26 Փետրվար, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Դավթի սաղմոսներ

Սաղմոս ՀԶ
Այսուհետև՝ Իդիթոմի մասին. սաղմոս Ասափի: Իդիթոմն ու Դավիթը [երաժշտության] հեղինակ են, իսկ Ասափը գրիչն է, որ խոսում է ի դեմս գերու և ցույց է տալիս բնության կրած չարչարանքները: 1. Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի. ձայնիւ իմով ես առ Աստուած, և նայեցաւ առ իս: Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, իմ ձայնով դիմեցի Աստծուն, և նա նայեց ինձ: Իմ իսկ սեփական ձայնով և նրա մտքով, սակայն նա նայեց ինձ և ազատեց: 2. Յաւուր նեղութեան իմոյ զԱստուծ խնդրեցի ձեռօք իմովք. ի գիշերի .....
Սաղմոս ՀԵ
Այսուհետև՝ մի՛ ապականիր, Ասաբի օրհնության սաղմոսը. երգ ասորեստանցիների մասին: Որ ինչպես եղավ Եզեկիայի փրկությունը և Սենեքերիմի կործանումը, նաև Տիրոջ մահվան խորհուրդն ունի: 1. Յայտնի է ի Հրէաստանի Աստուած, և յԻսրայէլ մեծ է անուն նորա: Աստված հայտնի է Հրեաստանում, և Իսրայելում մեծ է անունը նրա: Հրաշագործություններով և Քրիստոսի խաչով հայտնի դարձավ, թե ով է սասանում արարածներին: Նաև իմանալի Հրեաստանը [Տիրոջը] խոստովանած բոլոր սրբերն են .....
Սաղմոս ՀԴ
Այսուհետև՝ մի՛ ապականիր. Ասափի օրհներգության սաղմոսը. երգ Ասորեստանի մասին: Սաղմոսն Աստծո դատաստանների և գերության մեջ գտնվողի մասին է, նաև վարդապետություն է առաքյալների և աշխարհի վերջին օրերի մասին, ինչպես որ ասում է. 1. Խոստովան եղիցուք առ քեզ, Աստուած, խոստովան եղիցուք և կարդացուք զանուն սուրբ քո: Գոհություն մատուցենք քեզ, Աստվա՛ծ, գոհություն մատուցենք և կանչենք քո անունը: Նախ՝ խոստովանենք հանցանքներս, ապա նոր քո անունը կանչենք, .....
Սաղմոս ՀԳ
Իմաստություն Ասափի: Ոմանք գերուն են վերագրում, ոմանք էլ Անտիոքոսի ժամանակ՝ մակաբայեցիներին, սակայն իրականում սա վերջին ավերման մասին էր՝ Տիտոսի օրոք, որը Աստծու Որդու արյան վրեժխնդրությունն էր, որ Սուրբ Հոգին ողբում է զղջացողների և իմաստունների միջոցով՝ ասելով. 1. Ընդէ՞ր մերժեցեր, Աստուած, իսպառ. բարկացաւ սրտմտութիւն քո ի վերայ խաշին արօտի քո: Աստվա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ, և սրտմտությունդ սաստկացավ քո արոտի ոչխարների վրա: Արդ, .....
Սաղմոս ՀԲ
Սաղմոս Ասափի օրհնության: Դավիթը երգում էր, իսկ Ասափը գրում և եղանակ հորինում՝ Դավթի հոգուն համահունչ, ինչպես որ յոթանասունիցը՝ Մովսեսի հոգուն: Խորհրդանշում է գերուն և մակաբայեցիներին, նաև ցույց է տալիս մարդկային ամեն տեսակ մտային հուզումներն ու կրքերը, երբ չարի ներգործություններն անմտության չեն հասցնում: 1. Իբրեւ զի բարի է Իսրայէլի Աստուած, և ոյք ուղիղ են սրտիւք: Որքա՜ն բարի է Աստված Իսրայելի համար և սրտով շիտակների համար: Ինչպես .....
Սաղմոս ՀԱ
Սաղմոս Սողոմոնի համար: Ոչ թե Սողոմոնին, այլ Սողոմոնի Տիրոջն են վայել այս խոսքերը, որ ցույց են տալիս նրա ի սկզբանե լինելը և նրա շնորհիվ աշխարհի բոլոր ծայրերի [մարդկության] հավատքի դառնալը: 1. Աստուած, զիրաւունս քո արքայի տո՛ւր, և զարդարութիւնս քո որդւոյ թագաւորի: Աստվա՛ծ, դատաստանդ արքայի՛ն տուր, և արդարությունդ՝ թագավորի որդո՛ւն: Արդարներն այսպես ասացին, ու լսեց Հայրը, և բոլոր դատաստաններն իր Որդուն տվեց: Եվ արդարությունդ՝ թագավորի .....
Սաղմոս Հ
Այսուհետև՝ սաղմոս Դավթի, Հոնաղաբի որդիներից և առաջին գերությունից հետո: Եվ ինքն էլ խոստովանում է, թե առաջինի շարունակությունը չէ: Երբ Հովաբը կռվում էր Սավուղի որդի Հեբուսթեի հետ, Դավիթն ասաց այս սաղմոսը, որն ունի գերու, մեր բնության և Քրիստոսի միջոցով փրկագործության խորհուրդը: Հոնաղաբի որդիները ղևտացիներ էին՝ Երեմիայի բարեկամները, և շատ օրինապահ էին, և նրանց օրերին Իսրայելը երեք անգամ գերության մատնվեց, և նրանք ազատվելով՝ աղոթում էին: 1. .....
Սաղմոս ԿԹ
Այսուհետև՝ սաղմոս Դավթի ի հիշատակ այն բանի, որ Տերը փրկեց նրան: [Բնագրում] սաղմոսը վերջում է դրված, սակայն իր մասին է Դավիթն ասում սա, երբ փախել էր Աբիսողոմից, նաև Զորաբաբելի մասին է, և մեր բնության. աղոթում է Դավիթն ու ասում. 1. Աստուած, յօգնել ինձ նայեա՛ց. և Տէր յընկերել ինձ փութա՛: Աստվա՛ծ, ինձ օգնության հասիր. Տե՛ր, փութա՛ ընկերակցել ինձ: Միայն քո հայացքին եմ կարոտ, ասում է, և եթե գաս, կլինես մեր ընկերն ու մարդու Որդին, որպեսզի մենք էլ տեսնենք .....
Սաղմոս ԿԸ
Այսուհետև՝ անցած օրերի մասին սաղմոս Դավթի: Փոփոխումը մի վիճակից մի այլ վիճակի է լինում, ինչպես որ հրեաները փոխադրվեցին Բաբելոն: Բացի այդ Քրիստոսի չարչարանքների խորհուրդն ունի, ինչպես նաև՝ մակաբայեցիների և հույների: 1. Կեցո՛ զիս, Աստուած, զի հասին ջուրք յանձն իմ. ընկալայ ես ի խորս անդնդոց, ուր ո՛չ գոյ ինձ հանգիստ: Փրկի՛ր ինձ, Աստվա՛ծ, քանզի ջրերը հասան իմ անձին, ես ընկղմվեցի խոր անդունդի մեջ, որտեղ ինձ համար հանգիստ չկա: Ջուր ասելով նկատի .....
Սաղմոս ԿԷ
Այսուհետև՝ սաղմոս Դավթի: Սաղմոսի բնույթը Քրիստոսի հարությունն է և ամբողջ աշխարհի փրկագործությունը, աստվածավայելուչ փափկությունն ու հոգու ուրախությունը: Երբեմն վերաբերում է նաև գերության մեջ գտնվողին: 1. Յարիցէ Աստուած եւ ցրուեսցին ամենայն թշնամիք նորա, փախիցեն ատելիք նորա յերեսաց նորա: Թող ելնի Աստված, և նրա բոլոր թշնամիները թող ցրվեն, ու նրան ատողները փախչեն իր առջևից: Նախ արդարներն են ասում, թե մի ուշացի՛ր բազմել հայրական աթոռին, .....
Սաղմոս ԿԶ
Այսուհետև՝ Դավթի օրհնության սաղմոս: Մարգարեանում է հեթանոսությունից դարձի գալու և Տիրոջից փրկություն գտնելու մասին, ինչպես որ եղավ ամբողջ աշխարհի համար: Երբ սպանվեց Աբիսողոմը, Դավիթը Հորդանան վերադարձավ, և նրա մոտ եկան նրանք, ովքեր իր որդու հետ էին եղել, և թողություն տվեց նրանց, և ցույց տալով Տիրոջ անհիշաչարությունը մեր հանդեպ, ասաց այս [սաղմոսը], նաև ի դեմս առաքյալների: 1. Աստուած, ողորմեա՛ մեզ և օրհնեա՛ զմեզ. երեւեցո՛ զերեսս քո ի մեզ, .....
Սաղմոս ԿԵ
Ի կատարած. սաղմոս Դավթի. հարության մասին: Մինչև այժմ այսպիսի վերնագրի չէինք հանդիպել, սա նաև գերությունից վերադարձ է նշանակում, ինչպես որ Եզեկիայի մոտ [այլաբանորեն դա] մեռելներից հարություն է նշանակում (Եզեկ. 37: 1-14), նաև երբ տապանակը Սիոն բերվեց, բոլոր ազգերը հավաքվեցին պատարագ մատուցելու, այստեղ Դավիթը մարգարեացավ Քրիստոսի հարության և առաքյալների քարոզչության մասին: 1. Աղաղակեցէ՛ք առ Աստուած ամենայն երկիր. սաղմոս ասացէք անուան նորա, .....
Սաղմոս ԿԴ
Ի կատարած. սաղմոս Դավթի. Երեմիայի, Եզեկիելի և ժողովրդի օրհնությունն է, երբ ուզում էին վերադառնալ պանդխտությունից: Այս վերնագիրը թարգմանիչները չեն դրել, այլ ուրիշներն [են ավելացրել], ըստ իրենց մտքի, քանզի Երեմիան չգնաց Բաբելոն և ոչ էլ դուրս եկավ այնտեղից: Ուստի սա ի դեմս այնտեղ գտնվող գերիների է, որ ասում էին, թե ինչո՞ւ օրհնությամբ օրհներգենք Տիրոջը օտար երկրում. նրանք ասում են. 1. Քեզ վայելէ օրհնութիւն, Աստուած, ի Սիովն. և քեզ տացին աղօթք .....
Սաղմոս ԿԳ
Ի կատարած. սաղմոս Դավթի: Նույն միտքն ու զորությունն ունի [ինչ նախորդ սաղմոսինն էր]: 1. Լուր, Աստուած, աղօթից իմոց յաղաչել ինձ առ քեզ. յերկիւղէ թշնամւոյն փրկեա՛ զանձն իմ: Աստվա՛ծ, երբ աղաչեմ քեզ, աղոթքս լսի՛ր, թշնամու սարսափից փրկի՛ր ինձ: Ի դեմս Դավթի և եկեղեցու, և այն բոլոր սրբերի, որոնք աղոթքով խոսում էին Աստծո հետ: Թշնամու սարսափից փրկի՛ր ինձ, քանզի միայն քեզանից եմ երկյուղում, ինչպես որ դու ասացիր օրենքի և Ավետարանի միջոցով: 2. Ծածկեսցես .....
Սաղմոս ԿԲ
Սաղմոս Դավթի, մինչ նա գտնվում էր Հրեաստանի անապատում: Դավիթը գնաց Աքիմելիքի մոտ, այնտեղից՝ Անքուսի, ապա ապահովություն գտավ անապատում և ասաց. 1. Աստուած, Աստուած իմ, ես առ քեզ առաւօտ առնեմ, ծարաւեաց առ քեզ հոգի իմ. քանի՞ պատիկ ևս և մարմին իմ: Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, ես առավոտից քեզ եմ դիմում. հոգիս ծարավ է քեզ, առավել ևս մարմինն իմ: Քանզի քո սերը թոթափում է աչքերի քունը՝ երեկոյից մինչև առավոտ, և կրկնելով բարեգործ անունը եռանդագին կարոտով՝ ընդհանրական .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․