
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հարցրեց մի անգամ հայր Աղաթոնը հայր Աղոնին և ասաց. «Կամենում եմ լեզուս պահել, որ սուտ չխոսեմ»: Ասաց նրան հայր Աղոնը. «Եթե սուտ չխոսես, բազում մեղքեր կգործես»: Նա հարցրեց. «Այդ ինչպե՞ս»: Եվ ծերն ասաց. «Ահա երկու մարդ քո առաջ սպանություն գործեցին, և նրանցից մեկը փախավ և եկավ քո խուցը, իսկ իշխանը նրան է փնտրում և քեզ հարցնում է ու ասում. «Քո աչքի առջև մարդասպանությո՞ւն եղավ»: Եթե չես կամենում սուտ խոսել, մարդուն մահվան ես .....
Գիտնականն ու դռնապանը հայտնվում են հանդերձյալ աշխարհում և մոտենում դրախտի հսկայական, ահռելի դարպասներին: Այս գիտնականը, որ երկրային կյանքում միայն իր համար էր աշխատել, առաջ է ընկնում և փորձում հրելով բացել, բայց չի կարողանում, այնուհետև սկսում իր գիտելիքներով մտածել, վերլուծել, թե ինչպես կարող է գործել, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: Այնուհետև մոտենում է դռնապանը և ասում.
- Աստվա՛ծ իմ, ողորմի՛ր և փրկի՛ր ինձ, իմ կյանքում բազմաթիվ .....
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ի՞նչ է չարախոսությունը»: Եվ ծերն ասաց. «Եթե ասես. «Այս եղբայրը պինդ, ժրաջան է վարքի մեջ և իմաստուն է, բայց այսինչ բաների մեջ անհաստատ է», ահա չարախոսեցիր քո եղբորից, իսկ եթե ասես. «Այսինչը խաբեբա է և երդմնազանց», սա դատապարտություն է և առավել վատթար է, քան չարախոսությունը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Գայլը որոշում է բժիշկ դառնալ: Հագնում է բժշկի սպիտակ հագուստներ և հիվանդներ ընդունում: Երբ փայտփորիկն ասում է, որ գայլը բժիշկ չի կարող լինել, գայլը հարձակվում է ներկաների վրա և իր սուր ատամներով սպառնում, թե ինքը ճշմարիտ, սիրով լեցուն բժիշկ է, որ նաև կպաշտպանի մյուս բժիշկներին: Ծառի ճյուղի վրա նստած աղավնին լսում է և ասում.
- Հագուստով բժիշկ չեն դառնում, այլ սրտով են դառնում: Ինչպիսին քո սիրտն է, այդպիսին էլ քո սրտի իրական վերաբերմունքն է, .....
Մի եղբայր գնաց հայր Թեոդորոսի մոտ և սկսեց մեծամեծ բաներից խոսել և քննել գործեր, որոնք ինքը բնավ չէր գործել: Ծերը նրան ասաց. «Դու ո՛չ նավն ես գտել, ո՛չ նավի ծախսն ես վճարել, ոչ էլ ծովն է մտել քո նավը, բայց կամենում ես դժվարամատչելի քաղաքը մտնել: Դու նախ գործի՛ր, հետո կխոսես»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Աշակերտը, մեծ ու տպավորիչ, փայլփլուն բանալիների տրցակը ձեռքին, ժամերով փորձում է գանձարանի դուռը բացել: Ուսուցիչը մոտենում է և ասում.
- Չորս ժամ է անցել, բայց դեռ ջանում ես այդ դուռը բանալ: Մի՞թե չհասկացար, որ այն բացվում է մի փոքր, պարզ և հասարակ բանալիով, այլ ոչ թե այդ փայլփլուն, բազմաթիվ բանալիներով...
Բազմաթիվ պատասխաններ կան, որոնց համար երկար-բարակ բացատրություններ, մեկնաբանություններ չեն պահանջվում, շատ լուսաբանման կարիք չկա, որպեսզի .....
Հայր Աղաթոնի մասին ասում էին, թե բազում օրեր իր աշակերտների հետ սենյակ էր շինում: Երբ ավարտեց տունը և կամենում էր բնակվել այնտեղ, այդ օրը տեսիլք տեսավ, որ իր գործը բարի չէ, և աշակերտներին ասաց. «Եկե՛ք գնանք այստեղից»: Իսկ նրանք սաստիկ տրտմեցին և իրենց մեջ ասացին. «Եթե կամենում էր այստեղից գնալ, մենք ինչո՞ւ զուր աշխատեցինք և շինեցինք դա: Հիմա ոմանք կծաղրեն մեզ և կասեն. «Դարձյալ գնացին այդ թափառաշրջիկները»: .....
Մի մարդ ուզում էր օգնել իր կնոջը, որովհետև կասկածում էր, որ նա լսողության խնդիրներ ունի: Մի երեկո, երբ կինը մեջքով էր կանգնած դեպի իրեն, ամուսինը կանգնեց սենյակի հակառակ ծայրում և շշնջաց.
- Դու ինձ լսո՞ւմ ես:
Պատասխան չհնչեց: Տղամարդն ավելի մոտ եկավ ու կրկնեց.
- Դու ինձ լսո՞ւմ ես:
Արդյունքը նույնն էր: Նա ավելի մոտ գնաց և հարցրեց.
- Լսո՞ւմ ես ինձ:
Այդպես էլ պատասխան չլսելով, ի վերջո, իր հարցը կրկնեց անմիջապես կնոջ թիկունքի ետևում: Կինը .....
Ոմն ծեր խնդրում էր Աստծուց, որ ինքը հասնի Իսահակի չափին, և լսեց. «Չես կարող հասնել. լո՛ւռ կաց»: Իսկ հետո ասաց. «Հասցրո՛ւ ինձ Հոբի չափին, և պատրաստ եմ կռվել դևերի դեմ», բայց չասաց՝ «Քո զորությամբ, Տե՛ր»: Եվ Տիրոջ հրեշտակն ասաց. «Սպասի՛ր մի փոքր»: Եվ ահա եկավ մի զինվոր` իր հետ բերելով երկու հարյուր լիտր ոսկի, մի տղայի և աղջկա, և ասաց. «Ողորմի՛ր ինձ և պահի՛ր սրանց, որովհետև թագավորը ուզում է սպանել ինձ. ես գնամ թաքնվեմ և դարձյալ .....
Իմաստունն ու ծերը հանդիպեցին:
- Քեզ համար ի՞նչն է կարևոր, հա՛յր,- հարցրեց իմաստունը:
- Սրբությունը՝ Աստծո և մարդկանց առաջ մաքուր լինելը:
- Է՜հ, հա՛յր, իմաստությունն ավելի կարևոր է:
- Եվ ո՞րն է իմաստությունը,- հարցրեց ծերը:
- Չարը բարուց տարբերելու ունակությունն է,- պատասխանեց իմաստունը:
- Իսկ սրբությունը բարին գործելու և չարից զերծ մնալու ունակությունն է: Արդ, իմաստությունն արդյո՞ք դեպի սրբություն տանող աստիճան չէ:
Ռուսերենից .....
Վանահայր աբբա Գերոնդիոսը մեր սուրբ հորը՝ Եվթիմիոսին և Սոփրոնիոս Իմաստասերին պատմեց և ասաց. «Մեռյալ ծովի այն կողմում երեք հովիվներ էինք. երբ դուրս գալով շրջում էինք լեռներում, մեզնից ներքև ուրիշ հովիվներ ևս շրջում էին ծովի ափին: Եվ մի օր նրանց պատահեցին հագարացիները, որոնք նույնպես այդ վայրերն էին գալիս: Երբ անցնում էին մեր կողքով, հագարացիներից մեկը դարձավ և կտրեց մի անապատականի գլուխը: Մենք լաց եղանք անապատականի համար, և ահա մի թռչուն .....
Կար-չկար մի գետ: Լեռներից իջավ, անտառի մեջ քչքչաց, մարգագետնով սահուն անցավ ու հասավ անապատին: Այստեղ մտածմունքի մեջ ընկավ, թե ինչպես անցնի շիկացած անապատի միջով: Եվ որոշեց արևին հարցնել.
- Դու վերևից լույս ես տալիս և ամեն ինչ տեսնում ես: Կկարողանա՞մ արդյոք անապատը հաղթահարել:
- Չես կարող: Կչորանաս: Իմ ճառագայթներն այնտեղ այրում են անխնա: Անապատը մահ է գետի համար:
Այդժամ որոշեց գետը քամուն հարցնել.
- Դու արագընթաց ես, սուրում ես, ուր կամենաս: .....
Անտիոքի պատրիարք՝ երանելի Եփրեմի մասին հայրերից մեկը պատմում էր, թե խիստ նախանձախնդիր էր ուղղափառ հավատի պահպանման հարցում: Նա մի օր լսեց Հերապոլսի կողմերից ոմն սյունակյացի մասին, թե Սևերիոսի աղանդից է և հաղորդակից է նրան: Եվ գնալով նրա մոտ` ուզեց համոզել նրան և վարդապետությամբ աղաչեց սյունակյացին կանգնել առաքելական աթոռի առաջ և երկրպագությամբ հաղորդվել կաթողիկե եկեղեցում: Եվ սյունակյացն ասաց. «Ես ձեզ հետ չեմ հաղորդվի»: Եվ սուրբ .....
Մի անգամ մի երիտասարդ ամուսնական զույգ հազար ռուբլի բերեց իր խոստովանահորը: Այն ժամանակ դա մեծ գումար էր: Խոստովանահայրը չընդունեց այդ գումարը, այլ իր օրհնությունը տվեց, որպեսզի տան ճանապարհին առաջին հանդիպած մարդուն: Այդ հանդիպածը պարզվեց… սարսափելի հարբած մի տղամարդ էր: Երիտասարդ կինը շփոթված հարցրեց ամուսնուն. «Բա ի՞նչ անենք հիմա»: Ամուսինն անվրդով պատասխանեց. «Ինչպես հայրն ասաց, այդպես էլ կանենք»: Հենց նրանք գումարն .....
Մի եղբայր մեղքի մեջ ընկավ և պատմելով ոմն ծերի՝ ասաց. «Մեղանչեցի և չեմ կարող ապաշխարել, վերադառնա՞մ կրկին աշխարհ»: Եվ ծերն աղաչեց և ասաց. «Միայն թե դու մնա կարգիդ մեջ, ես կապաշխարեմ քեզ հետ»: Եվ ինքը վերցրեց եղբոր մեղքը և ապաշխարեց եղբոր համար, և տասն օր հետո Աստված թողություն տվեց եղբորը` ծերի տքնության և սիրո համար:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....