Իրադարձություններ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց Բանակի օրվա առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին, հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին: Մեր ժողովրդի պարծանքն է պատերազմական հերոսամարտերում ձևավորված ու ամրապնդված հայոց բանակը, որ մեր նոր պատմության վճռական պահին հայրենասեր սրտով և քաջակորով ոգով մեծ հաղթանակներ նվաճեց` հանուն Հայաստանում և Արցախում մեր ժողովրդի ազատ և խաղաղ .....
Ս. Սարգիս զորավարի տոնը Արարատյան Հայրապետական թեմում Ս. Սարգիսից Տեառընդառաջ և Բարեկենդան
Այսօր՝ հունվարի 27-ին, ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ մամլո ասուլիս ս.Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների մասին: Բանախոսներն էին ԱՀԹ առաջնորդնիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը և ԱՀԹ էլեկտրոնային քարոզչության պատասխանատու և ս. Սարգսի տոնի միջոցառումների համակարգող Էլզա Մանուկյանը: Տեր հայրը Տերունական աղոթքով սկսեց, ապա ներկաների հետ աղոթքեց Հայրենիքի .....
Ս. Պատարագ և պարգևաբաշխություն Հայոց Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առիթով
Հունվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Հայոց Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ .....
«Պատրաստ կլինենք այդ ոգեկոչումը վերածելու այն տեսլականի, որ մեր նահատակները ցանկանում էին, երազում էին իրականացնել մեր հողի վրա». Տ. Նավասարդ արքեպիսկոպոս
Այսօր՝ հունվարի 24-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունենցավ «Մշակութային ցեղասպանություն» խորագրով` լուսանկարների ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը, Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը, թեմի քահանայից դասը, երիտասարդներ, հյուրեր: Միջոցառումը, Տ. Նավասարդ սրբազան հոր նախագահությամբ, սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև Սրբազան հայրը ներկաներին ողջունելով` .....
Հոգեհանգստյան կարգ Սուրբ Սարգիս եկեղեցում
Այսօր` հունվարի 20-ին, ԱՀԹ առաջնորդնիստ ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի և Ավետիսյան ընտանիքի անդամների: Աղոթքի մեջ հիշվեցին նաև Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորները:  Արարողությունն անցկացրին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Տ. Պարթև քահանա Մուրադյանը:  Արարողության ավարտին Տ. Շահեն հավատացյալներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Սերյոժա Ավետիսյանի մահվան առիթով
Սիրելի սգակիր հարազատներ և ժողովուրդ, Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով: Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության վշտին մեր հոգում հավելվեց նաև ընտանիքի փոքրիկի կորստի ցավը: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին և աղոթում փոքրիկի հոգու խաղաղության և հանգստության համար` խնդրելով, որ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում ընդունի ննջեցյալ մանկան լույս հոգին: Միասնաբար պիտի դիմակայենք այս .....
Սուրբ Ծննդյան լույս ավետիսը
Լուռ էր դահլիճը, երբ հեռվից զանգակների ղողանջյունով աստիճանաբար դեպի դահլիճ էր թափանցում Սուրբ Ծննդյան ավետիսը: Այսօր տօն է Սուրբ Ծննդեան, աւետիս, Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս: Ահա այս շարականի կատարումով մի խումբ աղջիկներ ընդհատեցին դահլիճի լռությունը և այն ողողեցին Սուրբ Ծննդյան լույս ավետիսով: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի օրհնությամբ և տիկնանց միության նախաձեռնությամբ .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահին
Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են տասներկու անձինք: «Աշխարհասփյուռ Հայ Եկեղեցու, Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից մեր խորին վշտակցությունն ենք հայտնում .....
Սուրբ Ծննդյան տոնական ս. պատարագ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում
Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը: Այդ առթիվ ս. պատարագ է պատուցվում բոլոր եկեղեցիներում: ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Սուրբ Ծննդյան հանդիսավոր ս. պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Պատարագին մասնակցում էին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, .....
ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹԻՒՆ Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԻՐՈՋ` ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍՏՈՒԱԾՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Որ ի հրեղէն աթոռ ընդ Հօր ես բնակեալ եւ ի հրեշտակաց սպասաւորեալ, այսօր կամով Հօր ի յերկրի երեւեցար մարմնով կուսական ծննդեամբ, զՔեզ ընդ զօրս անմարմնոցն անդադար օրհնաբանեմք» (Շարական Ս. Ծննդեան):   Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Շարականագրի աղօթամատոյց այս օրհներգով բերում ենք ձեզ մեր Տիրոջ և Փրկչի Սուրբ Ծննդեան և Աստուածյայտնութեան սքանչելի աւետիսը: Երկնային բարձունքներում .....
Պատրաստակամ ենք նաև ազատության մեջ հոգեխնամ առաքելության նախկին ազատազրկվածների կյանքում. Հայր Ռուբեն
Հայաստանի քրեակատարողական հիմնարկների հոգևոր հովիվ, Հայր Ռուբեն աբեղա Զարգարյանը Tert-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՔԿՀ-ներում բանտարկյալների հետ տարվող աշխատանքներին, ինչպես նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նրանց առօրյա և հոգևոր սպասումներին. «Բանտային հոգևոր ծառայության մեջ ներգրավված բոլոր հոգևորականներն էլ պատրաստակամ են նաև ազատության մեջ հոգեխնամ առաքելություն իրականացնելու նախկին ազատազրկվածների կյանքում»: -Ինչպե՞ս .....
Տարին հանդիպում ենք աղոթքով
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ավանդույթի համաձայն Նոր տարվա նախաշեմին Նոր տարվա մուտքն ազդարարում է աղոթքով: Այս գիշեր բաց են բոլոր եկեղեցու դռները: Ամանորը աղոթական, երկնառաք խաղաղությամբ խորհրդավոր դարձնելու նպատակով շատերը գոհաբանական զգացումներով իրենց քայլերն ուղղում են դեպի եկեղեցի: Տարին աղոթքով սկսելու բարի սովորության համաձայն՝ Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Սուրբ Աստվածածինը նույնպես մարդաշատ էր: «Արդեն .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով
Դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ընթացքում հրապարակուեց Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակը:   Հայրապետական Սրբատառ կոնդակում ասւում է.   ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ, ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ .....
Մեծ ընտանիքի ուրախ Ամանորը
«Ես շատ եմ ուզում, որ իմ մայրիկը ժպտա», «Երազում եմ, որ բոլոր հիվանդ մարդիկ Աստծո օգնությամբ առողջանան», «Երազում եմ, որ իմ հայրիկն ու մայրիկը միշտ առողջ լինեն», «Ուզում եմ, որ մայրիկս ինձ միշտ համբուրի», «Ինձ ոչինչ հարկավոր չէ, ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ սիրեն և հարգեն միմյանց», «Իմ միակ ցանկությունն է, որ իմ երկնային Փրկիչը բժշկի բոլոր երեխաներին, ծնողներին», «Ուզում եմ մեծ երգչուհի դառնալ, լինեմ սիրված .....
Սարկաւագական ձեռնադրութիւն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս նախասարկաւագ եւ առաջին մարտիրոսի տօնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցուեց սուրբ եւ անմահ Պատարագ, որի ընթացքում կատարուեց նաեւ սարկաւագական ձեռնադրութիւն: Նախորդ օրը` երեկոյեան ժամերգութեան ընթացքում, տեղի ունեցաւ կիսասարկաւագութեան եւ դպրութեան տվչութեան արարողութիւն: Դպրութեան աստիճան ստացան Գեւորգեան հոգեւոր .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․