.jpg)
Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:
Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):
Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):
Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):
Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:
Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծուն, ինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:
Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:
Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):
Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):
Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:
Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:
Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:
Ծառայողը օգնում է նախ իրեն
Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:
Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:
Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:
Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:
Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:
Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:
«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):
Կարինե Սուգիկյան







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին սոցիալական գործունեությամբ իր ծառայությունն է մատուցում Աստծուն և մարդկանց՝ որպես ուղենիշ ունենալով ավետարանական գլխավոր պատգամը: Այս մասին Պողոս առաքյալն ասել է. «Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օտվում» (Ա Կորնթ. 13:3): Եկեղեցում իրականացվող սոցիալական ծառայությունները քրիստոնեական սիրո արտահայտություններ են, սիրո .....
Աստծուն ճշմարտապես հավատացող և սիրող անձը չի կարող անտարբեր գտնվել իր մերձավորի հանդեպ, որ Աստծու պատկերն ու նմանությունն ունի: Սրբերը Երկնային Արքայության արժանացան, քանի որ անտարբեր չէին իրենց շրջապատող մարդկանց հանդեպ: Երջանիկ է նա, ով տեսնում է ուրիշի ցավը և օգնում ու անվերջ բարին սերմանում: «Երբեմն մի փոքր սրտակցությունը, մի ջերմ խոսքը, մի ուշադիր վերաբերմունքը կարող է փոխել մարդու կյանքը, ով հակառակ դեպքում ստիպված կլիներ միայնակ .....
Ըստ Սուրբ Գրքի՝ Աստծու պատկերն ու նմանությունը կրող անձի համար մերձավորը նա է, ով այդ պահին իր ուշադրութան և հոգածության կարիքն ունի: Քրիստոնյաների համար գթասրտության մեծ օրինակ հանդիսացավ Քրիստոս, Ով Իր հետևորդներին պատգամեց. «Գթասիրտ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկ. 6:36): Երկնավոր Հորը նմանվել ձգտող անձն ոչ թե ինքն է փնտրում մերձավորներ, այլ ինքն է ջանում դառնալ շատերի համար մերձավոր: 20-րդ դարի եկեղեցու հայրերից՝ .....
Արարիչ Աստված, սիրով արարելով մարդուն, նրա մեջ դրել է առաքինությունների գլուխը համարվող սերը, որ կյանքի է կոչվում միմյանց հանդեպ ուշադրությամբ, հարգանքով և հոգածությամբ: Մերձավորին սիրողն իր հնարավորության չափով զոհաբերում է իր հոգևոր ու նյութական կարողությունից և հարստանում առաքինազարդ լիարժեք կյանքով, որի պտուղը հավիտենական երանելի կյանքն է: Ս. Բարսեղ Մեծն ասել է, որ մերձավորին սիրողը փնտրում է ոչ թե իր, այլ մերձավորի օգուտը՝ ի շահ .....
Քրիստոնյայի համար առաջնագույն նպատակ է նմանվել իր Արարչին: Աստվածնմանության՝ կատարելության, ձգտողներին Տերն օգնում է և աստիճանաբար ավելի ու ավելի վեր՝ դեպի Իր մոտ, բարձրացնում: Սուրբ Գրքում Եկեղեցին հաճախ նմանեցվում է բարձր լեռան (Ես. 2:2-3, 11:1-10): Մկրտությամբ քրիստոնյա դարձած անձը մոտենում է լեռան ստորոտին, և նրա հետագա կյանքը կատարելության սանդուղքով մշտապես վեր բարձրանալն է: Սուրբ Գիրքը բազմիցս հաստատում է, որ փրկությունն անքակտելիորեն .....
Հոգևոր և նյութական բարիքներ պարգևող Տերը կամենում է, որ մարդիկ միայն իրենց համար չապրեն, այլ իրենց ունեցածը սիրով գործածելով՝ ուրախակից և կարեկից լինեն մերձավորին: Քրիստոնյան կոչված է պտղաբեր կյանք ունենալու, քանի որ, անգործության տրվելով, կկորցնի ունեցածն էլ: Սեր ունեցողին Տերն այլ պարգևներ է շնորհում, իսկ նա, ով սեր չունի, կկորցնի այն, ինչ թվում է, թե ունի: Աստծու շնորհը չի սահմանափակում մարդու ազատությունը և չի ոտնահարում նրա էությունը: .....
Տարբեր են Աստծու կողմից շնորհված պարգևները և անթիվ՝ մերձավորին օգնելու կերպերը: Յուրաքանչյուրին շնորհված կարողությունը ևս մի պարգև է, որ անհրաժեշտ է շրջանառության մեջ դնել, բազմապատկել սիրո գործերով և վերադարձնել Պարգևատուին կարիքի մեջ գտնվող մերձավորի ձեռքով: Մարդուն շնորհված պարգևները նրա սեփական վայելքի համար չեն, այլ սիրո գործերը կյանքի կոչելու համար: Սերը մերձավորի հանդեպ մարդկության զարդն է և մխիթարությունը, սիրող սիրտը դրախտային .....
Ինչպես ընտանիքն է աճում և ամրանում սիրո, ջերմության, հոգատարության և խնամքի շնորհիվ, այնպես էլ հայրենիքը՝ որպես մեծ ընտանիք, բարգավաճում և զորանում է իր զավակների սիրո ծառայության շնորհիվ: Այս մեծ ընտանիքի բոլոր անդամները կոչված են միահամուռ ուժերով հասնելու ընդհանուրի բարիքին: Չկա մեկ օր կամ մեկ ժամ, որ ընտանիքի որևէ անդամ ցանկությամբ դեպքում չկարողանա քիչ թե շատ օգտակար լինել իր ընտանիքին: Երբ յուրաքանչյուր անդամ նախանձախնդրորեն .....
Բոլոր ժամանակներում Աստծուն ճշմարտապես սիրող քրիստոնյան անկեղծորեն սիրել է նաև իր հայրենիքը և ապրել ու գործել հանուն հայրենիքի շինության և բարգավաճման: Հայրենասերներից ոմանք նախանձախնդրորեն գործել են իրենց հայրենիքի բարեկարգության և հոգևոր լուսավորության համար, ոմանք նպաստել են հայրենիքի բարգավաճմանն արվեստի, մշակույթի և իրենց գիտելիքի միջոցով, ոմանք խիզախորեն պաշտպանել են հայրենիքը թշնամիներից և անգամ իրենց կյանքը զոհել հանուն .....
Սերը կյանքի ներքին ուժն է, բոլոր բարիքների անսպառ աղբյուրը, քրիստոնյայի համազգեստը, առանց որի, ինչպես նշում են եկեղեցու հայրերը, նա չի տարբերվի ոչ քրիստոնյայից: Օրինակ, եթե զինվորականն իր համազգեստը չհագնի, ոչ ոք չի իմանա, որ նա զինվորական է, նույնպես քրիստոնյան Աստծու, բոլոր սրբերի, հրեշտակների և մարդկանց առջև ճանաչելի է դառնում միայն սիրո միջոցով: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասաց. «Եթե սիրում եք Ինձ, կպահեք Իմ պատվիրանները» (Հովհ. 14:15), .....
Բեղմնավոր ու հեռանկարային է այն կյանքը, որը հիմնված է զոհողության վրա: Իսկ եսասիրությունը, սահմանափակելով մարդու կյանքը, այն դարձնում է անպտուղ և նույնիսկ՝ աղետալի: Այս ճշմարտությունը թե՛ խոսքով և թե՛ կյանքով ուսուցանեց մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս. «Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես Ես ձեզ սիրեցի» (Հովհ. 15:12): Անձնազոհության ուղին հավիտենական կյանքի նախապայմանն է. «Ով սիրում է իր անձը, կորցնում է այն, իսկ ով անտեսում է իր անձն .....
Ամանորը պարզապես Նոր տարի չէ, այն իր մեջ նոր սկիզբ է պարունակում, որ կապված է համաշխարհային պատմության մեջ տեղի ունեցած ամենամեծ իրադարձության՝ Աստվածորդու մարդացման հետ: Այդ է պատճառը, որ եկեղեցական տոնացույցի համաձայն՝ դեկտեմբերի 30-ից սկսվում է պահեցողության շրջան, որ նախորդում է բոլոր տոների սկիզբը համարվող տոնին՝ Սուրբ Ծննդյանը: Պահքի յուրաքանչյուր օրը աղոթքի, ապաշխարության, հոգու փրկության համար կատարված մի քայլ է, որ առաջնորդում .....
Դեկտեմբերի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանից Երևան տեղափոխված վիրավոր և զոհված զինծառայողների քսանհինգ ընտանիքի հետ: Տեր Հայրը զոհվածների հոգու խաղաղության համար հոգեհանգստյան կարգ կատարեց և իր խոսքն ուղղելով ներկաներին՝ ասաց. «Մեր խոնարհումը ձեզ և մեր բոլոր զինվորներին ու զորավարներին, .....
Վարդանանց և այլ հերոսամարտեր կերտած հայի հերոսական ոգին այսօր էլ շարունակում է ապրել: Այդ ոգով ներշնչված մեր քաջարի զինվորները Հայոց նոր գոյապայքարում, թշնամու դեմ համառ դիմադրություն ցույց տալով, խիզախորեն մարտնչեցին՝ պաշտպանելով հայրենիքն ու ազատ ապրելու իրավունքը: Հայոց մեծ զորավար Գարեգին Նժդեհն ասել է. «Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը՝ ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականությունների՝ ազգի, հայրենիքի .....
Հայոց պատմության դարավոր էջերը փաստում են, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ազգի կենաց-մահու օրհասական պահերին խոսքով և գործով ոգեշնչել է հայրենյաց պաշտպան զինվորին ու զորավարին և հաճախ ազգային-ազատագրական պայքարի գլուխ կանգնել: Հայոց զորքը ճակատամարտի է մեկնել՝ հոգևորականի օրհնությունն ստանալով: Այսօր էլ Հայոց բանակում հոգևոր սպասավորություն են իրականացնում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականները: Կարևոր առաքելության կոչված .....