.jpg)
Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:
Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):
Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):
Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):
Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:
Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծուն, ինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:
Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:
Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):
Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):
Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:
Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:
Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:
Ծառայողը օգնում է նախ իրեն
Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:
Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:
Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:
Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:
Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:
Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:
«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):
Կարինե Սուգիկյան







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հունվարի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Մովսեսյան Մարիամին (33 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Մարիամն իր ամուսնու և անչափահաս տղայի (6 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Էջմիածին ք. Հոկտեմբեր 5 հասցեում: Մարիամի ամուսինը երրորդ խմբի հաշմանդամ է, աչքի չորս վիրահատություն է տարել, բայց տեսողությունը .....
Մերձավորի հանդեպ սեր ունեցողը չի կարող նրա հանդեպ չարիք գործել: Մարդիկ ուժեղ են և միասնական, երբ նրանց մեջ գործում է սիրո առաքինությունը: Սիրո էությունը զոհողության գնով բարին արարելն է: «Սիրենք միմյանց և սիրված կլինենք Աստծո կողմից: Համբերատար լինենք միմյանց հանդեպ, և Նա համբերատար կլինի մեր մեղքերի հանդեպ: «Ով սիրում է ընկերոջը, չարիք չի անի նրան: Ուրեմն սիրել՝ նշանակում է Աստծո օրենքը լրիվ գործադրել» (Հռոմ. 13:10), ուստի եղբոր հանդեպ .....
Հունվարի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Ֆրանգուլյան Քնարիկին (61 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Քնարիկն իր դստեր հետ բնակվում է Գրիգոր Զոհրաբ 114 հասցեում գտնվող տանը, որ զուրկ է կենցաղավարության տարրական պայմաններից: Տիկին Քնարիկը կանացի օրգանների չարորակ ուռուցք ունի, բայց ֆինանսական .....
Սերը բարձրագույն առաքինություն է, այն ամբողջացնող շաղախն է ամեն ինչի (Կող. 3:14): Աստծո և ընկերոջ հանդեպ սիրո մեջ է կենտրոնացած Աստվածային ողջ օրենքը: Մերձավորի հանդեպ ճշմարիտ սերը հիմնված է Աստծո հանդեպ հավատքի վրա, քանի որ Աստված սեր է (Ա Հովհ. 4:16): Քրիստոնյան ներքին մեծ հարգանք ունի յուրաքանչյուր անձի հանդեպ, որ կրում է իր մեջ Աստծո պատկերն ու նմանությունը: Այդ հարգանքի մթնոլորտում է յուրաքանչյուրի սրտում աստիճանաբար հիմնավորվում ճշմարիտ .....
Ամանորի նախաշեմին քրիստոնյան իր կյանքի ուղին վերաիմաստավորվում է յուրահատուկ մի ճամփորդությամբ՝ Ս. Ծննդյան տոնին նախորդող շաբաթապահքով: Յուրահատուկ այս ճամփորդության ընթացքը հնարավորություն է տալիս ճամփորդներին տեսնելու և արմատախիլ անելու արդեն գուցե սովորական դարձած իրենց մեղքերն ու վատ սովորությունները և օրեցօր բարու մեջ հաստատվելով՝ դեպի Աստված ընթանալու: «Պետք է փորձենք առավելագույնս օգուտ քաղել ապաշխարության այս շրջանից .....
Դեկտեմբերի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Շահվալադյան Անահիտին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տարամադրել էր համայնքի անդամ Արմինե Հարոյանը: Անահիտի կրտսեր դուստրը՝ Ռոզին (3 տ.), Դաունի համախտանիշ ունի: Փոքրիկը սրտի արատով է ծնվել և մեկ ու կես տարի առաջ սրտի վիրահատություն է տարել: Ռոզիի մայրն ասաց, որ երեխան սրտի վիրահատությունից հետո մինչ օրս բժիշկների հսկողության ներքո .....
Դեկտեմբերի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակներում, Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ ամանորյա տոնական միջոցառում: Էջմիածին քաղաքից և հարակից գյուղերից 250 երեխաներ մասնակցեցին իրենց համար պատրաստված ամանորյա տոնախմբությանը, որ նախաձեռնել և հովանավորել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ .....
Քրիստոսի առաքյալներից աստվածային սիրո քարոզիչ և սիրո առաքյալ սուրբ Հովհաննեսը պատգամում է, որ առանց սիրո անհնար է ճանաչել Աստծուն. եթե ասում ենք, որ սիրում ենք Աստծուն, բայց ատում ենք մեր եղբորը, նշանակում է, որ չենք սիրում նաև Աստծուն. «Ով մնում է սիրո մեջ, նա միացած է մնում Աստծուն, և Աստված էլ՝ միացած նրան: Եթե Աստծո հանդեպ սերն այսպես կատարյալ է մեր մեջ, ապա դատաստանի օրը համարձակ կկանգնենք Աստծո դիմաց, որովհետև այս աշխարհում ապրում .....
Եկեղեցական համայնքային կյանքը, որին կոչված է յուրաքանչյուր քրիստոնյա, անդադար ծառայություն է Աստծուն և մարդուն: Այդ ծառայությունն իրագործվում է տարբեր կերպերով. «Ձեզնից յուրաքանչյուրը, որպես Աստծո բազմատեսակ պարգևների իսկական տնտես, թող իր ստացած շնորհը մատակարարի ուրիշներին» (Ա Պետ. 4:10): Ս. Պողոս առաքյալն էլ նշում է, որ Սուրբ Հոգին յուրաքանչյուրին, ինչպես Ինքն է կամենում, պարգև է շնորհում (Ա Կորնթ. 12:8-11): Եկեղեցու համայնքի անդամները՝ .....
Բոլոր առաքինությունների մեջ առանձնահատուկ տեղ ունի ողորմածության առաքինությունը, քանի որ ահեղ դատաստանին Տերը ողորմածներին է մեծագույն երանության արժանացնելու. «Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնյալներ, և ժառանգեցե՛ք այն Արքայությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր» (Մատթ. 25:31-46): Սերը մարդուն ողորմածության է մղում և ինչպես աղն է սննդին համ տալիս, այնպես էլ սերն է իրական արժեք տալիս այս առաքինությանը: Սերն ու ողորմածությունն .....
Քրիստոնյան կոչված է Աստծո խոսքը կյանքով ու գործով ուսուցանելու՝ չանտեսելով պատվիրաններից անգամ փոքրագույնը. «Ով որ ամենափոքր պատվիրանն իսկ զանց անի և ուրիշներին էլ այդպես սովորեցնի, Երկնքի Արքայության մեջ նա հետինը պիտի համարվի: Իսկ ով գործադրի պատվիրանները և ուսուցանի դրանք, Երկնքի Արքայության մեջ նա մեծ պիտի լինի» (Մատթ. 5:19):
Աստծո խոսքը կյանքով ապրողն իր սրտում կրում է աստվածային սերը, որը ծածկում է բազմաթիվ մեղքեր: Ս. Եփրեմ .....
Ճշմարիտ բարին Աստված է, և Նրա կամքին հնազանվելը բարիք է քրիստոնյայի համար: Բարիքի աղբյուրը մարդն իր սրտում է կրում, քանի որ այն, ըստ Պաիսիոս Աթոսացու, մարդը ժառանգություն է ստացել Աստծուց: Շատ անգամ կրքերը խոչընդոտում են մարդուն բարին գործելու, իսկ առանց բարի գործերի հնարավոր չէ երկնքում գանձեր կուտակել: Ո՛չ հարստությունը և ո՛չ որևէ ունեցվածք չի կարող մարդն իր հետ երկինք տանել, բարի գործերն են, որ հարստացնում են մարդուն և թույլ տալիս հավիտենական .....
Եկեղեցու հայրերը նշում են, որ երբ ողորմած մարդն աղոթքի է կանգնում, ապա նրա աղոթքն անարգել բարձրանում է առ Աստված: Իսկ «անողորմ ճգնավորը նման է անպտուղ ծառի»,- ասել է Ս. Իսահակ Ասորին՝ ցանկանալով մատնանշել, որ որքան էլ մարդը մարմնական սխրանքներ գործի, եթե նրա սիրտը խուլ լինի մերձավորի կարիքի հանդեպ, ապա նրա գործերն անպտուղ կլինեն: Ողորմած մարդը նմանվում է Աստծուն, քանի որ Աստված անսահման ողորմած է: Տիրոջ բնութագրերից մեկն .....
Արարիչն Աստված՝ որպես Սերմնացան, սերմանում է Իր խոսքը մարդկանց սրտերում, սերմանում է և ակնկալում, որ այն պտղաբերի մեկի տեղ երեսուն, մեկի տեղ վաթսուն և կամ մեկի տեղ՝ հարյուր (Մարկ. 4:8): Իսկ թե ինչ պտուղներ կտան սերմերը, կախված է մարդկանցից: Ինչպես յուրաքաչյուր սերմ, այնպես էլ Աստծո խոսքն Իր մեջ կյանք է պարունակում, որն Իր զորությամբ բարեփոխում է մարդկային կյանքը:
Տիրոջ խոսքն իր առատ պտուղներն է տալիս եկեղեցիներից ներս ձևավորված համայնքային .....
Աշխարհի Արարիչը, կատարյալ սեր լինելով, սիրով արարեց մարդուն՝ նրան շնորհելով մեծագույն պարգևը՝ սերը: Եվ մարդը՝ որպես սիրո զավակ, կոչված է սիրելու թե՛ Երկնավոր Հորը և թե՛ իր նմանին: Արարչագործության պսակը՝ մարդը, աշխարհը դիտում և ընդունում է այնպիսին, ինչպիսին ինքն է, իր երևակայությունը և իր կամքը: Սակայն մարդը խախտում է իր կոչումը, երբ հոգևոր տեսողությունից զուրկ լինելու պատճառով՝ իր համար աշխարհի կենտրոն է դարձնում իր «ես»-ը: Արդյունքում՝ .....