Փետրվարի 12-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռամբ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ:
Հավարտ Ս. Պատարագի, Իջման Ս. Սեղանի առջև խոսված իր քարոզում Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Ս. Վարդանանց նահատակների տոնի խորհրդին: «Արդարությունն ու անմահությունը Աստծուց մարդուն տրված մեծագույն պարգևներն .....
Փետրվարի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում կայացավ «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես - մրցույթը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Ներկայացվեցին բուհի ուսանողների աշխատանքները գեղանկարչություն, գրաֆիկա, համակարգչային դիզայն, քանդակ, դեկորատիվ -կիրառական արվեստ անվանակարգերում: .....
Փետրվարի 10-ին` Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Տաճարում մատուցվեց սրբազան Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ութ միաբան սարկավագներ:
Ս. .....
«Փառք եմ տալիս Աստծուն, որ այսօրվա մեր եկեղեցական դասը գոհունակության առիթ է ընձեռում մեզ` իր ծառայանվիրումով, իր գիտակից գործունեությամբ և կյանքով». Գարեգին Բ Կաթողիկոս
Փետրվարի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց .....
Փետրվարի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների երեք ուսանողներին` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Երվանդ Մկրտչյանին, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Անի Գինոսյանին և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Անի Երեմյանին, ովքեր ուսման .....
ԱՀԹ առաջնորդարանում առաջնորդկան փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը հանդիպեց Երևանի մի քանի բուհերի ուսխորհուրդների ղեկավարներին:
Հանդիպման առիթը ս.Սարգիս զորավարի տոնի առթիվ նկարների ու քանդակների ցուցահանդեսներն են, որոնք պետք է մեկնարկեն տոնին հաջորդող օրերին՝ ս. Սարգսից մինչև Բարեկենդան ծրագրով: Բուն Բարեկենդանի տոնի օրը՝ փետրվարի 15-ին, ցուցահանդեսների մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն Կասկադ համալիրի տարածքում:
Ողջունելով .....
Հունվարի 24-31-ը Հռոմում (Իտալիա) տեղի ունեցավ Կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների միջեւ Աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի հերթական, 12-րդ հանդիպումը: Աստվածաբանական երկխոսության թեման վերաբերում էր Եկեղեցական խորհուրդներին` կրելով «Եկեղեցական խորհուրդների պատմական զարգացումն ու աստվածաբանությունը» խորագիրը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից միջազգային աստվածաբանական հանձնախմբին .....
Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղում փետրվարի մեկին «Զորավոր» մանկական երգչախումբը ներկայացավ հետաքրքիր և յուրահատուկ. մանուկները երգում էին, պարում և բեմադրում: ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ Արք. Կճոյանի օրհնությամբ նորասկսնակ երգչախումբը մեկ ամիս է, ինչ գործում է: Երգչախումբը իր աշխատասիրության շնորհիվ արդեն երկրորդ անգամ է ներկայանում: Երեխաները իրենց .....
Հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու ու 14 զինվորների տոնը: Այդ առթիվ ս. պատարագ մատուցվեց սրբի անունը կրող եկեղեցիներում,որոնք Արարատյան Հայրապետական թեմում երեքն են:
Առավոտյան՝ ս. պատարգից առաջ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի բերվեց ձեռագիր Ավետարան, որը 17-րդ դարում ընդօրինակվել է Ավետիս երեցի կողմից նույն եկեղեցում: Քահանաների ու հավատավոր մարդկանց .....
Այսօր՝ հունվարի 30-ին, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց «Ս. Սարգիս» խորագրով մանկապատանեկան ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացում կատարեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը: Շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին, ուսուցիչներին ու երեխաներին՝ Սրբազան հայրը մասնավորապես .....
Հունվարի 29-ին, ԱՀԹ <<Արարատ>> երիտասարդաց միության անդամները <<Մենք մեր զինվորի կողքին ենք>> ծրագրի շրջանակներում այցելեցին Նուբարաշեն համայնքի զորամաս, որպեսզի հանձնեն մանկատան և գիշերօթիկ դպրոցների երեխաների կողմից գրված զինվորներին ուղղված նամակները Հայոց բանակի 23 ամյակի առիթով:
Օրն անցավ բավականին հետաքրքիր և անակնկալներով լի,երիտասարդները ծանոթացան զորամասի տարածքին ,և նույնիսկ ճաշեցին զորամասի ճաշարանում զինվորների .....
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Ամենապատիվ Հոգևոր Տեր,
Մեծահարգ Վերապատվելի,
Հանձնաժողովի հարգարժան անդամներ և սիրելի ներկաներ,
Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն և օրհնություն ենք բերում ձեզ: Այսօր մենք վերստին մեկտեղվել ենք քննարկելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի և նախանշված միջոցառումների կազմակերպչական .....
Հունվարի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսը հանդիպեց Շիրակի թեմի ուխտավորներին, որոնք եկել էին Գյումրու Յոթ վերք եկեղեցու սպասավոր Արարատ սարկավագ Սարգսյանի հետ:
Շիրակի թեմի երիտասարդներին, ովքեր ուխտի էին եկել ս.Սարգսի անունը կրող 7 եկեղեցի, որոնցից 3-ը ԱՀԹ-ում են գործում, հյուրընկալել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները:
Տ. Նավասարդ սրբազան .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին, հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին:
Մեր ժողովրդի պարծանքն է պատերազմական հերոսամարտերում ձևավորված ու ամրապնդված հայոց բանակը, որ մեր նոր պատմության վճռական պահին հայրենասեր սրտով և քաջակորով ոգով մեծ հաղթանակներ նվաճեց` հանուն Հայաստանում և Արցախում մեր ժողովրդի ազատ և խաղաղ .....
Այսօր՝ հունվարի 27-ին, ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ մամլո ասուլիս ս.Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների մասին: Բանախոսներն էին ԱՀԹ առաջնորդնիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը և ԱՀԹ էլեկտրոնային քարոզչության պատասխանատու և ս. Սարգսի տոնի միջոցառումների համակարգող Էլզա Մանուկյանը: Տեր հայրը Տերունական աղոթքով սկսեց, ապա ներկաների հետ աղոթքեց Հայրենիքի .....