
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Արծաթասիրության գործերը լավ էին ընթանում, այնքան լավ, որ թվում էր, թե անդադար վեր է բարձրանում: Եվ որքան բարձրանում էր թվացյալ բարձունքով, այնքան մարդիկ ավելի ու ավելի փոքր էին թվում նրան: Այնքան փոքրացան, որ, ի վերջո, ընդհանրապես դադարեց նրանց նկատել: Եվ իզուր, քանի որ մարդիկ գոռում էին, կանչում նրան: Ցանկանում էին վտանգից զգուշացնել, այլ ոչ թե օգնություն էին խնդրում, ինչպես նրան էր թվում: Բանն այն է, որ Արծաթասիրության թվացյալ բարձունքը փլուզվում .....
Գողությունը մի աղքատի տուն մտավ ու խեղճի քրտաջան աշխատանքով վաստակածը գողացավ: Պարկն ուսին գցեց ու դուրս փախավ: Բայց ցանկապատի վրայով թռչելիս մեխից կառչեց ու չկարողացավ տեղից պոկվել: Իսկ աղքատն արդեն մահակը ձեռքն առած նրա ետից էր վազում: Հանկարծ Գողությունը նկատեց, որ Գթասրտությունն է անցնում ճանապարհով:
- Հե՜յ, օգնի՛ր ինձ,- ողջ ուժով բղավեց Գողությունը:
Իսկ Գթասրտությունը կարծես նրան չէր էլ նկատում:
- Ազատի՛ր ինձ,- ավելի բարձր կանչեց .....
Ալեքսանդրիայում մի շատ հարուստ մարդ էր ապրում, որն ամեն օր Աստծուն աղոթում էր աղքատների տառապանքը թեթևացնելու համար: Այս մասին իմանալով, Հայր Մակարիոսը մի եղբոր ուղարկեց նրան ասելու. «Կուզենայի ողջ ունեցվածքդ իմը լիներ»:
Ապշած հարուստն իր ծառաներից մեկին ուղարկեց հարցնելու, թե Սուրբ Հայրն ինչ կաներ այդ հարստությունը:
- Տիրոջդ փոխանցիր, որ անմիջապես իր աղոթքը կկատարեի,- պատասխանեց Հայր Մակարիոսը:
Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Բարին և չարը գնում էին ճանապարհով, երբ երկու մարդ դուրս եկան նրանց դիմաց:
- Ե՛կ փորձենք, թե մեզնից ով է ավելի ուժեղ,- ասաց չարը:
- Լավ,- համաձայնեց բարին,- իսկ ինչպե՞ս:
- Թող այս երկուսը վիճեն միմյանց հետ և կտեսնենք,- ասաց չարը,- ես նրանցից մեկին ուժեղ ու հարուստ, բայց չար կդարձնեմ:
- Լավ,- ասաց բարին,- իսկ ես մյուսին թույլ ու աղքատ, բայց բարի կդարձնեմ:
Եվ այդպես էլ արեցին: Նույն ակնթարթում մարդկանցից մեկը, շքեղ հագուստով, ձիու վրա հայտնվեց, իսկ .....
Ոմն եղբայր գնաց կանանց վանք` իր հիվանդ քրոջը տեսնելու: Նրա քույրը սուրբ և աստվածահաճո էր, որն ամենևին հանձն չառավ տղամարդու երես տեսնել և ոչ էլ կամեցավ՝ եղբայրը կանանց մեջ մտնի իր համար, այլ պատվիրեց նրան և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ քո սենյակը, եղբա՛յր, գուցե այստեղ մեկնումեկին խոցես կամ ինքդ խոցվես: Աղոթի՛ր ինձ համար Տիրոջը, և Քրիստոսի շնորհով միմյանց կտեսնենք Երկնքի Արքայությունում»: Եվ եղբայրը շինված նրա խոսքերից՝ գնաց:
«Սուրբ .....
Մի երիտասարդ վանական հարցրեց ծերին.
- Հա՛յր, այժմ պետք է ամբողջովին հրաժարվե՞մ աշխարհից:
- Մի՛ անհանգստացիր,- պատասխանեց ծերը,- եթե կյանքդ իսկապես քրիստոնեական լինի, ապա աշխարհն ինքն անմիջապես կհրաժարվի քեզանից:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Հիվանդությունից հյուծված խեղճ այրին գարնանը բակ դուրս եկավ ու սկսեց բանջարանոցը փորել, բայց բահն անընդհատ ընկնում էր նրա թուլացած ձեռքերից:
Մի ունևոր էր անցնում այրու տան մոտով ու նրան տեսնելով՝ կարեկցանքով ասաց.
- Աստված քեզ օգնի,- և իր բարությունից գոհ՝ շարունակեց ճանապարհը:
Մի ժամ անց մեկ այլ մարդ էր անցնում նույն ճանապարհով: Նա էլ տեսավ այրուն, կանգ առավ, իջավ իր ձիուց ու բակ մտնելով՝ անխոս փորեց ողջ բանջարանոցը:
Ռուսերենից .....
Այս աշխարհի իմաստուններից մեկը մի ծերի մոտ եկավ: Տեսնելով, որ նա Աստվածաշնչից բացի ուրիշ ոչինչ չունի իր մոտ, իր գրած աստվածաշնչյան մեկնաբանությունների գիրքը նվիրեց: Մեկ տարի անց կրկին այցելության գնաց ծերին ու հարցրեց.
- Դե ի՞նչ, Հա՛յր, գիրքս օգնե՞ց քեզ, որ Աստվածաշունչն ավելի լավ հասկանաս:
- Ընդհակառակը,- պատասխանեց ծերը,- ստիպված էի Աստվածաշնչի օգնությանը դիմել, որպեսզի գիրքդ հասկանամ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Գրողն ու գողը հայտնվեցին դժոխքում, որտեղ մեղավոր հոգիները տանջվում են՝ Ահեղ Դատաստանին սպասելով: Գրողն իր ողջ երկրային կյանքում գրքեր էր գրել, ոչ ոքի չէր թալանել, չէր գողացել, չէր սպանել, ուստի ոչ մի կերպ չէր սպասում, որ գողի հետ նույն վայրում կհայտնվի:
Երկուսն էլ նստել էին չուգունե կաթսաներում՝ մինչև գոտկատեղը կուպրի ու ծծումբի մեջ: Երկու կաթսաների տակ էլ դևերը կրակ էին վառել: Հավիտենության մեջ ժամանակն անվերջ է, բայց մի անգամ գրողը նկատեց, .....
Մի եղբայր ծերին հարցրեց.
- Հա՛յր, հաճախ եմ Սուրբ Հայրերին խնդրում, որպեսզի հոգուս փրկության համար խրատներ տան ինձ, բայց ոչինչ չեմ հիշում նրանց ասածներից:
Ծերը եղբորն ասաց.
- Երկու դատարկ կուժ ունեմ, գնա դրանցից մեկը վերցրո՛ւ, ջուր լցրու մեջը, լվա՛, ջուրը թափի՛ր, իսկ անոթը շրջի՛ր և իր տեղը դի՛ր:
Եղբայրը կատարեց այդ հանձնարարությունը: Ծերը ևս երկու անգամ խնդրեց նույնն անել: Երբ կուժն արդեն երրորդ անգամ էր լվացվել, ծերն ասաց.
- Երկու անոթներն .....
Մարդիկ լսեցին, որ իրենց թագավորության հարուստ բնակիչներից մեկը ցանկանում է հանդիպել իրենց հետ և իր հարստությունը բաժանել: Մարդիկ ամբոխներով նրա գանձարանը լցվեցին, որի սրահները լեփ-լեցուն էին անհամար գանձերով: Մի մարդ կռացավ ու գետնից մի ոսկե պայտ վերցրեց:
- Ահա՛,- ասաց նա,- ինչպիսի՜ հաջողություն: Ես էլ պայտ էի փնտրում:
Ասաց ու պայտը վերցնելով տուն վազեց: Մեկ ուրիշն էլ մի թանկարժեք հրացան տեսավ.
- Ի՜նչ հրաշալի զենք է: Վաղուց էի երազում .....
Մարդիկ շտապում են հեռավոր բնակավայրում ապրող ճգնավորի մոտ, ում աչքերից սկսում են արցունքներ հոսել, և նրան ասում են.
- Մենք նավաբեկությունից փրկվեցինք, սակայն արդեն գիտե՞ս, որ մեզ հետ գտնվող եղբայրդ չկարողացավ հաղթահարել փոթորկալից ծովի ալիքները և մահացավ: Ճգնավորը պատասխանում է.
- Երբ մարդ Հիսուս Քրիստոսին հավատում է և ապաշխարության ճանապարհով ընթանում, թեպետ մարմնով մահանում է, սակայն հոգով ապրում է և Աստծու լուսավոր օթևաններում բնակություն .....
Դարձյալ ասաց. «Քեզ համար, ո՜վ մարդ, Քրիստոս մարդ եղավ և եկավ աշխարհ, որպեսզի դու փրկվես. մանուկ եղավ, Ով անսկիզբ Աստծո Որդին էր, ընթերցող եղավ, երբ Գիրքը տվեցին, և նա ձեռքն առնելով` կարդաց և ասաց. «Տիրոջ Հոգին ինձ վրա է» (Եսայի ԿԱ 1), կիսասարկավագ եղավ քեզ համար այնժամ, երբ չվանից խարազան սարքեց և տաճարից դուրս հանեց արջառներին ու ոչխարներին, սարկավագ եղավ այնժամ, երբ սրբիչը մեջքին կապեց և աշակերտների ոտքերը լվաց ու պատվիրեց, որ նրանք .....
Հայր Աթանասը Հին և Նոր Կտակարաններն արտագրեց մի հրաշալի մագաղաթի վրա, որը տասնութ ոսկեդրամ արժեր: Մի անգամ եղբայրներից մեկը նրա մոտ եկավ ու գիրքը տեսնելով՝ տարավ այն: Հենց նույն օրը Հայր Աթանասն, այն չգտնելով, հասկացավ, թե ով է վերցրել, բայց ոչ ոքի չուղարկեց նրան հարցնելու, քանի որ վախեցավ, որ եղբայրը գողության մեղքի վրա սուտն էլ կավելացնի:
Իսկ եղբայրը գիրքը հարևան քաղաք տարավ վաճառելու և տասնվեց ոսկեդրամ խնդրեց դրա դիմաց: Գնորդն ասաց.
- .....
Վհատված աշակերտը հարցնում է վանահորը.
- Ինչքան կամենում եմ մոտենալ կատարյալին, ձախողվում եմ, անկում եմ ապրում և սխալվում:
Վանահայրը պատասխանում է.
- Նայիր մանանեխի հատիկին. այն մեծ քայլերով չէ, որ աճում է, այլ աստիճանաբար և քայլ առ քայլ: Եթե մանանեխի փոքրիկ հատիկը ընկներ հսկա ծառերի մեջ և նրանց մեծությունից վհատվեր, երբեք էլ աստիճանաբար, աննկատ չէր աճի ու դառնար շատ ավելի հսկա ու ապշեցուցիչ մի ծառ: Երբ չի ստացվում հասնել նպատակիդ, նայիր .....