞ւ ես մտել տակառի մեջ : Չէ՞ որ սահմանների մեջ ամեն ինչ սահմանավոր է` և՛ համբերությունը, և՛ կամքը, և՛ պայքարելու ոգին ու նպատակին հասնելու ձգտումը: Դո՛ւրսեկ այդ տակառից և կյանքին .....
Նամակը
Մի դատավոր դուրս է գալիս եկեղեցուց ու տեսնում` մի հրեշտակ նամակներով լի տոպրակով նույնպես դուրս է գալիս եկեղեցուց, և հարցնում է. - Աստծո՛ հրեշտակ, այս ի՞նչ նամակներ ես տանում: Հրեշտակը պատասխանում է. - Մարդկանց խնդրանքներն եմ տանում Աստծո մոտ, որպեսզի հաջորդ օրը պատասխան նամակները բաժանեմ նրանց: Եթե ցանկանում ես, դու էլ կարող ես մի նամակ գրել և վաղն իսկույնևեթ կփոխանցեմ պատասխան նամակը: Դատավորն ասում է. - Ինչքան գալիս եմ եկեղեցի, աղոթում, .....
Գյուղացին ու հնձվորը
Մի գյուղացի նախքան աշխատանքի գնալը սովորություն ուներ եկեղեցի մտնել և Աստծուն գոհություն հայտնել, որ այդ օրն էլ կարողացավ Աստծո տաճարը գալ: Սատանան, այս ամենը տեսնելով, բարձրանում է երկինք, հրեշտակների հետ վիճաբանում այս մարդու վերաբերյալ, թե ինչու եք մտածում, որ այս քրիստոնյան արժանի է երկնքի արքայությանը և շարունակելով ասում. - Այս մարդը, որն իրեն բարեպաշտ քրիստոնյա է համարում, եթե այսօր ինձանից շուտ եկեղեցի մտնի, ապա ինքը դժոխք կվերադառնա, .....
Կատարյալ առաքինության մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Մակարիոսին մեծ կատարելության մասին: Ծերը նրան ասաց. «Եթե մարդը չստանա մեծ խոնարհություն` հոգով ու մարմնով, և եթե ամեն գործի մեջ իր անձը ոչինչ չհամա­րի և իրեն բոլոր մարդկանցից ամենավատթարը չդիտի, եթե չվարվի այնպես, որ ոչ մեկին չդատի խոսքով, այլ միայն իր գործերը քննի և դատի, եթե չհամբերի ամեն տեսակ ամոթի ու նախատինքի, եթե իր ետևը չգցի ամենայն չարություն և չնեղի իր անձը հանուն երկայնա­մտության, քաղցրության և եղբայրասիրության .....
Միայնակ այս աշխարհում
Մեկն ասում է. - Ինչքան տխուր ու գորշ է այս կյանքը: Ոչինչ չի ստացվում, ո՛չ լույս եմ տեսնում, ո՛չ կյանքի գեղեցկությունն ու բնությունը: Ոչ ոք ըստ արժանվույն ինձ չի գնահատում: Այսքան ժամանակ լռության մեջ եմ, հեռու մեղավոր աշխարհից ու ամեն ինչից, բայց Աստծո ձայնն էլ չեմ լսում... Արձագանքող մի ձայն է լսվում. - Խխունջ եղբայր, պատյանիցդ դուրս եկ: Թաքնվել ես քո պատյանում և դժգոհում ես, թե ո՛չ լույս ես տեսնում, ո՛չ էլ բնություն ու կյանք: Խխունջն ավելի .....
Նախօրոք պատիժը
Մի խստապահանջ հայր, երբ իր երկու զավակներն անկարգություն էին կատարում, պատժում էր նրանց և բազմաթիվ անցքեր ունեցող դույլերով պարտադրում ջրհորից ջուր հանել և այդ դույլերով բավականին հեռու գտնվող իրենց փոքրիկ բանջարանոցը ջրել: Նրա երկու տղաներն այնքան էին գնում-գալիս, որ միայն մինչև երեկո կարողանում էին իրագործել խստապահանջ հոր կարգադրությունը: Մի օր նրա որդիներից մեկը գաղտագողի մտնում է հարևանի պարտեզը և կարմրահաս խնձոր քաղում ու դուրս .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․