29 Հունիս, Բշ
«Դարձյալ Երուսաղեմ եկան. և մինչ նա այնտեղ, տաճարում շրջում էր, նրա մոտ եկան քահանայապետները, օրենսգետները և ծերերը ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանությամբ ես դու այդ անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»: (Մրկ. 11:27, 28)
Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,
Այսօր տերունական կիրակի է կրկին, և կրկին համախմբվել ենք հարազատ եկեղեցու պատերից ներս՝ մասնակցելու Տիրոջ կողմից ավանդված Սուրբ Պատարագին, լսելու Աստծո կենարար խոսքը, բաժնեկից .....
«Փայտ կենաց է ամենեցուն որ պատսպարին ի նա, և որ յենուն ի նա իբրև ի Տէր հաստատութեամբ»:
«Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են նրան և վստահությամբ հենվում են նրա վրա, ինչպես Տիրոջ վրա»: (Առակներ 3:18)
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը՝ Սուրբ Խաչին նվիրված տոներից վերջինը: Եվ այսօր մեզ համար կրկնակի տոն է, քանի որ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, .....
Սիրելի հավատացյալներ.
Այսօրվան Ավետարանական ընթերցումը կխոսի ամուսնության մասին (Մարկոս Ժ 1-12): Կարգ մը մարդիկ կու գան Հիսուսին և կհարցնեն ամուսնության և ամուսնալուծության մասին: Խնդիր մը, որ միշտ օրակարգի վրա է և երբեք չէ հինցած: Մարդու արարչութենեն ի վեր, Եդեմի հաճելի դրախտեն ի վեր, մարդուն հիմնական խնդիրը միշտ եղել է ամուսնությունը, և մենք էլ այսօր մի քիչ պիտի խոսինք այս խորհրդավոր և շատ հաճախ առեղծվածային հարաբերության վրա:
Երբ Տեր .....
«Մահը, թագավորելով Ադամից մինչև Քրիստոսի գալուստը, արդարության Արեգակի ծագելուն պես խորտակվեց»: (Յովհաննէս Երզնկացի-Պլուզ)
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Երեկ ուրախությամբ նշեցինք Խաչվերացի տոնը՝ հիշելով պարսկական գերությունից Տիրոջ Խաչափայտի ազատագրման և Երուսաղեմ վերադարձի հրաշալի իրադարձությունը, և ինչպես հաստատված է մեր Մայր Եկեղեցու օրացույցում՝ յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը մեռելոց է կոչվում, ուստի, այսօր .....
«Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Ա կորնթացիներ 1:18):
Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ.
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնախմբում է այս տարվա վերջին տաղավար տոնը՝ Խաչվերացը: Այս տոնը քրիստոնեական եկեղեցու կողմից հաստատվել է ի պատիվ քրիստոնեական հավատի խորհրդանիշ՝ խաչի պանծացման: Յոթերորդ դարում պարսից զորքերը հարձակվում են Բյուզանդիայի վրա և, մտնելով .....
«Եփփաթա, որ է՝ բացուի՛ր» (Մարկ. Է 34):
Սիրելի հավատացյալ ժողովուրդ,
Այս խորհրդավոր բառերն հնչեցին քիչ առաջ Ճաշու Ավետարանի ընթերցման ժամանակ սրբարար այս խորանից, որով մեր Տեր Հիսուս Քրիստոս Գալիլիայի ծովեզրին կատարեց մի հրաշք՝ բժշկելով խուլ ու համր մի մարդու և հաստատեց ավետաբեր մարգարեությունը, թե «Աստված բնավ չի ցանկանում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից և ապրելը» (Եզեկ. ԼԳ 11):
Սուրբ Մարկոս Ավետարանիչը կրկին .....
«Ուրախացիր եկեղեցի դուստր վերինն սիովնի քանզի ծնաւ ի յԱննայէ մաքուր ծնող քոյն փեսայի. բարձր արարէք զնա յաւիտեան»:
«Ուրախացիր Եկեղեցի՝ Վերին Սիոնի դուստր, քանզի Աննայից ծնվեց քո փեսայի անարատ ծնողը. նրան հավիտյանս բարձր պահեք»: (Շարակնոց)
Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,
Մենք էլ անսալով օրվա տոնական շարականի հրավերին՝ հավաքվել ենք մեր Երկնավոր Հոր տանը՝ Երկնային Եկեղեցու հետ միասին ուրախությամբ տոնելու Սուրբ Մարիամ .....
«Ո տայ կերակուր ամենայն կենդանեաց, զի յաւիտեան է ողորմութիւն նորա»
«Նա կերակուր է տալիս բոլոր ապրող էակներին, քանզի հավերժ է Նրա ողորմությունը» (Սաղմոս 135:25):
Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Սաղմոսի այս խոսքերին գալիս է լրացնելու օրվա ավետարանական ընթերցվածքը, որը հինգ նկանակի և երկու ձկների բազմացման մասին է: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, թե ինչպես է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս .....
«Եւ ասէ ցնոսա. «Ընդէր այդպէս վատասիրտք էք, չեւ եւս ունիք հաւատս» (Մարկոս Դ. 40)։
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ,
Ս. Պատարագի ընթացքում Մարկոսի Ավետարանից ընթերցվեց մի խորհրդանշական պատմություն, որը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Քրիստոս իր աշակերտների հետ նավակով անցնում էր ծովի մի ափից մյուսը։ Մեր Տերը Կափառնայումում հրաշքներ է գործում. նույն օրը երեկոյան իր աշակերտներին ասում է. «Եկեք անցնենք ծովի մյուս կողմը»։ .....
Որքան մարդ արարածն սկսում է ճանաչել Ամենաբարձրյալ Աստուծո գործերն ու ճանապարհները, զորությունն ու սրբությունը, այնքան ավելի մեծ համոզվածությամբ սկսում է կրկնել. «Սուրբ, սուրբ, սուրբ ես Տէր զօրութեանց, լի են երկինք եւ երկիր փառօք Քո» (Եսայի Զ 3):
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Աստվածորդու և հայ ժողովրդի հանդիպման սրբազան այս վայրում՝ բովանդակ հայության միության նշանակ Մայր Տաճարի կամարների ներքո, քիչ առաջ հանկարծական սարսուռ .....
«Կա ծնվելու ժամանակը և կա մեռնելու ժամանակը» (Ժող. 3:2)
Սիրելի հավատացյալներ, անցյալ շաբաթ պահքի հնգօրյա շրջան էր, կիրակի օրը` Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, իսկ այսօր` մեռելոց: Ուրախ տոնից հետո մեռելոցը մեզ կարծես հիշեցնում է, որ այս կյանքում ուրախություն ու տխրություն այսպես լինում են կողք-կողքի, իսկ այն, որ Եկեղեցին կարգել է ամեն անգամ պահեցողությամբ պատրաստվել եկեղեցական մեծ տոնակատարության, մեզ հիշեցնում է, որ այսպես պահեցողությամբ, .....
Սիրելի հավատացյալ ժողովուրդ,
Այսօր Եկեղեցին, մենք բոլորս միասին տոնում ենք Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Հայ եկեղեցական օրացույցի մեջ բազմաթիվ տոներ կան, սակայն դրանցից հինգը կոչվում են Տաղավար տոներ, որովհետև համարվում են ամենամեծ տոները: Եվ ահա այդ հինգ Տաղավար տոներից չորրորդը նվիրված է Ս. Աստվածածնին, Աստվածածնի Վերափոխմանը: Մեր եկեղեցական օրացույցի մեջ կան նաև բազմաթիվ այլ տոներ, որոնք նվիրված են Ս. Աստվածածնին, ինչպես, օրինակ, .....
«…լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին» (Հովհ. 3:19):
Սիրելի՛ հավատացյալներ,
Երբ ավետարանական այս տողերն էի ընտրում, որպես այսօրվա քարոզիս բնաբան, աչքիս առջև միևնույն տհաճ տեսարանն էր անընդհատ հառնում. գիշերը ծարավից արթնանում ես գյուղական տանը, գնում ես խոհանոց, վառում լույսն ու խավարասերներն այս ու այն կողմ են փախչում ոտքերիդ տակից…
Չգիտեմ, մեկ այլ լեզվում այս .....
«Զգո՛ւյշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարհեք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հոր, որ երկնքում է. որովհետև մարդու Որդին եկավ փրկելու կորածը»:
«Ձեզ ինչպե՞ս է թվում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, իննսունինը ոչխարը լեռան վրա չի՞ թողնի ու գնա որոնելու մոլորվածին: Եվ եթե պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե նրա վրա ավելի կուրախանա, քան իննսունիննի .....
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Առաքելահաստատ Հայ Եկեղեցին, իր հավատավոր զավակների հետ միասին, այսօր նշում է Եկեղեցու տաղավար տոներից Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Տիրոջ երկրային ճանապարհի այս վսեմաշուք դրվագը տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա՝ զարմացնելով, հիացնելով ու երկնային անանց ուրախությամբ լցնելով այնտեղ ներկա գտնվող առաքյալների սրտերը: Ավետարանիչները պատմում են, որ խաչելության չարչարանքներից կարճ ժամանակ .....