
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Կենդանաբանական այգու աշխատակիցը, քամելիոնը ձեռքին, կաղալով մոտենում է ծեր վարդապետին և հիացմունքով ասում.
- Ուրախ եմ, որ անցնում եք մեր կենդանաբանական այգու մոտով: Օգտվելով այս առիթից ուզում եմ հարցնել՝ ներկայումս և՛ Աստվածաշունչ եմ կարդում, և՛ եկեղեցի հաճախում, մի խոսքով ուզում եմ կատարել Աստծո կամքը, սակայն չեմ հասկանում, թե նույն փորձություններն ու հիվանդություններն ինչո՞ւ չեն հեռանում ինձանից...
Վարդապետը ցույց է տալիս նրա ձեռքում .....
Մի եղբայր խռովվում էր իր խցում, երբ նստում էր առանձին, և գնալով Թեոդորոս Փերմացու մոտ՝ ասաց նրան այդ մասին: Ծերը նրան ասաց. «Գնա խոնարհեցրո՛ւ քո խորհուրդները և հնազա՛նդ եղիր եղբայրներիդ»: Եվ սա գնալով լեռը՝ բնակվեց եղբայրների հետ: Եվ դարձյալ գալով ծերի մոտ՝ ասաց նրան. «Եղբայրների մոտ ևս չեմ կարողանում հանգիստ գտնել»: Ծերը նրան ասաց. «Եթե առանձին չես համբերում և եղբայրների հետ չես մնում, ինչո՞ւ ելար աշխարհից և մենակյաց դարձար: .....
Ոմն եղբայր թողեց աշխարհը, ունեցվածքը բաժանեց աղքատներին և մի փոքր դրանից թողնելով իր կարիքների համար՝ գնաց աբբա Անտոնիոսի մոտ: Իմանալով այդ՝ ծերը նրան ասաց. «Կամենո՞ւմ ես լինել մենակյաց՝ գնա՛ այսինչ գյուղը, միս գնի՛ր, կապի՛ր մերկ մարմնիդ վրա և ե՛կ այստեղ»: Երբ եղբայրը կատարեց այս, ծերի մոտ գալու ճանապարհին գազաններն ու թռչունները խոցոտեցին նրա մարմինը, և գալով՝ նա ցույց տվեց իր խոցոտված մարմինը: Սուրբ Անտոնիոսը նրան ասաց. «Նրանք .....
Սուրբ Օգոստինոս Երանելին ասում էր. «Կինը տղամարդու կողից ստեղծվեց: Ո՛չ ոտքից, որպեսզի նվաստացվի: Ո՛չ գլխից, որ գերազանցի: Այլ կողից, որպեսզի նրա կողքին լինի: Թևի տակից, որպեսզի պաշտպանվի: Եվ սրտի կողմից, որպեսզի սիրված լինի»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ալեքսանդրիացի բժիշկ Փոթիոնը ծեր աբբա Փիլոփորի հիվանդ սիրտն էր լսում:
- Հա՛յր,- հարցրեց Փոթիոնը,- նախքան ինձ մոտ գալն արդեն խորհրդակցե՞լ ես ինչ-որ մեկի հետ:
- Այո՛, դեղավաճառ Իսիդորի հետ:
- Եվ նա ի՞նչ հիմար խորհուրդ տվեց քեզ:
- Գալ և քեզ հետ խորհրդակցել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Աբբա Անտոնիոսն ասաց. «Ես կարծում եմ, որ մարմինն ունի բնական շարժում, որը խռովեցնում է նրան, որը հոգունը չէ, այլ՝ միայն մարմինը՝ իբրև անչարչարելի շարժում: Այլ շարժում էլ կա, որ կերակուրներից է, երբ մարմինը զվարճանում է կերակուրներով և ըմպելիքներով, որից առաջանում է արյան եռք, ինչն էլ մարմնի մեջ արթնացնում է շվայտություն և աշխարհիկ ոգի: Այլ է խորհուրդներից ու աղտեղի խոսքերի ունկնդրությունից առաջացած շարժումը: Իմացե՛ք, որ այս երեքն են մարմինը .....
Մի նկարիչ հայտնվում է հանդերձյալ աշխարհում: Հեռվից չար ոգիների մի խումբ սլանում է դեպի նրա կողմը: Մարդը ցանկանում է փախչել, սակայն զգում է, որ ծանր շղթաներով կապկպված է: Այնուամենայնիվ, մոտեցող սև ու մռայլ դևերին տեսնելով՝ իր մեջ ուժ է գտնում, ազատվում հսկա շղթաներից և փորձում հեռանալ: Շատ չանցած զգում է, որ ինչ-որ բան թույլ չի տալիս այլևս առաջ շարժվել: Տեսնում է, որ մի փոքր շղթայով դեռևս կապված է, որի մյուս հատվածը ձգվում է դեպի դևերը, ջանք .....
Մի քանի ծերեր գնացին հայր Անտոնիոսի մոտ և ճանապարհին անդադար խոսում էին սուրբ հայրերի գործերից և ինչից ասես: Նրանց ուղեկից էր մեկ ուրիշ ծեր, որ նրանց հետ լռելյայն գնում էր: Երբ տեղ հասան, սուրբ Անտոնը լռակյաց ծերին ասաց. «Լավ է, որ եղբայրներին քեզ ուղեկից ընտրեցիր»: Ծերը նրան ասաց. «Սակայն դրանց ախոռներն անդուռ են, և գայլերը կուտեն դրանց ավանակներին»: Եվ դա նրանց անզգույշ խոսելու համար էր ասում:
«Սուրբ հայրերի վարքն ու .....
Պատմում են, որ մի անգամ, խոշորամարմին մի երիտասարդ Պատարագի ժամանակ եկեղեցի մտավ, բոլորից առաջ անցավ և նստարանի վրա փռվելով՝ սկսեց արևածաղկի սերմեր չրթել ու բարձրաձայն հայհոյել: Քահանան քարոզ էր կարդում: Երիտասարդն ընդհատում էր նրան, ծաղրում, արևածաղկի սերմերի կեղևները նրա վրա շպրտում: Այնուհետև սկսեց բարձրաձայն ծիծաղել երգչախմբի վրա, երբ սկսեցին շարականներ երգել: Ոչ ոք նրան ոչինչ չէր ասում: Պատարագն իր հունով էր ընթանում: Դրա ավարտին .....
Մի ծեր վանական իր խցի տանիքն էր վերանորոգում: Մոտակայքով անցնող երիտասարդ վանականը կանգ առավ և սկսեց նայել:
- Ուզում ես իմանալ, թե ինչպե՞ս են մեխում մեխերը,- հարցրեց ծերը:
- Ո՛չ, ուզում եմ իմանալ, թե ինչ է ասում ծերը, երբ մուրճով մատին է հարվածում,- պատասխանեց երիտասարդ վանականը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Աբբա Անտոնիոսն ասաց. «Ձեր աչքի առաջ ունեցե՛ք Աստծո երկյուղը՝ միշտ հիշելով մահը: Ատե՛ք աշխարհը և այն ամենը, ինչ կա նրա մեջ: Ատե՛ք մարմնական հանգիստը՝ հրաժարվելով աշխարհիկ կյանքից, որպեսզի Աստծո մեջ ապրեք, որ այս է պահանջելու մեզնից դատաստանի օրը: Քաղցե՛նք, ծարավե՛նք, մերկանա՛նք, հառաչե՛նք, պահե՛նք, հսկե՛նք և փորձե՛նք՝ թե արդյոք արժանի՞ ենք Աստծուն: Նեղություն սիրենք, որ Աստծուն գտնենք, արհամարե՛նք մարմնավորները, որ մեր հոգիները ապրեն»:
«Սուրբ .....
Մի եղբայր նստած էր իր խցում, և սատանան նրա մեջ սերմանեց, որ դուրս գա իր խցից՝ ասելով նրան, թե հարկավոր է գնալ այսինչ ծերի մոտ: Իսկ նա ասաց՝ մեկ ուրիշ անգամ կգնամ: Խորհուրդը դարձյալ ասաց նրան. «Եթե հանկարծ ծերը մեռնի, այդպես էլ դու նրան չես տեսնի: Հենց հիմա է պետք գնալ, տեսնել նրան և խոսել հնձի մասին»: Եղբայրն իր խորհրդին ասաց. «Հիմա հնձի մասին խոսելու ժամանակը չէ»: Դարձյալ սատանան նրա միտքը գցեց և ասաց. «Վե՛ր կաց, գնա՛. մինչ ծերին .....
Մի արքա հաճախ էր շրջում թագավորանիստ քաղաքում և նրա հրամանով, ամեն անգամ, երբ իր հպատակներից որևէ մեկը ցանկանում էր խնդրանքով կամ բողոքով անձամբ իրեն դիմել՝ կառքը կանգ էր առնում:
Մի անգամ կառապանը կանգնեցրեց ձիերին, որովհետև մի մուրացկան ողորմության խնդրանքով երկարեց ձեռքը: Նա բարձրաձայն գովաբանում էր արքային և բացականչում.
- Միայն թագավորը կարող է ինձ երջանկություն տալ:
Քիչ այն կողմ մեկ այլ մուրացկան էր նստած և բացականչում էր.
- .....
Ոմն եղբայր հարցրեց աբբա Անտոնիոսին և ասաց. «Ի՞նչ պահեմ, որ արժանի լինեմ Աստծուն»: Պատասխան տվեց ծերը և ասաց. «Ինչ պատվիրեմ քեզ՝ պահիր և կապրես: Քո բոլոր ճանապարհներում Աստծո՛ւն ունեցիր աչքիդ առաջ, և ինչ էլ որ գործես՝ Սուրբ Գրքի վկայությամբ ձեռնարկի՛ր: Ամեն տեղ, ուր նստես, դյուրաշարժ մի՛ եղիր. այս երեքը պահի՛ր և կապրես»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Անտառի արահետներով շրջելիս աշակերտը ծեր վարդապետին հարցնում է, թե ի՞նչպես հաղթահարել խոչընդոտները: Վարդապետը պատասխանում է.
- Պարզապես նայիր, թե այս արահետում մրջյուններն ինչպես են գործում: Երբ հանդիպում են խոչընդոտի և պարտվում՝ չեն դադարում գործել, երբ հաղթում են, կրկին չեն դադարում գործել: Նրանք շարժման մեջ են անկախ որևէ դժվարությունից: Այդպես էլ մեր կյանքում խոչընդոտն իսկության մեջ հաղթահարում են նրանք, ովքեր ոչ թե կենտրոնանում .....