5 Սեպտեմբեր, Շբ
«Ամեն ժամ աղո՛թք արեք» (Ղուկ. ԻԱ 36):
«Խնդրեցե՛ք, և կտրվի ձեզ» (Մտթ. Է 7):
Լրջախոհ ու անկեղծ որևէ մարդ չպիտի համարձակվեր բարոյական առումով Հիսուսի գերազանցությունը վեճի առարկա դարձնել։ Թերևս ոմանք համաձայն չլինեն Նրա անձի՝ աստվածային բնույթ ունենալու մասին հնչած դավանաբանական խրթնաբանությունների հետ, սակայն երբ խնդիրը Հիսուսի սրբությանն է վերաբերում, ապա ամեն ոք համաձայն ու համերաշխ կլիներ այն հայտարարությանը, թե երկրի վրա .....
«Բայց Աստծու հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը, թե՝ «Տերը ճանաչեց նրանց, որ Իրենն են», նաև՝ «Անիրավությունից հեռու լինի ամենայն ոք, ով կանչում է Տիրոջ անունը» (Բ Տիմ. Բ 19)։
Ա
Տիմոթեոսին ուղղված երկրորդ թուղթը երևան է բերում հոգեկան այն վրդովմունքները, որ Պողոս առաքյալը ունեցել է իր կյանքի իրիկնամուտին։ Այդ թղթում կան տեղիներ, որոնցում առաքյալը մտահոգված է երևում։ Այն եկեղեցում, որի հովիվն էր Տիմոթեոսը, ի հայտ .....
«Եթե դուք Իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք:
Եվ կճանաչեք ճշմարտությունն, ու այն կազատի ձեզ» (Հովհ. Ը 31-32):
Ճշմարտությո՜ւն, ճշմարտությո՜ւն: Սրանից ավելի բաղձալի բարիք գիտե՞ք դուք: Մի՞թե սրանից ավելի թանկագին բան կա: Եվ սակայն ինչպիսի՜ մեծ արիությամբ ու քանի՜-քանի՜ կտրիճ և քաջարի հոգիներ են պայքարել, տանջվել ու տառապել ճշմարտության համար: Այդ պայքարը չի վերջացել. տակավին հարկ է պայքարել ու տառապել, քանի որ .....
«Շատերն ասացին՝ «Ո՞վ ցույց կտա մեզ Տիրոջ բարությունը»։ Քո երեսի լույսը ծագեց մեր վրա, և ուրախություն տվիր մեր սրտերին» (Սղմ. 4:7, 8)
Իմ սիրելի ունկնդիրներ. ձե՛զ եմ հարցնում. Դուք ձեզ իրապես երջանի՞կ եք զգում, կյանքը ձեզ համար օրհնություն է եղել, թե՞ բեռ: Երբ նայում եք անցյալին, երախտագիտության զգացումո՞վ եք լցվում, թե՞ անեծքով և լուտանքով: Երբ մտաբերում եք ապագան, լցվում եք ուրախությամբ և հույսով, թե՞ ոչ: Վերջապես, երջանի՞կ եք: Այսպիսի .....
«Մեկն է իմ Աղավնին, իմ կատարյալը, իր մոր միակն է նա, իր ծնողի ընտրյալը. նրան դուստրերը տեսան և երանի տվեցին» (Երգ Երգոց Զ 8):
Աստվածային կատարելությունների չափն անսահման է. Տիրամայրն այդ կատարելությունները կենտրոնացրել էր իր մեջ, որոնց շնորհիվ էլ նա մի այնպիսի կատարյալ կյանքով ապրեց, որ մինչև իսկ Աստծու Մայր կոչվեց: Տիրամայրը մոր տիպար է, որը ցույց է տալիս, թե ինչ ճանապարհով պիտի քայլի յուրաքանչյուր կին: Սովորություն է դարձել ասելը, .....
«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա՝ խաղաղությո՜ւն, և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14)։
Ղուկաս Ավետարանիչը, որն իր պատմությունը գրելուց առաջ բարեխղճորեն քննել և ուսումնասիրել է Նազովրեցի Հիսուսի ամբողջ կյանքը (Ղուկ. Ա 1-3), հիացումով է արձանագրել Նրա կյանքի վսեմ ու աստվածային նպատակը, որը եղել է միայն մարդկության համար իրական խաղաղություն ապահովելը, այնպիսի՛ մի խաղաղություն, որպիսին ոչ ոք չկարողացավ տալ աշխարհին։
Եվ .....
«Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք» (Մատթ. ԺԴ 16):
Սուրբ Գրքում մեկը մյուսից տարբեր ընդգրկում ունեցող երկու մեծաշուք ու փառավոր խնջույքներ են նկարագրվում: Առաջինը պարսից թագավոր Ասուերոսի խնջույքն է: Նրա թագավորության սահմանները ձգվում էին Հնդկաստանից մինչև Եթովպիա՝ հարյուր քսանյոթ նահանգների վրա: Այս Ասուերոսը հույների պատմության մեջ հայտնի աշխարհակալ Քսերքսեսն է: Ահա այս Քսերքսեսն էր, որ իր թագավորության մայրաքաղաք Շուշանում երևելի .....
«Որովհետև, ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. ԺԸ 14):
Հպարտ փարիսեցու և խոնարհ մաքսավորի առակում տեսնում ենք, որ հպարտը մինչև անգամ անհանդուրժելի ու անտանելի է իր աղոթքի ժամանակ և իր կրոնական պարտականությունների կատարման մեջ: Տեսնում ենք, որ նա իր աղոթքում ամբարտավան ու գոռոզ խոսքեր ունի միայն: Նա ուրիշներին ստորացած, անկում ապրած, անասնականացած է տեսնում ու միայն ինքն իրեն՝ ամենքից .....
«Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» Մտթ. ԺԶ 13, 16)։
Իմ այսօրվա քարոզի նյութը ավելի շատ կրոնա-պատմական է, քան՝ բարոյական կամ իմաստասիրական։ Մեր կողմից արվող պատմական քննության բուն նպատակն է ճանաչեցնել Քրիստոսին այնպես, ինչպես չորս Ավետարաններն են մեզ ներկայացնում՝ Նրա բնության հանգամանքով պայմանավորված։
Քրիստոնեության սկզբնավորման .....
«Մարդը թե մեռնի՝ կապրի՞ դարձյալ» (Հոբ ԺԳ 14):
«Ես իսկ եմ հարությունը և կյանքը, ով որ հավատա Ինձ, թեպետև մեռնի` կապրի» (Հովհ. ԺԱ 25):
Մի օր՝ իր տառապանքի սև ու տխուր օրերին, հուսահատեցնող ու դժնդակ դեպքերից վհատված` Հոբը հարցնում է իր բարեկամներին. «Եթե մարդ մեռնի, մահից հետո է՞լ պիտի ապրի»: Այս աշխարհում ապրող յուրաքանչյուր անհատ այս միևնույն հարցումն ունի իր շուրթերին. «Արդյո՞ք գերեզմանը կյանքի վերջին հանգրվանն է: Արդյո՞ք .....
«Իսկ որովհետև հրեաները նշան են հայցում, և հեթանոսները իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին» (Ա Կորթն․ Ա 22-23):
Պողոս առաքյալի այս խոսքերից հետևում է, որ նրա ապրած դարաշրջանում աստվածային զորության հայտնության մասին երեք հիմնական ըմբռնումներ գոյություն ունեին։ Հրեաներն աստվածային զորությունը ցանկանում էին տեսնել միայն երկնային հրաշքների, նշանների մեջ, հեթանոսները՝ մտքի և հանճարի բարձր կարողության, իսկ քրիստոնյաները՝ .....
«Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը» (Մտթ. ԺԳ 30)
Հիսուս որոմների առակը պատմեց՝ մատնանշելով Աստծու թագավորության պատրաստության համար անհրաժեշտ պայմաններից մեկը։ Մատթեոս ավետարանիչը, իբրև Հիսուսին անձնապես ունկնդրած մեկը, այս առակը գրել է եբրայերեն, որի մեկ հունարեն թարգմանությունն է հասել մեզ իբրև առաջին ավետարանչի գործ։ Հետևաբար, այս առակը համարվում է Հիսուսի վարդապետության վավերական «կտորներից» մեկը։ Այսօր .....
«Վարդապե՛տ, ասա եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի»: Եվ Նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, Ինձ ո՞վ դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր վրա»: Ապա ժողովրդին ասաց. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ. ԺԲ 13-15):
Ժառանգության խնդրի պատճառով դիմող այս մարդու հանդեպ Հիսուսի մերժողական վերաբերմունքի մասին երկար եմ խորհել: Ինչո՞ւ է Հիսուս մերժում մեկին, ով դիմել էր .....
«Բայց գիտենք, թե ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմ․ Ը 28)։
Այսօրվա քարոզովս կուզեի խոսել աստվածասերների վայելած բարիքի մասին։ Առաքյալն ասում է, որ Աստված գործակից պիտի լինի բոլոր նրանց, այսինքն՝ նրանց հետ պիտի լինի, ովքեր սիրում են Աստծուն։ Այս բնաբանը և բացատրությունը լսողներից ոմանք, թերևս, ճշմարիտ համարեն ասածս, ուրիշները գուցե ծիծաղեն ու ծաղրեն, ոմանք նույնիսկ ասածներս կարող .....
«Քանի որ ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից» (Փիլիպ. Դ 11):
Ահա մի խոսք, որը ձեզնից շատ քչերը պիտի կարողանային յուրացնել կատարյալ անկեղծությամբ: Գոհ լինել այն վիճակից, որում մարդը գտնվում է, սովորական, հասարակ բան չէ: Մենք բազմիցս ու գրեթե ամենուր հանդիպում ենք դժգոհողների՝ հուսահատ ու ընկճված դժգոհողների: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ շատ աննշան թվով ազնիվ քրիստոնյաների ենք հանդիպում, որոնք գոհ և ուրախ են այն վիճակից, որում գտնվում են:
Բայց .....