
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Երկնքի ներքո մի դև նստում է մի ամպի վրա, ձկան կարթից կախում ոսկու մի փայլփլուն մեծ ձուլակտոր և սպասում, թե դեպի հանդերձյալ աշխարհ բարձրանալիս ով կընկնի իր ձեռքը: Առաջինը հանդիպում է մի բարեպաշտ հողագործի հոգի, որը բարձրանում էր դեպի վեր և հարցնում նրան.
- Ի՞նչն է քեզ այդքան ուժ տալիս դեպի վեր բարձրանալ, երբ սովորական արարած ես, այլ ոչ թե հրեշտակ:
Հողագործը պատասխանում է.
- Սերն առ Աստված, սիրո զորությունն է, որ ինձ ուժ է տալիս և մոտեցնում .....
Սկյութիայից մի կրոնավոր եկավ և մոտակա վանքից իրեն առաջնորդ վերցնելով՝ գնաց հայր Արսենիոսի մոտ: Երբ տեսնվեցին, նստեցին լռելյայն, և երբ շատ սպասեցին, վանականն ասաց. «Հա՛յր, աղո՛թք արա ինձ համար, որ գնամ»: Սկյութացին, քանի որ համարձակություն չունեցավ խոսելու, ասաց, թե` ես էլ եմ գալիս, իսկ երբ գնացին, սկյութացին ասաց. «Տա՛ր ինձ նախկին ավազակապետ Մովսեսի մոտ»: Հայր Մովսեսը նրանց ընդունեց սիրով ու լրջմտությամբ, սեղանով ու խոսքով: Վերադառնալիս .....
Մթնեց: Մարդը մի փոքրիկ մոմ վերցրեց ու սկսեց երկար պտուտակաձև աստիճաններով վեր բարձրանալ:
- Ո՞ւր ենք գնում,- հարցրեց մոմը:
- Բարձրանում ենք աշտարակը, որպեսզի լուսավորենք դեպի նավահանգիստ եկող նավերի ճանապարհը:
- Բայց ոչ մի նավ իմ լույսը չի տեսնի,- առարկեց մոմը:
- Որքան էլ լույսդ փոքր լինի,- ասաց մարդը,- շարունակիր այնքան պայծառ վառվել, որքան կարող ես, իսկ մնացածն ինձ թող:
Այսպես զրուցելով վերև բարձրացան ու մոտեցան մեծ լամպին: Մարդը փոքրիկ .....
Ոմն Հովհան` Ղոկիոն քաղաքից, մանկությունից հյուսնություն սովորեց, և երբ լրացավ նրա քսանհինգ տարին, մտավ վանքի միաբանություն և նրանց հետ մնաց հինգ տարի: Հետո մենակյաց դարձավ Ղոկիոնի լեռներում և իր համար երեք խրճիթ կառուցեց: Մեջտեղի խրճիթում աղոթքի էր կանգնում, մյուսում մարմնական կարիքներն էր հոգում, իսկ երրորդում նստում և գործում էր: Սա երեսուն տարի արգելական եղավ և միայն պատուհանից էր վերցնում անհրաժեշտ բաները: Եվ արժանի եղավ ստանալու .....
Սիրակուզայում երկու ընկեր էին ապրում՝ Դամոնն ու Ֆինտիասը: Դամոնը ցանկանում էր սպանել Դիոնիսոսին, բայց նրան բռնեցին ու մահվան դատապարտեցին:
- Թույլ տուր մինչև երեկո տուն գնամ՝ գործերս կարգավորելու,- Դիոնիսոսին խնդրեց Դամոնը,- իսկ իմ փոխարեն պատանդ կմնա Ֆինտիասը:
Դիոնիսոսը ծիծաղեց նման պարզամիտ հնարքի վրա, բայց համաձայնեց:
Արդեն երեկո էր և Ֆինտիասին տանում էին մահապատժի: Հանկարծ, ամբոխը ճեղքելով, երևաց Դամոնը:
- Ես այստեղ եմ, ների՛ր, .....
Մի քրիստոնյայի տարան նահատակելու, քանզի իր աղախինը մատնեց նրան: Երբ նրան բերին վկայության տեղը, տեսավ իր աղախնին, որը մատնել էր իրեն և հանելով ոսկյա մատանին իր մատից՝ տվեց նրան և ասաց Քրիստոսի վկան. «Գոհանում եմ Աստծուց և քեզանից` առ Աստված, քանզի այսպիսի բարիքի պատճառ դարձար ինձ համար»: Եվ այսպես իր տիրոջ անհիշաչարությունը տեսնելով` ապաշխարելով արտասվեց աղախինը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Կրտսեր դասարանի մի աշակերտ հարցրեց ուսուցչուհուն.
- Սերն ի՞նչ է:
Ուսուցչուհին զգաց, որ մյուս երեխաներն էլ ուշադրությամբ լսում են, ուստի ինքը պարտավոր է ազնվորեն պատասխանել: Շուտով դասամիջոց էր, և նա երեխաներին դպրոցի պարտեզ տարավ ու խնդրեց, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը որևէ բան բերի, որը ցույց կտար նրանց սրտի սերը:
Երեխաները ոգևորությամբ ցրվեցին ու երբ վերադարձան, ուսուցչուհին ասաց.
- Այժմ, թող յուրաքանչյուրը ցույց տա, թե ինչ է բերել:
Առաջին .....
Ոմն ծեր ասաց. «Խոնարհությունը բազմիցս առանց ջանադրության շատերին ապրեցրեց, որի վկաներն են մաքսավորը, պոռնիկը և անառակ որդին (Ղուկ. ԺԸ 10-14, Հեսու 17-25, Հակոբոս Բ 25, Ղուկ. 11-32): Սրանք մի խոսք ասացին և ապրեցին: Իսկ մարդու տքնաջանությունը` եթե խոնարհություն չունի, նրա իսկ կործանումն է, քանզի շատերը մեծամեծ ջանքեր գործադրելով` ընկնում են ամբարտավանության մեջ` ինչպես փարիսեցին (Ղուկ. ԺԸ 11-12), և կորչում են»: Ծերն ասաց դարձյալ. «Հավատից խոսելն .....
Երբ փոքր էի, մայրս շատ էր ասեղնագործում: Ես նստում էի նրա կողքի փոքր աթոռին ու հարցնում, թե ինչ է անում: Մայրս պատասխանում էր. «Ասեղնագործում եմ»:
Քանի որ փոքր էի, մայրիկիս աշխատանքը միայն ներքևից էի տեսնում: Միշտ բողոքում էի, որ միայն խճճված ու տգեղ թելեր եմ տեսնում:
Նա ժպտում էր ինձ վերից ու քնքշորեն ասում. «Գնա՛ խաղալու, տղա՛ս, երբ ավարտեմ, ասեղնագործությունը ծնկներիս կդնեմ ու դու վերևից կնայես»:
Ես ինձ հարց էի տալիս, թե ինչու .....
Ոմն ծեր ասաց, թե գնաց մի անգամ մեծն Բարսեղ եպիսկոպոսը միաբանների վանքը և սովորականի պես վարդապետելուց հետո վանքի առաջնորդին ասաց. «Ունե՞ս այստեղ եղբայր, որ կամենում է ապրել»: Եվ նա ասաց. «Բոլորն են կամենում ապրել, հայր սուրբ»: Իսկ նա դարձյալ ասաց. «Ունե՞ս մեկը, որ ճշմարիտ հնազանդություն է ձեռք բերել»: Նա բերեց մի եղբոր և նրան ընթրիքի ժամին սպասավորության կարգեց սրբի առաջ: Եվ ընթրիքի ավարտից հետո եղբայրը, վերցնելով ջուրը, լցրեց .....
Մի ոսկերիչ, իր արհեստանոցում նստած, անընդհատ Աստծո անունն էր զուր տեղն արտասանում՝ մե՛կ որպես երդում, մե՛կ որպես սիրած խոսք: Մի ուխտավոր էր վերադառնում սուրբ վայրերից և երբ արհեստանոցի մոտով անցնելիս լսեց դա՝ սաստիկ խռովեց նրա հոգին: Նա ձայն տվեց ոսկերչին, որպեսզի փողոց դուրս գա: Իսկ երբ դուրս եկավ, ուխտավորը թաքնվեց: Ոսկերիչը ոչ ոքի չտեսնելով վերադարձավ իր արհեստանոցն ու շարունակեց աշխատանքը: Ուխտավորը կրկին կանչեց նրան և երբ նա դուրս .....
Հայր Թեոդորոս Փերմացու մասին աշակերտներն ասում էին, թե երբ Սկիտեն ավերվեց, նա եկավ Փերմե՝ բնակվելու: Նա ծեր էր ու տկար, և նրան շատ կերակուր էին բերում: Ով առաջինն էր բերում, նրա բերածը տալիս էր երկրորդին և այսպես` նախորդի բերածը տալիս էր հաջորդին, իսկ որը համընկնում էր ուտելու ժամին, այն էր ճաշակում երեկոյան՝ առանց խտրություն դնելու:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Տասնամյա մի տղա, ցրտից դողալով, ոտաբոբիկ կանգնած էր կոշիկի խանութի ցուցափեղկի առջև ու հմայված նայում էր ձմեռային կոշիկներին: Մի կին մոտեցավ նրան ու հարցրեց.
- Ի՞նչ ես այդքան հետաքրքրությամբ զննում այդ ապակու ետևում, իմ փոքրի՛կ բարեկամ: Ինչի՞ մասին ես մտածում:
- Խնդրում եմ Աստծուն, որ ինձ մի զույգ կոշիկ տա,- պատասխանեց տղան:
Կինը բռնեց նրա ձեռքն ու մտավ խանութ: Վաճառողին խնդրեց վեց զույգ մանկական գուլպա բերել և հարցրեց, թե կարող է արդյոք .....
Հայր Նեղոսն ասաց. «Ամեն մի առաքինություն, որ մարդ գործում է, նրա արդյունքն աղոթքի ժամանակ կգտնի: Եթե ցանկանում ես աղոթել՝ ինչպես հարկն է, մի՛ տրտմեցրու քո եղբորը, և մի՛ կամեցիր լինել այնպիսին, ինչպիսին ինքդ ես փափագում, այլ ինչպես Աստված է կամենում քեզ համար՝ ա՛յն սիրիր, և դու հանգիստ կգտնես աղոթքներիդ ու խնդրանքներիդ մեջ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի աղջիկ ուշ երեկոյան տուն էր վերադառնում: Նրա ճանապարհն անցնում էր թույլ լուսավորված այգու միջով, որը վատ համբավ էր վայելում: Աղջիկն աղոթեց այգու մուտքի առաջ ու ներս մտավ: Ճանապարհի մոտ երկու երրորդն արդեն անցել էր, երբ մի կասկածելի տիպ տեսավ, որը հարևան ծառուղով էր գնում: Աղջիկը գնում էր անդադար աղոթելով: Մի պահ այդ տիպը նրա կողմը նայեց ու առաջ անցավ: Աղջիկը դուրս եկավ այգուց ու բարեհաջող հասավ տուն: Հաջորդ օրը տեղական լուրերը հաղորդեցին, .....