
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հայր Սքիրիոնն ասաց. «Առաջին կրոնավորները ճգնում էին առավել, քան մարդկային կարողությունն է, մենք` ըստ կարողության, այնուհետև կգան ուրիշները, որ մեր գործածի կեսի չափ կգործեն, ապա կգան ուրիշները, որ բնավ ոչինչ չեն անի, և եթե նրանց մեջ առաքինի մեկը գտնվի, մեզանից և մեր հայրերից էլ առաջ կանցնի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Դարձյալ ասաց. «Եղբոր հանդեպ սերը նվազում է, երբ նրա նկատմամբ տարակույսների խորհուրդներ են գալիս, և դրանց տեղի են տալիս, և երկրորդ` երբ հավատում են իրենց սրտին և հավանություն են տալիս իրենց կամքին: Եթե կամենում ես ամեն բանում օգնական ունենալ Քրիստոսին, մի՛ վստահի՛ր քո մտածումներին, այլ ողջ հոգով փութա՛ խոնարհվել քո եղբոր առաջ և հեռացրո՛ւ քեզնից քո կամքը. այսպես կապրես Քրիստոսի զորությամբ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Միաբանությունում մի եղբայր կար, որն իր վրա էր վերցնում բոլոր եղբայրների մեղանչումները, մինչև անգամ պոռնկության դեպքերը և ասում էր. «Ե՛ս կատարեցի»՝ ամբաստանելով իր անձը: Իսկ այլ եղբայրներ, քանի որ չգիտեին նրա իսկական գործերը, սկսեցին տրտնջալ նրանից և ասել. «Որքա՜ն չարիքներ է գործում սա այս տեղ և դրա համար էլ ոչ մի գործ չի անում»: Իսկ հայրը գիտեր նրա գործերը և նրանց ասաց. «Նրա` խոնարհությամբ գործած մեկ խսիրն ինձ ավելի հաճելի .....
Հայր Ղովտի վարդապետ հայր Պետրեին մեկը հարցրեց և ասաց. «Երբ իմ սենյակում եմ նստում, իմ հոգին խաղաղության մեջ է, իսկ երբ ինձ մոտ գալիս է որևէ եղբայր և ներս է բերում օտար խոսքեր, այնժամ իմ հոգին խռովվում է»: Հայր Պետրոսը նրան ասաց. «Հայր Ղովտն ինձ ասում էր, թե քո բանալիներն իմ դուռը բացում են»: Եղբայրն ասաց. «Ի՞նչ է այդ խոսքի իմաստը, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Եթե մեկը գա քեզ մոտ, և դու նրան հարցնես՝ ինչպե՞ս ես, կամ` որ տեղի՞ց .....
Միաբանության մեջ մի հայր կար՝ ազնվագույն վարքով և բոլոր ճգնությունների մեջ՝ կատարյալ, մանավանդ` խոնարհության, սիրո և հանդարտության, ողորմած էր, անհիշաչար և սիրառատ ամենքի հանդեպ: Նա ամեն ժամ և ամեն օր խնդրում էր Աստծուն և ասում. «Տեսնում եմ` որքան մեղավոր եմ, սակայն քո գթությանն ու ողորմու թյանն եմ ապավինում, որ Քո ողորմության շնորհիվ կփրկվեմ, ինչի համար և խնդրում եմ Քո ողորմած բարերարությունը: Տե՛ր, ինձ մի՛ հեռացրու քո ճանապարհներից .....
Մի անգամ հայր Մակարիոսը գնաց հայր Անտոնիոսի մոտ, և երբ բախեց դուռը, հայր Անտոնիոսը դուրս եկավ և հարցրեց. «Ո՞վ ես դու»: Եվ նա ասաց. «Ես Մակարիոսն եմ»: Ծերը փակեց դուռը և նրան թողեց դրսում, իսկ ինքը մեկ ժամի չափ այդպես մնաց խցի ներսում: Բայց երբ տեսավ Մակարիոսի համբերությունը, բացեց դուռը և ուրախությամբ ընդունելով նրան` ասաց. «Շատ ժամանակից ի վեր ցանկանում էի քեզ տեսնել, քանզի շատերից էի լսել քո մասին»: Եվ հյուրընկալելով` սիրով .....
Միաբանության եղբայրներից մեկը զրպարտվեց շնության մեղադրանքով և վեր կենալով եկավ հայր Անտոնի մոտ: Միաբանության մի քանի եղբայրներ եկան, որպեսզի նրան համոզեն և տանեն այնտեղից. սկսեցին հանդիմանել նրան և ասել, թե` «Կատարեցիր այդ բանը»: Իսկ նա պատասխանեց. «Անտեղյակ եմ դրանից»: Այդ ժամանակ հայր Պափնոտիոսն էլ էր այնտեղ, և այսպիսի առակ պատմեց. «Տեսա մի մարդու, որ գետեզերքին մինչև ծնկները խրվել էր տիղմի մեջ, և մի քանիսը եկել .....
Ոմն ծեր մի անգամ գնաց մեկ այլ ծերի մոտ և ասաց նրան. «Արի՛ գնանք հայր Հովսեփին տեսակցության: Ասա՛ քո աշակերտին, որ մեզ համար ավանակը պատրաստի»: Իսկ նա ասաց. «Դո՛ւ ասա նրան, հա՛յր, նա քո կամքը կկատարի»: Ծերն ասաց. «Ի՞նչ է նրա անունը»: Իսկ ծերը պատասխանեց. «Ուղիղ եմ ասում քեզ` չգիտեմ նրա անունը»: Մյուս ծերն ասաց. «Քանի՞ տարի է, որ նա քեզ մոտ է մնում»: Ծերն ասաց. «Երեք տարի»: Մյուսն ասաց. «Եթե դու երեք տարում չգիտեցար .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ի՞նչ անեմ, ո՛վ հայր»: Պիմենը նրան ասաց. «Երբ Աստված այցելեց մեզ և կանչեց, մենք այլևս ինչի՞ համար պետք է հոգս անենք»: Եղբայրն ասաց. «Մեր մեղքերի մասին պետք է հոգ տանենք, հա՛յր»: Պիմենն ասաց. «Մտնենք մեր խուցը, նստենք, հիշենք մեր մեղքերը և լաց լինենք մեր Տեր Աստծո առջև, և Նա կօգնի մեզ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Ասաց դարձյալ. «Ջանանք մտնել նե՛ղ դռնով: Եթե ծառերն ու տունկերը չընդունեին ձմեռ ու անձրև, չէին կարողանա պտղաբերել. այդպես էլ մենք: Եվ քանի որ մեր այս կենցաղը ձմեռ է, այս ընթացքում եթե չկրենք և հանձն չառնենք բազում վշտեր և ճգնություններ, Երկնքի Արքայություն չենք կարողանա մտնել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Հայր Հովհաննեսը՝ Տեսանող կոչվողը, հափշտակվեց հոգով դեպի Երուսաղեմ, ուր Հարության տոնի մեծ հավաք էր, և ասում էին «Տեր ողորմեա»ն: Քրիստոս կանգնած էր գերեզմանի վրա և երեսը դարձրել էր նրանցից, իսկ սուրբ Կույս Աստվածածինն աղերսում էր նրան… Եվ լսեց. «Դրանց բնավ չեմ ողորմի, որովհետև պղծեցին Իմ անունը»: Գնաց հայրը նաև խաչգյուտի վայրը (Գողգոթա), և այն ևս լի էր աղբով, և ասում էին. «Սեղանի անարժան սպասավորները արեցին այդ, և դա .....
Մի ծաղրածու ճանապարհ էր գնում և հանդիպեց մի կրոնավորի, որը ճգնում էր իր սենյակում և հիվանդ էր: Ծաղրածուն սկսեց աղոթել ծերի համար և ասել. «Աստվա՛ծ, ողորմի՛ր այս աղքատ ու խոնարհ մարդուն», քանզի չէր ճանաչում, թե ով է: Եվ երբ նույն ճա նապարհով ետ եկավ նորից, դարձյալ այդպես արեց, և իսկույն առողջացավ ծերը: Իսկ իր մոտ եկողներին ծերն այսպես էր ասում. «Ովքեր գան ծերերի մոտ և աղոթեն նրանց համար և ասեն՝ Տերը պահի ձեզ հանուն մեզ` մեղավորներիս, .....
Հայր Դանիելը պատմեց. «Մի ոմն իշխանի դուստր դիվահարվեց: Սրան շատ տեղեր տարան, սակայն չկարողացան բժշկել: Դիպվածով մի ծերի աշակերտ անցնում էր աղջկա մոտով, և դիվահարը ապտակեց նրան, իսկ նա, կատարելով Քրիստոսի պատվիրանը, մյուսն էլ դարձրեց (Մատթ. Ե 39): Դևը, չկարողանալով դիմանալ պատվիրանի կատարմանը, բարձրաձայն աղաղակեց և դուրս եկավ նրանից: Եվ երբ եկան ծերերը, պատմեց նրանց ողջ եղելությունը, և փառավորեցին Աստծուն»:
«Սուրբ հայրերի վարքն .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Սիմեոնին և ասաց. «Երբ իմ սենյակից դուրս եմ գալիս և տեսնում եմ, որ մի եղբայր վրդովվում է, ես էլ եմ վրդովվում նրա հետ, և եթե տեսնում եմ, որ ծիծաղում է, ես էլ եմ ծիծաղում նրա հետ, իսկ երբ մտնում եմ իմ սենյակը, արդեն չեմ ունենում մտքերի հանդարտությունը, որ նախկինում ունեի»: Ծերը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է նման բան լինել, որ դուրս գալով՝ վրդովվողի հետ վրդովվես, ծիծաղողի հետ ծիծաղես և հետո սենյակդ մտնելով՝ դարձյալ .....
Ոմն ծեր ասաց. «Ատեցի երիտասարդների ամբարտավանությունը, որովհետև տքնում են և վարձ չեն ստանում, քանզի մարդկային փառքին են հետամուտ»: Մեկ այլ իմաստուն ծեր ասաց. «Ավելի լավ է երիտասարդը սնափառ լինի, քան հեղգ, քանզի սիրելով սնափառությունը` ակամա ստիպված է լինում ժուժկալել և հսկել, մերկ լինել և զրկել իրեն, ձգտում է սիրելի լինել այլոց և ողորմած, համբերել վշտերին և դիմակայել նեղություններին՝ հանուն մարդկանց գովեստի: Երբ սրանց .....