14 Փետրվար, Շբ
Մեր ժամանակների զանգուածային արտագաղթի պայմաններում միջէթնիկ, միջմշակութային եւ միջկրօնական խառնամուսնութեան խնդիրն աւելի քան երբեւէ շոշափելի է եւ արդիական։ Քրիստոսի Եկեղեցին այսօր գտնւում է բազմազան մարտահրաւէրների առաջ, որոնցից ծագում են մի շարք խնդիրներ, որոնք կրում են ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ աշխարհիկ բնոյթ։ Դրանցից մէկն էլ հաւատացեալ եւ եկեղեցացած մարդու՝ այլափառի[1] հետ ամուսնանալու խնդիրն է: Այս հարցը, որ հաւասարապէս վերաբերում .....
Բազմաթիվ հակասություններ առաջացնող այս թեմային անդրադառնալու առիթ հանդիսացավ մոտ 6 ամսից ավել քաղաքում բաժանվող հայտարարությունն այն մասին, որ մի կազմակերպություն բուժում է անբուժելի հիվանդություններ, անեծքներ, դեպրեսիաներ և այլն: Շատ աղանդների այցեքարտն է դարձել բժշկությունների գովազդը, ընդ որում սովորական հիվանդություններից արդեն չեն բուժում, միայն ծանր, անբուժելի հիվանդություններ, հետո անեծքներ, հոգեկան խանգարումներ, դեպրեսիաներ: .....
Մեր կյանքի անբաժան իրողություններից են երազները, թեև լինում են դեպքեր, երբ կարող ենք երկար ժամանակ երազներ չտեսնել կամ հազվադեպ տեսնել: Հավանաբար աշխարհում չկա որևէ մարդ, որն առնչված չլինի այս երևույթին, որտեղ անհնարինը դառնում է հնարավոր, անիրականը՝ իրական, թեև երազ է, այլ ոչ թե արթմնի իրականություն: Ամեն դեպքում երազը մնում է երազային աշխարհում: Երբ այն դառնում է անհատի համար կյանքի ուղեցույց, այդժամ անհատը հայտնվում է կախվածության .....
Այսօր, ցավոք սրտի, քրիստոնեական արժեքներից նահանջ է նկատվում: Անգամ կրոնը կարիք է համարվում մարմնական պահանջմունքները բավարարելու անհրաժեշտության նմանողությամբ, և քրիստոնեական տեսակետից անբարոյականության մեջ ապրողներն իրենց մերժելի վարքագծին են հարմարեցնում քրիստոնեական ընկալումները: Սուրբ-գրական թյուր մեկնաբանություններով աղճատվում են քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Այսօր արևմտյան երկրներում սովորական են միասեռականություն .....
«Ես հավատում եմ Աստծուն». սա ուղղակի Աստծո գոյությունը փաստող իմացություն չէ հավատավորի համար, այլ ողջ էությունից բխող խոսքեր: Հավատը գործունեություն է, այլ ոչ միայն համոզմունք և աշխարհայացք:
Անհնազանդության մեղքից հետո Ադամն ու Եվան մահկանացու դառնալուց բացի զրկվեցին Աստծո հետ այն ամբողջական և անմիջական փոխհարաբերությունից, որ ունեին դրախտում: Բայց Աստծո մեծագույն սերն այստեղ էլ դրսևորվեց. մարդ-Աստված փոխհարաբերության մեջ .....
«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմոս 118:105):
Սուրբ Գրքի հաճախակի ընթերցումը լուսավորում է մարդու խիղճը և տեսանելի դարձնում բոլոր մեղքերը:
Աստծո հզոր խոսքի ներկայությամբ ի չիք է դառնում չարը: Բայց այդ խոսքի բացակայությունը խորը և մեծ անդունդի առաջացման պատճառ է դառնում:
Անդունդի առկայությունը սպառնացող վտանգ է Քրիստոսի արյունով գնված յուրաքանչյուր մարդ արարածի համար: Անդրադառնալով այդ վտանգներին՝ .....
Սուրբ Պսակը մեր Եկեղեցու խորհուրդներից մեկն է: Ինչո՞ւ է այր ու կնոջ ամուսնությունը քրիստոնեության մեջ համարվում խորհուրդ` Սուրբ Պսակ անունով:
Սուրբ Եկեղեցին ունի յոթ խորհուրդներ, որոնք են` Մկրտություն, Դրոշմ, Հաղորդություն, Ապաշխարություն, Պսակ, Ձեռնադրություն, Կարգ հիվանդաց կամ Վերջին օծում: Այս խորհուրդները կատարվում են մարդու կյանքի կարևոր հանգրվաններում և հավատացյալին արժանացնում աստվածային օրհնություններին ու շնորհներին: Սրանք .....
Այսօր շատ երկրներում ամուսնությունների մի մասն ավարտվում է ամուսնալուծությամբ: Արդյոք ամուսնության վերաբերյալ աստվածաշնչյան խորհուրդը հնացե՞լ է: Գուցե ամուսնալուծությունների պատճառն այն է, որ ամուսնական կառույցն ինքնին թերի՞ է:
Աստվածաշնչյան խորհուրդները, պատգամներն ու պատվիրանները երբեք չեն հնանում: Նույնիսկ Քրիստոս, ով Նոր Կտակարանում նոր պատգամներ բերեց, ասաց, որ ոչ թե ջնջում է նախկին օրենքը, այլ լրացնում (Մատթ. 5.17): Հետևաբար, նաև .....
«Հաստա՛տ իմացեք, որ եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի և չմեռնի, ինքը կմնա որպես առանձին հատիկ, իսկ երբ մեռնի, բազմաթիվ հատիկներ կտա»,- գրված է Սբ. Հովհաննեսի Ավետարանում (12:24): Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի զոհաբերի Իրեն հանուն մարդկության փրկության: Հողի մեջ նետված ցորենը քայքայվում է և մեռնում, բայց նրանից ծնվում է նոր կյանք, բազում նոր ցորեններ: Իսկ եթե ցորենը չմեռնի և պահպանի իրեն, ապա նոր կյանք և նոր պտուղ չի լինի:
Մեր Տերն աշխարհ .....
Քրիստոնեության կրոնի էական տարրերն են գեղեցիկն ու ճշմարիտը: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասել է. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհաննես 14:6): Հովհաննեսի Ավետարանում Քրիստոսի ճշմարիտ լինելու հանգամանքը շատ է շեշտվում: Ավետարանիչը ներկայացնում է Հիսուսին որպես մարդացյալ ճշմարտություն, որպես ճշմարիտ Լույս (Հովհաննես 1:9), ճշմարիտ Հաց (Հովհաննես 6:32), ճշմարիտ Որթատունկ (15:1) և Հիսուսով ճշմարիտ դատաստան (Հովհաննես 8:16):
Հիսուս .....
Ըստ www.worldometers.info կայքէջի այս տարվա հուլիսի 31-ի տեղեկատվության՝ աշխարհում ապրում է շուրջ 8.1 միլիարդ մարդ: Բնականաբար չի կարելի նշել ճշգրտորեն 8.1 միլիարդ մարդկանց մեջ չամուսնացած մարդկանց թիվը, սակայն նկատի առնելով երկրներում ապրող ամուրի մարդկանց թիվը, կարելի է ասել, որ այդ թիվը շուրջ 2 միլիարդ է:
Ամուրի մնալը զուտ անհատական որոշում է, և դրա տոկոսաչափը տարբերվում է երկրների, ազգերի և կրոնների միջև: Չամուսնանալու պատճառը մեկը չէ, այլ .....
Ի՞նչ է կրոնական հավատքը: Պարզապես հավատ առ Աստված, որ Նա գոյությո՞ւն ունի կամ, միգուցե, հավատ, որ կյանքը հավիտենական է, և մարդը մահից հետո կարող է արժանանալ հանդերձյալ դրախտային կյանքին, որպեսզի չհայտնվի դժոխային իրականության մեջ: Սբ. Պողոս առաքյալն այսպես է բնորոշում. «Ի՞նչ է հավատը, եթե ոչ հուսացված բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. 11:1)։ Եվ հռոմեացիներին ուղղված նամակում ասում է՝ հավատը լսվածից է, և .....
Սբ. Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված իր նամակում հետևյալ հարցադրումն է անում՝ ի՞նչ է հավատը, ապա պատասխանում. «Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում» (Եբրայեցիներ 11:1):
Հավատքը մեծագույն պարգև է Աստծո կողմից մարդուն տրված։ Այն հոգևոր ուժ է քրիստոնյայի համար: Ռուս մանկավարժ Կ. Դ. Ուշինսկին գրել է. «Հավատը երկնային մի գանձ է, որ տրված է մարդուն .....
Սուրբ Գրքի` Աստծու շնչով գրուած ամէն մի գրութիւն օգտակար է սովորեցնելու, յանդիմանելու, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, որպէսզի Աստծու մարդը կատարեալ լինի` բոլոր բարի գործերի պատրաստ (տե՛ս Բ. Տիմ. 3, 16-17): Հետեւաբար, լինի՛ պատուիրանով, սկզբունքով կամ էլ օրինակով, ճշմարիտ քրիստոնեան ամէն ինչում հիմնւում է Աստուածաշնչի վրայ: Անկեղծ հաւատացեալը կարիք էլ չունի սուրբգրային անմիջականօրէն նշուած ակնյայտ հատուածին, եթէ արդէն իսկ կան .....
Արարիչ Աստված արարչագործության վեցերորդ օրը ստեղծեց արարչագործության թագ և պսակ հանդիսացող մարդուն, ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ և ի տարբերություն կենդանիների, որոնք չունեն բանական հոգի, Աստված մարդուն բանական հոգի շնորհեց: Եկեղեցու սրբազան հայրերի վարդապետության համաձայն՝ մարդն ունի իշխանական հոգի և ծառայական մարմին: Մարմինը պետք է ծառայեցնել և ոչ թե մարմնին ծառայել, և հարկ է, որ հոգին իշխի մարմնին, և ոչ թե մարմինը՝ հոգուն: .....