Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Դրամները
Մի երիտասարդ ցանկանում էր վանք մտնել: Ծերը սկսեց հարցուփորձ անել նրան, ցանկանալով փորձել, թե արդյո՞ք լրջորեն է որոշել աշխարհը թողնել: - Եթե երեք ոսկեդրամ ունենայիր, աղքատներին կտայի՞ր: - Ողջ սրտով, Հա՛յր: - Իսկ երեք արծաթե դրա՞մ: - Սիրով: - Իսկ եթե երեք պղնձե դրամ ունենայի՞ր: - Չէի տա: - Ինչո՞ւ,- զարմացած բացականչեց ծերը: - Որովհետև իսկապես երեք պղնձե դրամ ունեմ այժմ:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Մտածմունք
Վհատված նավաստին կուչ է գալիս ծովում լողացող նավակի մեջ, բայց նկատում է դեպի իրեն եկող մի լուսապայծառ էակի և ասում. - Ահա մեռնում եմ... հրեշտակն էլ եկավ, որպեսզի հոգիս առնի, քանի որ այլևս անելանելի իրավիճակ է... Հրեշտակը պատասխանում է. - Ո´վ նավաստի, չեմ եկել հոգիդ վերցնելու, այլ հուսահատությանդ պատճառով քո կողմից ծովը նետած թիերն եմ բերել, որպեսզի թիավարես և ցամաքին հասնես: Քեզ վնասում և սպանում է ոչ թե իրավիճակը, այլ այն, թե ինչպես ես .....
Անձրևի տակ
Մի մարդ իմաստունի մոտ գնաց ու հարցրեց. - Ինչպե՞ս իմաստուն դառնամ: Իմաստունը պատասխանեց. - Դռնից դուրս արի ու մի փոքր դրսում կանգնիր: Մարդը զարմացավ, բայց արեց ինչպես ասվել էր: Իսկ դրսում այնպիսի հորդառատ անձրև էր, որ խեղճը մինչև վերջին թելը թրջվեց: Կես ժամից չդիմացավ ու ներս գնաց: - Եվ ի՞նչ եղավ իմ դրսում կանգնելուց,- հարցրեց իմաստունին,- մի՞թե որևէ բան փոխվեց դրանից: - Որևէ բացահայտում չեղա՞վ, երբ կանգնել էիր անձրևի տակ: - Ի՞նչ բացահայտում .....
Ինչպե՞ս նիհարել
Մի գեր բեդվին գնաց մի անապատական հոր մոտ: - Հա՛յր,- ասաց նա,- մի խորհուրդ տուր, ինչպե՞ս նիհարեմ: - Ես առհասարակ նման խորհուրդներ չեմ տալիս,- պատասխանեց հայրը,- բայց փորձիր շատ ուղտ քշել, միգուցե օգնի քեզ... Որոշ ժամանակ անց նրանք կրկին հանդիպեցին և ծերը հարցրեց, թե ինչպես են բեդվինի գործերը: - Հրաշալի,- պատասխանեց նա,- երկու շաբաթում ուղտս քառասուն ֆունտ նիհարել է:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Ընտրությունը նրանց թող
Մի կին հոգևորականին ասաց. - Հա՛յր, մեր տանը մկներ են հայտնվել ու շատ են անհանգստացնում մեզ, բայց քանի որ նրանք կենդանի արարածներ են, ապա նրանց սպանելը մեղք է: - Դո՛ւստր իմ, դու նրանց բնի մոտ մկնդեղ լցրու, իսկ ուտել այն, թե ոչ՝ արդեն նրանց ընտրությունը կլինի:     Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Խճճված ուղիները
Անտառի խճճված արահետներով մի մարդ ուրախ անցնում է և դեմ-դիմաց հանդիպում մեկ ուրիշի և հարցնում.  - Եղբա´յր, ինչո՞ւ ես տխուր: Սա պատասխանում է. - Ամեն ինչ շատ անորոշ է. մոլորվել եմ այս ուղիներում և հիմա կրկին ետ եմ գնում նույն վայրը, որովհետև չեմ գտնում իմ ճանապարհը: Ուրախ մարդն ասում է. - Երբ կյանքի ճանապարհդ այլևս աշխարհի, ծրագրերի ու նպատակների հետ չկապես, այլ Աստծու հետ, այդժամ կբացահայտես քեզ համար նախատեսված յուրօրինակ ճանապարհը .....
Սրամիտ պատասխանը
Անապատական հայրերը մեկ անգամ չէ, որ գործ են ունեցել քոչվոր ցեղերի հետ: Ահա, այդ ցեղերից մեկի առաջնորդն էլ մի անգամ աբբա Եսայու մոտ եկավ ու հայտարարեց, որ ուզում է քրիստոնյա դառնալ: - Դու իմ սիրտն ուրախությամբ ես լցնում,- ասաց ծերը,- բայց երկու կին ունես: Անհրաժեշտ է, որ նրանցից մեկից հրաժարվես: - Այդպես էլ կանեմ, Հա՛յր, եթե Սուրբ Գրքի մեջ գոնե մի տեղ ցույց տաս, որտեղ երկկնությունը դատապարտվում է: - «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել»,- .....
Ժուժկալության մասին
Մի անգամ սուրբ հայրերն եկան Ալեքսանդրիա, ուր կանչվել էին սուրբ Թոեփիլոս եպիսկոպոսի կողմից, որպեսզի աղոթք անեն և այդ աղոթքներով քանդեն կուռքերի մեհյանները: Եվ մինչ միասին ուտում էին, հորթի միս դրվեց սեղանին, իսկ եպիսկոպոսը, մի կտոր վերցնելով, դրեց իր կողքին նստած ծերի առջև և ասաց. «Վերցրո՛ւ, կե՛ր, հա՛յր, շատ լավն է»: Ծերը նրան ասաց. «Մենք մինչ այժմ բան­ջարով ենք ապրել, որովհետև մեր միսը բանջարն է»: Եվ նրա ժուժկա­լությունն ու վարքը .....
Ոչինչ չունես
Մի կույս եկավ ծերի մոտ ու ասաց. - Աբբա՛, ես վեց շաբաթ պահք եմ պահում և ամեն օր Սուրբ Գիրք եմ կարդում: - Չքավորությունը քեզ համար դարձե՞լ է նույնը, ինչ լիությունը,- հարցրեց ծերը: - Ոչ: - Անպատվությունն՝ ինչպես գովասա՞նք: - Ոչ: - Թշնամիներն՝ ինչպես ընկերնե՞ր: - Ոչ: - Ուրեմն գնա և ջանք թափիր, դու ոչինչ չունես:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Ավազակը
Մի ավազակ ծանր վիրավորվեց ինչ-որ վիճաբանության ժամանակ: Վերջին ուժերը լարելով՝ դեպի ճգնավորի խուցը սողաց և տնքալով ասաց. - Հա՛յր, դժոխային տառապանք եմ կրում: - Ինչպե՞ս, արդե՞ն,- բացականչեց ճգնավորը:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Փաստարկը
Մի ծեր ասում էր. «Բարձրյալը մեզ երկու ականջ է տվել և միայն մեկ բերան, որպեսզի երկու անգամ ավելի քիչ խոսենք, քան լսում ենք»:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Փառասիրությունն ու իմաստունը
Փառասիրությունն իմաստունի մոտ եկավ ու ասաց. - Արի՛ ընկերանանք: Ամեն ինչ կանեմ քեզ համար: - Եվ ի՞նչ կանես,- չշտապելով պատասխանել, հարցրեց իմաստուն մարդը: - Կօգնեմ, որ գիտությունների թեկնածու դառնաս: - Իսկ հետո՞: - Հետո՝ դոկտոր: - Ենթադրենք: Իսկ հետո՞: - Հետո պրոֆեսոր, ակադեմիկոս կդառնաս: Բոլորը կմեծարեն քեզ, կանվանեն մեծն… - Հետո՞ - Դե հետո կծերանաս: - Իսկ հետո՞: Լավ, ասենք ինձանից հետո դեռևս մի տաս տարի էլ փառքս կապրի, բայց հարյուր .....
Գանգատները
Երեք ծերեր հանդիպեցին երկար բաժանումից հետո: Նրանք արդեն բավականին պատկառելի տարիք ունեին և մնացած հարցերի հետ մեկտեղ նաև իրենց առողջական վիճակից խոսեցին: - Բոլոր ատամներս թափվել են,- ասաց առաջինը,- ստիպված հացը ջրի մեջ եմ թաթախում, որ կարողանամ գոնե մի քանի կտոր կուլ տալ: - Իսկ իմ թքարտադրությունն է պակասել,- ասաց երկրորդը,- ինչ էլ, որ ուտեմ, ստիպված եմ մի փոքր աղ լցնել լեզվիս: - Իսկ ես ո՛չ ատամների բացակայությունից եմ գանգատվում, ոչ էլ՝ .....
Ծերունին
Երկու ծերունի հանդիպում են միմյանց: Մեկն այլայլված դեմքով ասում է. - Տարեցտարի մեծանում ու մահվանն ավելի ենք մոտենում: Սակայն դու ինչքան մեծանում ես, այնքան առույգ, ուրախ ու իմաստուն ես դառնում, և մարդիկ քո կարիքն ու խորհուրդն ավելի են զգում, քան ինքդ նրանց աջակցությունն ու հոգատարությունը: Մյուսը պատասխանում է. - Քանի որ մշտապես ձգտում եմ հոգևոր կյանքով ապրել և Քրիստոսին նմանվել ու ինչքան մեծանում եմ, այնքան Քրիստոսին իրապես տեսնելու .....
Տանտերը
Ուշ երեկոյան մի օտարական թակում է այգեգործի տան դուռը, ով այդ օրն իր այգում գանձեր էր գտել: Օտարականն ասում է. - Եղբա՛յր, հեռավոր երկրից եմ գալիս և գիշերելու վայր եմ փնտրում, գիտեմ նաև, որ այդ երկրից այս գիշեր գողեր են ժամանելու: Ամուր փակիր տանդ պատուհանները և դռները, որպեսզի նրանք չկարողանան թափանցել ներս և չհափշտակեն ունեցվածքդ: Տանտերն իր խորին շնորհակալությունն է հայտնում, այնուհետև օտարականին, որպես հարազատ մարդու, հրավիրում իր .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․