
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի երիտասարդ շատ գեղեցիկ նավակով մի մեծ գետի հունով նավարկում է:
Ճանապարհին տեսնում է մեկ ուրիշ հմայիչ նավակ, որտեղ մի այլ երիտասարդ` սարսափահար ու հապշտապ, մեծ դժվարությամբ թիավարում է գետի հունին հակառակ:
Հարցնում է.
- Ինչո՞ւ ես գետին հակառակ ընթանում:
Սարսափած երիտասարդը պատասխանում է.
- Ոսկե շղթաներով զարդարված մի մարդ ինձ վստահեցրեց, որ այս գետի հունը տանում է դեպի հաջողությունների ու վայելքների աշխարհը, որտեղ այդ մարդը հասել .....
Հայր Մարկելիոսի մասին հայր Թեովնան մեզ պատմեց և ասաց. «Նա հանդարտությամբ բնակվում էր մի այրում, որը մոտ էր մի մեծ գյուղի` Լիբանանի լեռան կողմում, իսկ այրը լեռան կատարին էր, ուր բնակվում էր նա: Եվ այս հայր Մարկելեն անսահման հեզ և քաղցրաբարո մարդ էր` բազում այլ առաքինություններով հանդերձ, և իր մեջ ուներ Աստծո կատարյալ երկյուղը և մարմնի սրբություն, որի համար էլ նրա նկատմամբ մեծ հավատ ունեին այդ գյուղի մարդիկ, այն աստիճան, որ շատերը ելնում .....
Մի երիտասարդ անհամբեր աջ ու ձախ գնում-գալիս է եկեղեցու մոտ: Քահանան
մոտենում է ու հարցնում.
- Ի՞նչ է պատահել.
- Երեկ այստեղ Աստծուն հանդիպեցի: Ասաց, որ խնդրանքս կկատարի և այսօր հենց այստեղ
կուղարկի իմ պահապան հրեշտակին, որպեսզի ինձ տանի իմ երազանքների հեռավոր
քաղաքը,- պատասխանում է մեծ սպասումներով լի երիտասարդը:
Մի քանի րոպե անց ճռճռալով, դանդաղ մի սովորական սայլ է մոտենում: Այն կանգնում է: Աչքի չընկնող հանդերձանք հագած սայլապանն .....
Լուսաբացին մի գյուղացի` կանգնած իր տան կտուրի ամենաբարձր ու վտանգավոր
հատվածի վրա, բարձրաձայն օգնություն է կանչում: Բայց անպատասխան է մնում: Նեղսրտած ասում է.
- Տե՛ր Աստված, օգնի՛ր ինձ, արդեն չգիտեմ, թե ինչպես անել... Ամենուր փնտրեցի տան
բանալին, բայց չգտա, և այժմ բանտարկվել եմ հենց իմ տան մեջ ու չեմ կարողանում
դուրս գալ:
Նախախնամող հրեշտակն այդ կողմերով անցնելիս նկատում է, որ գյուղացին կանգնած է
կտուրի վտանգավոր վայրում, գալիս է .....
Ալեքսանդրիայի Անտեոնում բնակվող սաստիկ ժուժկալ մի եղբայր մեծ մեղքի մեջ ընկավ, և այդ տրտմությունից դևերը նրան վհատության մեջ գցեցին: Եվ երբ հասկացավ, որ ինքը տրտմությունից պարտվել է, իբրև իր անձի հմուտ բժիշկ՝ բարի հույս տվեց իրեն և ասաց. «Հավատում եմ Աստծո գթառատությանը, որ ինձ ողորմություն կանի»: Երբ այս ասաց, դևերը նրան հարցրին. «Որտեղի՞ց է հայտնի, թե քեզ ողորմություն կանի»: Եվ նա նրանց ասաց. «Իսկ դուք ո՞վ եք, և ձեր ի՞նչ .....
Մի հողագործ եզները լծած, իր մեծ գութանով արտերն է հերկում: Նայում է երկնքին ու
մտածում. ՙՏեր Աստված, հուսով եմ, որ այս տարի ինչ էլ ցանեմ, առատ բերք կունենամ և
անցյալ տարիների երաշտից ու անհաջողություններից կխուսափեմ՚:
Աստծո հրեշտակը մոտենում է ու ասում.
- Աշխատիր հողն այնպես հերկել, որ կարողանաս արտերը հավասարաչափ ջրել, ուստի և
առատ բերք ստանալ:
Հողագործն` ինքնագոհ, բայց փոքր-ինչ դառնացած նայում է հրեշտակին ու պատասխանում.
- Դեռ .....
Մի անգամ հայր Պիորը գնում էր և միաժամանակ՝ ուտում: Ոմանք հարցրին. «Ինչո՞ւ ես այդպես ուտում, ծե՛ր»: Իսկ նա ասաց. «Չեմ կամենում սա գործ դարձնել ինձ համար, որովհետև սա անարգ գործ է, թո՛ղ իմ հոգին չկարծի, թե սա մարմնի հանգիստ է»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Կանաչ բացատում գտնվող խրճիթի մոտ մի երիտասարդ` մտահոգ ու տխուր, անտարբեր նայում է սեղանին դրված մի կտոր հացին, որի երկու կողմից մի քանի մրջյուն`յուրաքանչյուրն իր կողմն է քաշում:
Մոտենում է մի ծերունի և ասում.
- Ո՛վ երիտասարդ, մտազբաղ ու մտահոգ ես` մտքերով ծանրաբեռնված ու հոգեպես լարված..., մտածում ես, թե ինչպես իրականություն դարձնել նպատակներդ այս աշխարհում: Սակայն նայիր սեղանի վրա դրված հացին և մրջյուններին, որոնք այս փոքրիկ հացի կտորը .....
Ծերն ասաց. «Մեծ ճգնություն և տառապանք ունեն կրելու նրանք, ովքեր դառնում են դեպի Աստված, բայց հետո անպատմելի խնդություն կգտնեն, ինչպես որ` երբ ջանում են կրակ վառել՝ նախ ծխահարվելով արցունքակալվում են, իսկ հետո վառում են իրենց հուրն ու լապտերը: Այդպես կլինի նրանց հետ, ովքեր կարոտում են Աստծուն և աստվածային սերը, ինչպես և գրված է, թե` «Մեր Աստվածը մաշող կրակ է» (Եբր. ԺԲ 29): Մենք պետք է այն երանելի ու փափագելի հուրը վառենք մեր մեջ՝ .....
Ավանակը մտնում է մի պարտեզ և հիացմունքով մոտենում գետնին փռված, աչքի
զարնող իր տեսքից փքված, մի մեծ, արևի ճառագայթներից փայլփլող դեղնավուն մի
պտուղի և ասում.
- Ի՞նչ գեղեցիկ ես ու ախորժելի, վերջապես գտա իմ երկրորդ կեսին: Ի՞նչ է անունդ:
Պտուղը պատասխանում է.
- Ինձ դդմենի են ասում: Իսկ քո ականջներն ինչու՞ են ավանակի ականջների նման երկար:
Ավանակն ավելի մեծ հիացմունքով ասում է.
- Որովհետև ես ավանակ եմ: Սիրո հրեշտակներն ինձ հիմար էին ասում: .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Հովսեփին և ասաց. «Եթե հալածանքներ և տանջանքներ սկսվեն, հա՛յր, ո՞րն է ավելի լավ՝ փախչել անապա՞տ, թե՞ քաղաքներ ու գյուղեր»: Ծերը նրան ասաց. «Որտեղ լսես՝ ուղղափառներ կան, այնտեղ էլ գնա՛: Բնավ չունենաս երիտասարդական սեր քո սրտում, նրանց երբեք մոտ չնստես, այլ ատի՛ր և փախի՛ր այդ սիրուց, ինչպես չար գազանից: Եթե կարողանաս հանդարտվել քո սենյակում, դա էլ բարի է: Քո բանջարն ի՛նքդ մշակիր, որպեսզի ստիպված չլինես .....
Հայր Մակարը տեսավ մի աբեղայի` շրջապատված կանացի կերպարանք առած դևերով, որովհետև ծույլ էր: Գնաց նրա մոտ ու սկսեց չարախոսել իր անձի մասին, թե՝ ծույլ եմ և այս ծերությանս մեջ դևերի խաղալիք եմ դարձել: Եվ աբեղան ասաց. «Աստված է ճարը»: Իսկ հայր Մակարն ասաց. «Քեզ չեմ թողնի, մինչև ինձ երաշխիք չտաս, որ կաղոթես ինձ համար ամեն գիշեր»: Եվ լսելով ծերի աղաչանքները՝ եղբայրը խոստացավ անել այդ: Երբ գիշերը վեր կացավ աղոթելու ծերի համար, զղջաց .....
Մի անգամ հայր Մակարն անտառով գնում էր դեպի իր խուղը և հետն արմավենու ոստեր ուներ: Եվ ահա նրան երևաց բանսարկուն, որը մանգաղ ուներ իր ձեռքին և կամենում էր հարվածել նրան, սակայն չկարողացավ և ասաց. «Դու ինձ կապում ես, Մակարիո՛ս, և չեմ կարողանում հակառակվել քեզ, ահա ինչ որ դու անում ես, նույնը անում եմ և ես: Դու պահք ես պահում` ես ամենևին չեմ ճաշակում, դու հսկում ես` ես ամենևին չեմ ննջում. միայն մի բանով ես ինձ հաղթում»: Հայր Մակարիոսը հարցրեց. .....
Հայր Սրապիոնն ասաց. «Ինչպես թագավորի զինվորները չեն կարող այլ կողմ նայել, քանի դեռ նրա առջև են կանգնած, այդպես էլ մարդը, որ կանգնում է Աստծո առաջ, եթե միշտ Նրան տեսնի իր մտքում, թշնամին չի կարողանա որսալ նրան: Ուրեմն, զարթնե՛ք, եղբայրնե՛ր, և զգուշացե՛ք, որովհետև մեր զգայարաններից՝ որպես պատուհաններից, կմտնեն գողերը և կկողոպտեն մեզ, թեպետ և մենք չենք ուզում»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Փյունիկիայի Լիբանիսի քաղաքում ոմն մունետիկ` Գայիոս անունով, թատրոններում և ժողովատեղիներում հրապարակավ նախատում էր սուրբ և մշտակույս Տիրամորը: Երևաց նրան Աստվածածինն ու ասաց. «Ի՞նչ եմ արել քեզ, որ այդպես հավաքների մեջ ինձ նախատում ես»: Սակայն Գայիոսը չուզեց ուղղվել, այլ առավել սաստիկ էր հայհոյում: Երեք անգամ նույն ձևով Աստվածամայրը երևաց նրան և զգաստության կոչ արեց: Եվ քանի որ չուղղվեց, այլ ավելի սաստիկ շարունակեց հայհոյել, .....