Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:
Ժողովի նիստերն ատենապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Ժողովի առաջին օրը Գերագույն հոգևոր խորհրդին 2020 թվականի նոյեմբերի 1-8-ը .....
Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հերթական նիստին ներկա գտնվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ողջունելով ՀՀ վարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված հարցերին և ներկայացրեց Գերագույն հոգևոր խորհրդի .....
Հոկտեմբերի 28-ին Վեհարանի ժողովասրահում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:
Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքով: Իր հայրապետական օրհնությունը բերելով ժողովականներին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ ինչպես նախորդ ժողովների ընթացքում, այնպես և այս ժողովին տեղի կունենան արդյունավետ քննարկումներ Հայոց .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրերից մեկը փրկչական Խաչին նվիրված չորս տոներից Գյուտ Խաչի տոնն է, որ այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հոկտեմբերի 27-ին: Արդեն երկրորդ տարին է, որ Գյուտ Խաչի տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օր՝ ի պատիվ այնտեղ պահվող մասնատուփ-պահարանի, որի կենտրոնական հատվածում զետեղված է Տիրոջ .....
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հոկտեմբերի 15-ին տոնախմբեց Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակությունը: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո։ Այդ պատճառով հոկտեմբերի 14-ի երեկոյան՝ ժամը 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, առաջին անգամ երեկոյան Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝ .....
Սեպտեմբերի 29-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Վարագա Ս. Խաչի տոնը: «Սուրբ Նշանը համբուրելով՝ Քրիստոսին կհամբուրեմ»,- այս համոզումն ուներ Թոդիկ կրոնավորը, որն իր աշակերտ Հովելի հետ 653 թ-ին պահեցողությամբ ու աղոթքով Վարագա լեռան վրա փնտրում էր Ս. Հռիփսիմյանց կույսերի թաքցրած՝ Քրիստոսի խաչափայտի մասունքը: Երեքդարյա փնտրտուքներից հետո Տերը նրանց արժանի դարձրեց Քրիստոսի կենսապարգև խաչափայտի մասունքը գտնելու, նրա առջև խոնարհվելու .....
Անկախության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ժողովրդին:
Ազգային ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների մեր ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը: Մեր ժողովուրդն աներկբա հավատով ձգտեց իր պատմական հայրենիքի հողի վրա անկախ պետականության վերակերտմանը՝ ամուր վստահությամբ, որ միայն այդ հաստատուն հիմքի վրա .....
Գերաշնո՛րհ Սրբազան հայր,
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի և համայնքի անունից ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տարեդարձի առթիվ:
Այսօր որդիական պարզ սրտով փառաբանում ենք Երկնավոր Հորն ու երախտագիտություն հայտնում Ձեր երկրավոր ծնողներին՝ Մայր հայրենիքին քաջասիրտ ու անձնվեր զավակ, և Մայր եկեղեցուն իմաստուն ու բարեխնամ հոգևորական պարգևելու համար: Որքան էլ հեզ ու զուսպ լինի Ձեր ընթացքը, որքան .....
Սեպտեմբերի 8-ին՝ Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Ս. Պատարագը մատուցեց Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը: Տեր Հայրը, քարոզին անդրադառնալով տոնի խորհրդին, խոսեց, թե ինչ դեր ունի կինը քրիստոնեության մեջ և մասնավորաբար ասաց. «Ս. Մարիամ Աստվածածինը սրբագործեց իրենից առաջ եղած կանանց թերացումները, քանի որ հնազանդության պտուղը ճաշակելով՝ ընդունեց Հիսուս Քրիստոսի .....
Սեպտեմբերի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Սուրբ Գրիգոր Լուսավորչի դերը Տրանսիլվանիայի հայ համայնքի կյանքում» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց Հունգարիայի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ուսանող Պիտեր Քիշշը: Նշենք, որ Պիտերը հայագիտությունն ուսումնասիրելու նպատակով, Պ. Պազմանի և Խաչատուր Աբովյանի .....
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին, մանկավարժներին ու դասախոսներին, աշակերտներին և ուսանողներին:
Այսօր վերստին բացվում են դռները հայրենի ուսումնական հաստատությունների, բացվում են դռները հայ գրի և դպրության ազգային դարբնոցների:
Մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնահատուկ կարևորություն է ընծայել .....
Օգոստոսի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր Երուսաղեմի միաբան Գևորգ աբեղա Հայրապետյանին: Հանդիպումը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Հոգեշնորհ Հայր Սուրբը երիտասարդների հետ զրուցեց «Ի՞նչ է քրիստոնեական կյանքը» թեմայի շուրջ, և զրույցն սկսեց «Ի՞նչ .....
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հինգ տաղավար տոներից երրորդը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը, այս տարի նշեց հուլիսի 28-ին: Այլակերպության խորախորհուրդ տոնն իր շուրջը մեծ թվով մարդկանց էր համախմբել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում՝ մասնակիցը դարձնելու տոնական Ս. Պատարագին, որ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:
Ս. Պատարագի մասնակիցներն արարողության ավարտին եկեղեցու բակում .....
Վերջին շաբաթներին հանրության կողմից լայնորեն քննարկվում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարին ստորագրած «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակները, հիմնադրույթներն ու բանաձևումները, ինչպես նաև՝ դրա հետագա վավերացման նպատակահարմարությունը:
Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ` կոչված .....
Գերաշնորհ Սրբազան հայր,
Արարատյան Հայրապետական թեմի հավատացյալների ու հոգևորականների անունից շնորհավորում ենք Ձեր Սրբազնությանը եպիսկոպոսական ձեռնադրության տարեդարձի առթիվ։ Այս տարիների ընթացքում Ձեզ վստահված տիրախնամ թեմերում Ձեր ամենօրյա հետևողական աշխատանքն արժևորվել է բազմաթիվ կարևոր ու ազգանվեր ծրագրերի իրականացմամբ։ Աղոթում ենք, որ Տերն Իր աստվածային սիրով շարունակաբար օրհնի Ձեզ ու Ձեր բոլոր նախաձեռնություններն` ի նպաստ .....