Հուլիսի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ թեմի երիտասարդները հյուրընկալեցին ԱՄՆ Արևելյան թեմի երիտասարդաց կազմակերպության անդամներին, ովքեր եկել էին Սեյնթ Փոլ Մինիսոթայի Ս. Սահակ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի ղեկավարությամբ:
Հանդիպումը տեղի ունեցավ «Խորացնել կապը ազգային ինքնության և Մայր Հայրենիքի հետ» խորագրի ներքո: Սրբազան .....
Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով դրամական աջակցություն ստացան 1989թ.-ից հաշվառված՝ Երևանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Դավիթաշեն համայնքների 1-ին խմբի 36 զինհաշմանդամներ: Դրամաբաշխությունը տեղի ունեցավ ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցու հանդիսասրահում:
Հանդիպումը սկսվեց Տերունական .....
Իրար վրա ջուր ցողելու տոն. Վարդավառ տոնի առավել հաճախակի հանդիպող բացատրություն: Այնինչ եկեղեցական բոլոր տոները, ինչպես նաև Վարդավառը, բացի արտաքին շերտից ունի նաև ներքին խորը բովանդակություն, ուր անհրաժեշտ է ներթափանցել, հասնել նպատակին՝ քաղելով սպասելի պտուղները:
Տոնի հոգևոր խորհուրդը բոցավառում և կենդանացնում է մեր հավատը, փոխում մեր կյանքը: Հակառակ պարագայում, երբ չկա պատրաստակամություն խորամուխ լինելու տոնի պատմությանը, ապա .....
Հուլիսի 12-ին ԱՀԹ Երևանի Ս. Աննա եկեղեցում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Ս. Պատարագ մատուցվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչն էր Ամերիկայի Արևելյան թեմի Իլլինոյի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովնան Խոճա-Էյնաթյանը, ով ուխտավորաբար Հայաստանում է գտնվում:
Հավարտ Ս. Պատարագի Նավասարդ Սրբազանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում .....
Հուլիսի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները «Ոստան» ազգագրական երգի-պարի համույթի հետ «Միասի՛ն տոնենք ազգային տոները» խորագրի ներքո Վարդավառի տոնախմբություն էին կազմակերել ԱՀԹ Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների բակում:
Մասնակիցները ներկայացրին տոնի ժողովրդական սովորույթները՝ կրակի մեջ խնձոր խորովեցին .....
Ամառվա տապին ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի երեխաներին ուրախ և անմոռանալի օրեր պարգևելու մեծ ցանկությամբ Երիտասարդական Կարմիր Խաչը (ԵԿԽ) հուլիսի 8-ին մեկնարկեց իննօրյա ամառային-բակային ճամբարը: Սա ԵԿԽ-ի առաջին կազմակերպված ճամբարն էր «Ցերեկային կենտրոն»-ում:
ԵԿԽ-ի աշխատակիցների և կամավորների նախանձախնդրությունն ու պատրաստվածությունն ուղղված էր նրան, որ ճամբարային օրը յուրաքանչյուր երեխայի համար դառնա հետաքրքիր և հագեցած:
Ճամբարային .....
«Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհաննես 8:12):
Ճշմարիտ Լույսը տարածելու և սերմանելու իր պատասխանատու առաքինությամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դարեր շարունակ կրթում և դաստիարակում է բազում սերունդների: Լույսը փոխանցելու կարևոր օջախներից մեկն է հանդիսանում եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցները: Հոգևոր-բարոյական կրթության և դաստիարակության .....
Հուլիսի 1-4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման (ՀԵՀԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովը, որը նախագահում էր ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
ՀԵՀԵՄ պատգամավորական ժողովին մասնակեց շուրջ 100 երիտասարդ Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից .....
Հուլիսի 5-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ, որին ներկա էին Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցները:
Պատարագիչն էր ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ, ՀԵԵՄ նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Սրբազան Պատարագի ընթացքում Հովնան Սրբազանը ողջունեց ՀԵԵՄ ներկայացուցիչներին, ովքեր .....
Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի դահլիճում հանդիպում ունեցավ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցների հետ:
Հանդիպման սկզբում ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵԵՄ նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ՀԵԵՄ պատգամավորական ժողովի ընթացքը` .....
Հուլիսի 3-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արտաշատի ս. Հովհաննես եկեղեցում «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում դրամական օգնություն բաշխվեց Արարատի մարզի 3-րդ խմբի 43 զինհաշմանդամների:
Եկեղեցում Արարատի մարզի քահանաների մասնակցությամբ հաշմանդամ զինվորների համար կատարվեց բժշկության կարգ: Ապա Արտաշատի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանը .....
Հուլիսի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և նախագահությամբ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ, Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի դահլիճում սկսվեց ՀԵԵՄ 3-րդ պատգամավորական ժողովը:
Ժողովն սկսվեց միասնական Տերունական աղոթքով և «Սուրբ Աստված»-ի երգեցողությամբ, .....
Հունիսի 30-ին Արարատի ս. Հակոբ եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում դրամական աջակցություն ստացան Արարատի մարզի զինհաշմանդամները՝ ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Միջոցառմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը, Արարատի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանը, Արարատի մարզի հոգևորականները, հաշմանդամները, .....
Հունիսի 26-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնության վկայագրեր հանձնեց թեմի կիրակնօրյա դպրոցների շրջանավարտներին:
Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով: Ապա ԱՀԹ Մխչյանի ս. Հովհաննես և Մրգավետ համայնքի կիրակնօրյա դպրոցների սաները հանդես եկան Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմամբ: Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները պարային համարներով շնորհավորեցին շրջանավարտներին:
ԱՀԹ .....
2015թ-ի հունիսի 23-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կայացավ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հանդիպումը Տիկնանց միության անդամների հետ: Հանդիպմանը ներկա և մասնակից էին նաև ներկայացուցիչներ եկեղեցու Ծխական խորհրդից:
Տիկնանց միությունն արդեն մեկ տարի է, որ կազմավորվել և իր գործունեությունն է ծավալել: Իհարկե, առայժմ միայն շատ նախաձեռնությունների հիմքերն են գցվում, բայց դատելով արդեն կատարված գործերից՝ վիրավոր .....