Կիրակնօրյա Քարոզներ
Ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը
Ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ (Հովհ․ 6։44)։ Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասաց այս խոսքերը հացի և ձկան հրաշալի բազմացումից շատ չանցած, երբ ժողովուրդը, և հատկապես՝ փարիսեցիները, այդ սքանչելի հրաշքից հետո էլ դարձյալ նշան էր ուզում Նրանից, իբրև թե հավատալու համար։ Կրկին ընթերցեք Հովհաննեսի ավետարանի վեցերորդ գլուխը, սիրելի՛ հավատացյալներ, .....
Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված առաջին նամակը
«Քանի որ խաչի քարոզությունը կորսվածների համար հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար, Աստծու զորություն» (Ա Կորնթ. 1.18)։ Կորնթոս քաղաքը, որ Պողոս առաքյալն այցելեց իր առաքելական երկրորդ ճամփորդության ընթացքում և որտեղ Եկեղեցի հիմնեց, հին աշխարհի ամենահարուստ ու հռչակավոր քաղաքներից մեկն էր: Այն ուներ շուրջ յոթ հարյուր հազար բնակիչ, որի երկու երրորդը գերի էր: Քաղաքը առևտրական տեսանկյունից Եվրոպայի ու Ասիայի միջև մի այնպիսի .....
Ողորմությունը Քո, Տե՛ր, պիտի հետևի ինձ կյանքիս բոլոր օրերին
Ողորմութիւն Քո Տէր զհետ իմ եկեսցէ զամենայն աւուրս կենաց իմոց։ Ողորմությունը Քո, Տե՛ր, պիտի հետևի ինձ կյանքիս բոլոր օրերին (Սաղմոս 22։7)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Կանայի հարսանիքում ջուրը գինի դարձրեց։ Եթե ուշադրություն դարձրել եք, Ավետարանում այս բնույթի հրաշագործության մասին այս մեկ անգամն է պատմվում։ Ավելի շատ են այն օրինակները, երբ Նա բժշկում է մարդկանց, դևեր է հանում, .....
Պատվիրանի գլխավորը սերն է
Քանզի պատվիրանի գլխավորը սերն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից և անկեղծ հավատից (Ա Տիմ․ 1։5)։ Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Մեզանից յուրաքանչյուրը, որ մարդ արարած պատվավոր անունն է կրում, բարդ ու բազմակողմանի էակ է։ Մենք ունենք միտք, որ անընդհատ ինչ-որ բան է ասում մեզ։ Ունենք սիրտ, որ մեկ այլ բան է հուշում։ Ունենք խիղճ, որ ճշմարտությունն է բարձրաձայնում, եթե, իհարկե, մեր մշտական մեղավոր ու խստասիրտ ընթացքով չենք լռեցրել այն․․․ .....
Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնի քարոզ
Յայսմ գիտասցեն ամենեքեան՝ եթէ Իմ աշակերտք էք, եթէ սիրիցէք զմիմեանս։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն եք (Հովհաննես 13։35)։ Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ հայոց. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը։ Իր ծննդյան ութերորդ օրը Մարիամն ու Հովսեփը Նրան թլփատեցին ու կոչեցին Հիսուս, որ նշանակում է Օծյալ։ Հիսուս Քրիստոս մեր Փրկիչն է, Աստվածը, .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Սուրբ Ծննդյան տոնի պատգամը
Աստծու՝ Քրիստոս Հիսուսով որդեգրյալ զավակներ, Այսօր յուրաքանչյուր քրիստոնյայի սիրտ առանձնահատուկ ուրախությամբ, ջերմությամբ, հույսով ու սիրով է բաբախում, քանի որ լի է Սուրբծննդյան աստվածային լույսով, որ հրեշտակների թևերով իջնում է Երկնքից ու որպես բալասան լցվում մեր մեղավոր ու տկար հոգիները։ Այսօր մեղքի խավարն ու ցուրտը հալվում-նահանջում են մեր հոգուց, քանի որ անզոր են Քրիստոս Արեգակի առջև, որ ծագում է արդարության ու սրբության ձգտող .....
Որդյակ, մի՛ անտեսիր, այլ պահիր Իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին
Որդյակ, մի՛ անտեսիր, այլ պահիր Իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին, և դրանք քո պարանոցի վրա զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար և ոսկորներիդ համար՝ դարման (Առակներ 3։21, 22)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Շնորհավորում եմ ձեր բոլորի Ամանորը։ Այս տոնական օրերին մշտապես հնչում են մաղթանքներ։ Մարդիկ ցանկանում են միմյանց առողջություն, երջանկություն, հաջողություն և խաղաղություն։ Սակայն հարկ .....
Տարեմուտի քարոզ
Աստված ուզեց ցույց տալ նրանց, թե փառքի ի՜նչ ճոխություն կա այս խորհրդի մեջ հեթանոսների համար. և այդ խորհուրդը այս է. Քրիստոս՝ փառքի հույսը, ձեր մեջ (Կող․ 1։27): Մեր համայնքի սիրելի՛ հավատացյալներ, սիրելի՛ քույրեր ու եղբայրներ ի Քրիստոս, Շնորհավորում եմ ամենքիդ տարեմուտի կապակցությամբ և փառաբանում Ամենախնամ Աստծուն, որ ողջ, առողջ ու միասնական եմ տեսնում ձեզ այսօր այստեղ։ Փա՜ռք Երկնակալին, որ հնարավորություն և ցանկություն ունեք Նոր տարվա .....
Տեր Գրիգոր քհն․ Գրիգորյանի Ամանորի մաղթանքը
Սիրելի՛ հայրենակիցներ, ի Քրիստոս Հիսուս քույրեր և եղբայրներ, Օրացույցի վերջին ամսաթիվը հուշում է մեզ, որ բոլորեցինք ևս մեկ տարի մեր երկրավոր կյանքից, և արդեն նոր տարին դիմավորելու ժամանակն է։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ անցնող տարին անհանգիստ, մարտահրավերներով ու փորձություններով լի էր ոչ միայն համայն աշխարհի, այլև մասնավորապես մեր անգին հայրենիքի համար։ Արցախի ճակատագիրը դեռ անհայտ է, մեր սահմաններն՝ անհանգիստ։ Դեռևս ամոքված չէ .....
Տեր Հուսիկ քհն․ Դոխոլյանի անդրանիկ քարոզը
Մինչ քարոզիս անցնելը իմ խորին շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել ազգիս Վեհափառ Հայրապետին, Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանին հայրական այն հոգատարության և խնամքի համար, որի արդյունքը այս օրն է, նաև հոգևոր հորս՝ տ. Անուշավան եպս Ժամկոչյանին, Երուսաղեմի Սրբոց Յակոբյանց Վարժարան և ընծայարանի ողջ տեսչական, ուսուցչական և ուսանողական կազմին:  Մանավանդ կցանկանայի երախտիքի, շնորհակալության խոսքեր ուղղել եկեղեցուս հոգևոր .....
Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ
Եղերուք դուք կատարեալք, որպէս և Հայրն ձեր Երկնաւոր կատարեալ է։          Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ (Մատթեոս 5։48)։ Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ. Տարեվերջյան խոկումներով ու աղոթքներով յուրաքանչյուրս փորձում է ամփոփել անցնող տարին։ Օրվա ավետարանական ընթերցվածքը, որ մնասների առակի մասին է, մեզ օգնում է վերափոխել մեր կյանքը։ Իսկ ինչպե՞ս վերափոխել։ Վերափոխել՝ հետևելով մեր Տեր և Փրկիչ .....
«Ավելացրո՛ւ մեր հավատը»
Եվ առաքյալները Տիրոջն ասացին. «Ավելացրո՛ւ մեր հավատը» (Ղուկ․ 17։5): Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ղուկասի ավետարանի տասնյոթերորդ գլուխը սկսվում է Տեր Հիսուս Քրիստոսի զգուշացումով․ «Անկարելի է, որ գայթակղությունը չգա, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգա․․․ Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար: Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. և եթե զղջա, ների՛ր նրան: Եվ եթե յոթ անգամ մեղանչի քո դեմ և յոթ անգամ դառնա քեզ և .....
Միշտ միմյանց հանդեպ և բոլորի հանդեպ բարին գործելու հետամո՛ւտ եղեք
Յամենայն ժամ զբարեաց զհետ երթայք առ միմեանս և առ ամենեսին։ Միշտ միմյանց հանդեպ և բոլորի հանդեպ բարին գործելու հետամո՛ւտ եղեք (Ա Թեսաղոնիկեցիներ 5։15)։     Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօրվա ավետարանական ընթերցվածքը երկու ընթրիքների մասին է, մեկը՝ մեր կողմից տրվող, մյուսն էլ՝ Աստծու։ Մեր ճաշկերույթների ու ընթրիքների մասին Տերն ասում է. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, .....
Հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից
Այսօր Աննայի ծաղկից բողբոջեց Մարիամը՝ ա՛յն մորենին, որ Սինա լեռան վրա վառվում էր աստվածային հրով, ինչին ականատես եղավ Մովսեսը՝ անմերձենալի լույսով լցված։ Իսկ մենք էլ փառաբանենք ամենաօրհնյալ կնոջը մեզ Պարգևողին (Շարական)։ Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, Այսօր Աստծու ողորմածությամբ կրկին հավաքվել ենք մեր սիրելի եկեղեցու սուրբ հարկի տակ՝ միասին նշելու քրիստոնեական գեղեցկագույն տոներից մեկը՝ Սուրբ Աստվածածնի հղությունը Աննայից, .....
Հայ Եկեղեցու փոթորկահույզ գիշերը
Հիսուս տեսավ, որ աշակերտները թիավարելիս հողմակոծ էին լինում, որովհետև հողմը նրանց դիմացից էր փչում… Լճի վրայով քայլելով՝ եկավ նրանց մոտ… Եվ ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ. 6.48, 50)։ Անհատների, ինչպես նաև ժողովուրդների կյանքում փոթորկալից պահերը շատ հաճախ ամենաօրհնյալ պահերն են դառնում, անշուշտ, եթե մարդ կարողանում է իրեն սերտ հաղորդակցության մեջ դնել Աստծու հետ: Այդպիսի փորձություն ունեցան աշակերտները Գեննեսարեթի .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․