
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Կար-չկար մի կոշկակար: Նրա կինը մահացավ և մնացին ինքն ու փոքրիկ որդին: Եվ ահա, Սուրբ Ծննդյան նախօրեին, որդին հորն ասաց.
- Այսօր Փրկիչը մեզ հյուր է գալու:
- Ի՞նչ ես խոսում,- չհավատաց կոշկակարը:
- Կտեսնես, որ կգա: Հենց Ինքն ինձ այդ մասին ասաց երազում:
Եվ փոքրիկ տղան սկսեց թանկագին հյուրին սպասել: Պատուհանից դուրս է նայում, իսկ այնտեղ ոչ-ոք չկա: Հանկարծ տեսավ, որ բակում երկու տղա մի փոքրիկի են ծեծում, իսկ նա նույնիսկ չի դիմադրում: Դուրս վազեց տնից, .....
Մի անգամ երկու հովիվ սկսեցին պետության հարցերի շուրջ վիճել: Նրանցից մեկը կատաղությամբ քննադատում էր տիրակալին, իսկ մյուսը հնարավորինս պաշտպանում էր նրա վարած քաղաքականությունը: Բղավելուց նրանց ձայները խզվեցին, բանը նույնիսկ ծեծկռտուքի հասավ, բայց այդպես էլ չկարողացան իրար որևէ բան ապացուցել: Եվ որոշեցին ճանապարհով այնքան գնալ մինչև գտնեն մեկին, ով կկարողանա իրենց վեճը լուծել:
Նախիրը թողած, այդպես կռվելով, չգիտես, թե ուր հասան: Շուտով .....
Պատմում են, որ Եգիպտոսի անապատական եղբայրներից Տիմոթեոսին ու Պողոսին հանձնարարված էր իրենց վանքի վանականների մազերը կարճացնելը, և նրանք շատ աշխատանք ունեին: Մի անգամ մի ծեր եկավ նրանց մոտ, որ տասը տարի ո՛չ սափրվել էր, ո՛չ մազերը կարճացրել: Այդ օրը եղբայր Պողոսը մի փոքր տկարացել էր երկարատև պահքից հետո: Գործի ավարտից հետո ծերը երեք կտրվածք ուներ՝ ծնոտին, այտին ու գլխին:
- Հա՛յր,- հարցրեց եղբայր Պողոսը,- դու ինձ մոտ արդեն եղե՞լ ես:
- Ոչ, վստահեցնում .....
Մի հարուստ մարդ ընթանում էր իր շքեղ կառքով, որ վեց զտարյուն ձիեր էին տանում, որոնք աշխարհի տարբեր երկրներում էին գնվել: Հանկարծ կառքը ճահճուտի մեջ խրվեց և որքան էլ կառապանը մտրակեց ձիերին՝ չկարողացան տեղից շարժվել: Որոշ ժամանակ անց ճանապարհին մի գյուղացի հայտնվեց իր սայլով, որին երկու ձիեր էին լծված և հեշտորեն անցավ այն նույն ճահճուտի միջով: Հարուստը զարմացավ ու գյուղացուն հարցրեց.
- Ո՞րն է քո խղճուկ ձիերի գաղտնիքը:
Եվ նա պատասխանեց.
- .....
Թագավորի ինքնազգացողությունը վատանում է: Բժիշկները ոչինչ անել չեն կարողանում և չեն հասկանում, թե ինչու է արքան այդ տկար վիճակում հայտնվել, երբ առողջ է: Արքան իր թիկնազորի հետ այցելում է հեռավոր մենաստաններից մեկում բնակվող իր վաղեմի ընկեր ծերունի վանականին և ցանկանում նրանից իմանալ, թե ինչ է պատահել իրեն: Ծերունին պատասխանում է, թե քեզ նետով խոցել են: Թագավորը մտածում է, թե ծերունի վանականը ցնորվել է և ասում է.
- Հույս ունեի, թե դու ինձ .....
Մի ճգնավոր ծեր, որ ճիլոպից հագուստ էր կրում, մի անգամ աբբա Ամմոնի մոտ եկավ: Աբբան, նրան այդ հագուստով տեսնելով, ասաց.
- Դա քեզ ոչ մի օգուտ չի բերի:
Ծերն ասաց.
- Երեք միտք է գլխումս պտտվում: Առաջինն առաջարկում է անապատային վայրերով թափառել, երկրորդը՝ մի այնպիսի երկիր գնալ, որտեղ ինձ ոչ ոք չի ճանաչում, իսկ երրորդը՝ փակվել մի խրճիթում, ոչ ոքի չտեսնել և օրընդմեջ սնունդ ընդունել:
Աբբա Ամմոնը պատասխանեց.
- Այդ առաջարկներից և ոչ մեկն օգտակար (հոգեշահ) .....
Հին ժամանակներում մի քրիստոնյայի կեղծ մեղադրանքներով ձերբակալեցին ու մահապատժի մասին վճիռ կայացվեց: Մինչ մահապատժի օրը վրա կհասներ բանտարկյալի ընկերները նրան մի սրբապատկեր փոխանցեցին, որի վրա Պետրոս առաքյալն էր պատկերված՝ բանալիները ձեռքին: Մարդը շատ ուրախացավ այս նվերից՝ բանտից ազատվելու նշան տեսնելով դրա մեջ, քանի որ հենց այդ սրբապատկերն էին նվիրել, այլ ոչ թե մեկ ուրիշը: Սկսեց օր ու գիշեր աղոթել սրբապատկերի առջև ու մի օր էլ մի պատկերի .....
Ոմն ծերի աղաչում էին եղբայրները, որ փոքրինչ հանգիստ առնի ծանր ճգնություններից, քանզի չափազանց խստակյաց ճգնավոր էր: Ասաց նրանց ծերը. «Ասեմ ձեզ, որդյակնե՛ր, որ Աբրահամը պիտի ափսոսա, որ առավել շատ չճգնեց, երբ տեսնի ճգնավորների համար Աստծուց պատրաստված պարգևները»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի երիտասարդ վանական աբբա Մոսվեսի մոտ եկավ խորհուրդ հարցնելու:
- Հա՛յր,- ասաց նա,- ես հասկանում եմ, թե ինչպես կարելի է ձեռքերով, աչքերով, շուրթերով կամ ականջներով մեղք գործել: Բայց ինչպե՞ս կարելի է քթով մեղանչել:
- Այն ուրիշների գործերի մեջ մտցնելով,- պատասխանեց ծերը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Քարանձավային հանքերում ոսկի որոնող և այդտեղ բնակություն հաստատած հանքագործը տառապում է խավարից և Աստծուց մոմեր խնդրում, որոնք կլուսավորեն իր բնակավայրը: Վերջապես երկար ժամանակ անց Աստծո մարգարեն այցելում է և մոմեր փոխանցում այս մարդուն: Հանքագործն ուրախանում է, բայց երբ մոմերից մեկը վառում է, և տարածքը լուսավորվում է, սկսում է այս անգամ անչափ տառապանք ապրել և դողդոջուն ձայնով ասում է.
- Այս մոմերը հալվում են և այրվում ու շուտով նորից .....
Մի երիտասարդ նախապատրաստվում էր քոլեջի ավարտական երեկոյին: Ամիսներ շարունակ երազում էր հիանալի սպորտային ավտոմեքենայի մասին, որ ցուցադրված էր վաճառքի սրահում: Նա գիտեր, որ իր հայրը լիովին կարող է իրեն թույլ տալ գնել այն և հորն ասաց, որ այդ մեքենան այն ամենն է, ինչն ինքն ուզում է:
Ավարտական երեկոյի օրը մոտենում էր և երիտասարդն արդեն որոշակի նշանի էր սպասում այն մասին, որ հայրը գնել է մեքենան: Վերջապես, այդ օրվա առավոտյան հայրը նրան իր մոտ .....
Աբբա Մովսեսն, անապատով անցնելիս, հանդիպեց քոչվոր ցեղերից մեկին, որ շքեղ թաղում էր կազմակերպել: Բնակավայրի կենտրոնում, հսկայական խարույկի փայտերի վրա դրված էր ցեղի առաջնորդի դին՝ շքեղ հագուստներով պատված:
- Ձեր առաջնորդն ի՞նչ հավատքի տեր էր,- հարցրեց ծերը:
- Ցավոք անհավատ էր,- պատասխանեցին:
- Ինչպիսի՜ դժբախտություն,- ասաց աբբա Մովսեսը,- այսպես շքեղ հագնված լինել ու գնալու տեղ չունենալ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Աբբա Ամմոնին հարցրեցին.
- Ո՞րն է նեղ ճանապարհը:
Նա պատասխանեց.
- Նեղ ճանապարհը սեփական ցանկությունները հատելն ու մտքերը մշտապես ճնշելն է հանուն Աստծո: Այդ մասին են ասում այն խոսքերը, թե. «Ահա, մենք թողեցինք ամեն ինչ ու քո ետևից եկանք»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի վանական եկավ Եղիա ճգնավորի մոտ ու ասաց.
- Աշխարհիկ կյանքում մի մարդու հանդիպեցի, ով շատ լավ կարծիքի էր իր մասին:
- Վստահ եղիր,- պատասխանեց ճգնավորը,- երբ մեկը շատ լավ կարծիքի է լինում իր մասին, ապա դա նրա ունեցած միակ լավ կարծիքն է լինում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Սրբակեցությամբ և հրաշքներով հայտնի մի ծերունի վանական իր շուրջը հավաքված երիտասարդներին պատմում է, թե մի պատանի ժամանում է կղզու վրա գտնվող վանքը և մի ծեր վանականի ասում.
- Երբ գյուղից առաջին անգամ եկա քաղաք և տեսա աշխույժ կյանքը, նոր հորիզոնները, հնարավորությունները, այլևս չկամեցա գյուղ վերադառնալ: Զարմանում եմ, թե ինչո՞ւ եք հեռացել քաղաքից և ապրում եք վանքում, երբ կարելի է վայելել աշխարհիկ կյանքը:
Վանականը պատասխանում է.
- Ինքս էլ քեզ .....