Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Վերելակը
Մի քրիստոնյա տեսիլք է տեսնում, թե հրեշտակների կերպարանքով դևեր են մոտենում ու ասում. - Բարձրացի՛ր առջևդ գտնվող, դեպի ամպերը ձգվող այս ապակե շենքի վերին հարկը և կգտնես այն, ինչ փնտրում ես... Քրիստոնյան ապակեպատ վերելակով արագորեն ընթանում է դեպի վերին հարկերը, սակայն, հասնելով հսկայական բարձրության, վերելակի պարանը կտրվում է, և այն մեծ արագությամբ սլանում է դեպի ցած: Մարդը օգնություն փնտրող հայացքով նայում է չորս կողմը և տեսնում իր առջև .....
Հրաժարում
Մի մաքսավոր երազ է տեսնում, թե ջրհորի շուրջ մարդկանց բազմություն է հավաքվել, իսկ քահանան խաղաղություն ասելով հոգեհանգստյան արարողություն է կատարում: Իսկ ջրհորի մեջ մի մարդ կռիվ է տալիս ջրի ալիքների հետ ու օգնություն կանչում` գոչելով, թե Տե՛ր Աստված, օգնի՛ր ինձ ազատվել այս տառապանքից: Մաքսավորը մոտենում է քահանային ու ասում. -Չե՞ք տեսնում, այս մարդն օգնություն է կանչում, իսկ դուք նրան ննջեցյալների շարքին եք դասել և օգնելու փոխարեն հոգեհանգստյան .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Մի անգամ սուրբ հայր Մակարը գնում էր անապատով և տե­սավ Բելիարին` ծերի կերպարանքով, սև հանդերձներով, որն իր մարմ­նի բոլոր անդամներից կախել էր բժժաթուրմով լի պարկիկներ: Աղոթ­քի կանգնեց սուրբ Մակարն առ Աստված և Տիրոջ անվան զորությամբ հարցրեց Բելիարին, թե այդ ի՞նչ է տանում և ինչպե՞ս է խաբում մարդկանց: Եվ Բելիարը, հրեշտակից բռնադատված, ասաց ճշմարտու­թյունը. «Այս թուրմերը իմ խաբեության զենքերն են, և ամեն ամա­նում խաբեությանը համապատասխան .....
Մի վարդի պատմություն
Մի ծառի ստվերի ներքո վարդ էր աճում: - Այնպես կուզեի, որ այս ստվերում չլինեի, ու արևի նուրբ շողերը միշտ ինձ շոյեին ու զարդարեին,- ասում է վարդը: Այդ օրը այգեպանը որոշում է կտրել ծառի այն ճյուղերը, որոնք ստվերում էին թողել վարդին, ու ծաղկի առջև բացվում է կապուտակ երկնակամարն ու արեգակի ճառագայթները: Վարդը հիանում է, գեղեցկանում ու որոշ ժամանակ անց ասում. - Ինչո՞ւ են արևի շողերը միայն ցերեկը լուսավորում, ինձ այնպիսի արեգակ է պետք, որ ցերեկ .....
Գայթակղություն
Մի իշխան գեղեցիկ նժույգ ուներ: Երբ նավարկության էր մեկնում, նժույգը հանձնում էր իր ծառաներից մեկի խնամքին, իսկ վերադարձին գոհունակությամբ վարձատրում էր այդ ծառային նժույգը լավ խնամելու և պահելու համար: Այնպես եղավ, որ կրկին երեք օրով բացակայեց, իսկ կրտսեր ծառաներից մեկը, բոլորից առաջ անցնելով, ըստ իր խնդրանքի, ձիու խնամքը ստանձնեց: Այս ծառան ցանկացավ հանդիսավորությամμ նժույգով շրջել քաղաքում, սակայն փոքր-ինչ անց ձին դարձավ անհնազանդ .....
Ձանձրույթ
Ասում են, թե մի թագավոր իր շքախմբով գալիս-հասնում է ցամաքած լճակի մոտ, որտեղ մի գեղջուկ մարդ խարույկի վրա դատարկ կաթսա է դրել և մի եղեգով լճակն է չափում: Թագավորը դժգոհությամբ ասում է. - Գիշերն ինձ Աստծո հրեշտակը հայտնվեց ու ասաց, որ եթե այստեղ գամ, ապա կհասկանամ, թե ինչու եմ այդքան ձանձրանում ու հոգու խռովք ապրում, սակայն այստեղ մի սովորական գեղջուկ եմ տեսնում, ով տարօրինակ ու անիմաստ բաներ է անում: Գեղջուկը մոտենում է նրան, խոնարհվում .....
Խոնարհության մասին
Ոմն եղբայր իր մարմնավոր հոր հետ հրաժարվեց աշխարհից, սակայն չմնացին երկուսով մի վանքում, իսկ որոշ ժամանակ անց եղ­բայրն իմացավ իր հոր մասին, թե մի դիվահարի բժշկեց: Եվ գնալով ոմն մեծ ծերի մոտ՝ պատմեց այդ մասին և իր անձի համար տրտմելով` ասաց. «Աբբա՛, ահա իմ հայրը առաջադիմելով` մի եղբոր միջից դևը հալածեց, իսկ ես ծուլության մեջ եմ և ոչ մի առաջադիմություն չու­նեմ»: Ծերը նրան ասաց. «Իրականում, որդյա՛կ, դևեր հանելը կամ բժշկելը առաջադիմություն .....
Խիղճը
Մի վաշխառու, կիզիչ արևից հոգնած, քայլում է չոր տափաստանով: Ճանապարհի եզրին, թփուտների մեջ, նկատում է ցնցոտիավոր մի երեխայի, որը նվաղած ու ցածրաձայն ջուր էր խնդրում: Վաշխառուն մտքում հաշվարկում է, որ եթե այս երեխային ջուր տա, ապա իր ունեցած ջրի պաշարն իրեն չի բավականացնի ամբողջ ճանապարհին, և արագ անցնում է: Որոշ ժամանակ անց տափաստանում դեգերող հեծյալ զինվորներ են մոտենում վաշխառուին ու ասում, որ թագավորի որդուն են փնտրում, և ով գտնի .....
Ագահ մեծահարուստի վերջը
Մի ունևոր մարդ երազ է տեսնում, թե գտնվում է մի սենյակում, որտեղ մեծ հայելի էր դրված: Մոտենում է հայելուն, նայում, զարմանում, քանի որ երկու մեծ թև ուներ, ինչպես հրեշտակները: Ինքն իրենով հիացած ասում է. - Էս ե՞ս էլ եմ հրեշտակ. գիտեի, որ Աստված ինձ շնորհ կանի, չէ՞ որ եկեղեցի եմ կառուցել, մոմ եմ վառել, փող եմ բաժանել: Հայելու մեջ նայելիս նկատում է իր ետևում կանգնած սատանային, հարցնում է. - Ի՞նչ ես ուզում, չե՞ս տեսնում ես էլ եմ հրեշտակ: Սատանան .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Դարձյալ ասաց. «Մենք պետք է միշտ դիմադրենք մեր թշնա­միներին, քանի որ արտաքուստ և ներքուստ կռվում են մեզ հետ: Եվ ինչպես օրինակ՝ նավը երբեմն դրսից է խորտակվում՝ ալիքներից, եր­բեմն էլ ներսից` բեռներից ծանրանալով, այսպես և մեզ հետ է պատա­հում՝ երբեմն արտաքին մեղքերից ենք կորչում, երբեմն ներքին խոր­հուրդներից ենք ավերվում: Մինչդեռ պետք է թե՛ արտաքին մեղքերից զգուշանալ, որ մարդկանցից են գալիս, և թե՛ ներսի կողմից ախտերն արտաքսել և մաքրել»: .....
Կորցրած պահերը
Մի հողագործ լսում է, որ իրենց երկրի թագավորը հանդիպելու է ժողովրդի հետ` մարդկանց ցանկությունները լսելու ու օգնելու համար: Նա շտապում է քաղաք` թագավորին տեսնելու և իր խնդրանքներն ուղղելու նրան: Երեկոյան մտնում է մի պանդոկ, գարեջուր պատվիրում ու նստում մի սեղանի մոտ: Պանդոկ է մտնում գորշ ու մաշված հագուստներով մի աղքատ մարդ, նստում հողագործի մոտ ու հարցնում. - Տեսնում եմ, որ այս քաղաքից չեք, ի՞նչ գործով եք եկել այստեղ: - Իմ երազանքներից .....
Իսկ ինչու՞ ներել
Թշնամու հրոսակները հարձակվում են մի քաղաքի վրա: Բնակիչները փախչում են դեպի գետը` անցնելու համար մյուս ափ, որպեսզի փրկվեն: Ծանր քայլերով, քրտինքը երեսին գետին է մոտենում մի արհեստավոր` հսկա պարկ ուսին շալակած: Ափի մոտ կանգնած փոքրիկ նավակի միջից մի մարդ ասում է. - Եղբա՛յր, պարկդ թո՛ղ ու մտի՛ր նավակ: Այն կարող է միայն երկու մարդ տեղափոխել դեպի փրկության ափ: Արհեստավորը պատասխանում է. - Չեմ կարող իմ պարկը թողնել ու դրանից հրաժարվել: Այն .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Հայր Պետրոսը հարցրեց հայր Ղովտին. «Կամենում եմ միաբան­ների մոտ գնալ. ինչպե՞ս պահեմ ինձ այնտեղ»: Հայր Ղովտն ասաց. «Ինչպես առաջին օրը, որ մտար, այդպե՛ս ապրիր մինչև վերջին օրը` ամոթխած, խոնարհ և լուռ, հանդգնություն և համարձակություն բնավ ձեռք չբերես»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ժամացույցը
Երկու գործընկեր են լինում` մեկն անհավատ, մյուսն աստվածապաշտ: Մի անգամ անհավատ ընկերը սպասում է մյուս ընկերոջը, որն ուշանում է նշված ժամին հանդիպելու համար: Երբ գալիս է, անհավատ ընկերը հարցնում է` ինչո՞ւ այդքան ուշացար: Հավատացյալ ընկերը պատասխանում է. - Ժամացույցը չէր աշխատում: Ես էլ չգիտեի, թե երբ գալ: Սպասեցի, մինչև մի նոր ժամացույց ինքն իրեն ստեղծվեց, և մինչև ստեղծվեց, որոշ ժամանակ անցավ: Ես էլ նայեցի ժամացույցին, տեսա` ժամանակն .....
Առաջ դեպի երազանքների իրականացում
Մի երիտասարդ շատ գեղեցիկ նավակով մի մեծ գետի հունով նավարկում է: Ճանապարհին տեսնում է մեկ ուրիշ հմայիչ նավակ, որտեղ մի այլ երիտասարդ` սարսափահար ու հապշտապ, մեծ դժվարությամբ թիավարում է գետի հունին հակառակ: Հարցնում է. - Ինչո՞ւ ես գետին հակառակ ընթանում: Սարսափած երիտասարդը պատասխանում է. - Ոսկե շղթաներով զարդարված մի մարդ ինձ վստահեցրեց, որ այս գետի հունը տանում է դեպի հաջողությունների ու վայելքների աշխարհը, որտեղ այդ մարդը հասել .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․