1 Հոկտեմբեր, Գշ
24/09/2021
Սեպտեմբերի 19-ին՝ Անկախության տոնին ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից տասը տղամարդիկ, հանուն հայրենիքի խաղաղության և անսասանության, ուխտագնացության մեկնեցին Սևանավանք: Ուխտավորները, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի ուխտավայր: Հայ եկեղեցու առաջին
23/09/2021
Սովորաբար շատ մարդիկ հեշտությամբ նկատում են ուրիշների մեղքերը և սրտում իրենց բարձր դասում մյուսներից: Այնուամենայնիվ, մինչդեռ հայելու մեջ չես նայել և տեսել քո իրական պատկերը, որը տարբերվում է պատկերացումներիցդ, այդպես էլ` մինչդեռ չես նայում հոգևոր հայելուն` հոգևոր ինքնաճանաչողությանը, չես տեսնում հոգևոր իրական պատկերդ, թե ինչպիսին ես, որը տարբերվում է քո պատկերացումներից: Հակառակ դեպքում նմանվում ես ինքնագոհ փարիսեցուն, որ ասում
21/09/2021
Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, Այս տարի լրանում է մեր անկախ պետականության վերահաստատման երեսուն ամյակը։ Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով, համախումբ և միասնական ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր իղձն ու երազանքը։ Պետականաշինության, հայրենակերտումի դժվարին ուղի անցավ մեր ժողովուրդը, դիմագրավեց բազում մարտահրավերներ, հանձն առավ մեծ զոհողություններ։
20/09/2021
Զարմանալի է Հովհաննեսի Ավետարանի վեցերորդ գլուխը: Այն սկսվում է նրանից, որ Գալիլիայի լճի մոտ շատ մարդ էր հավաքվել, «որովհետև տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիվանդների վրա» (Հովհ. 6:2): Առաջին իսկ խոսքով ավետարանիչը ցույց է տալիս, թե այդ մարդիկ հիմնականում ինչ էին փնտրում: Նրանց այնքան էլ չէր հետաքրքրում Կենաց խոսքը, որ հայտնում էր Փրկիչը. նրանք այնքան էլ չէին հավատում, որ Հիսուս Աստծու Որդին է: Սակայն գնում էին: Արդեն մթնում
19/09/2021
Սեպտեմբերի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Հայոց հոգևոր կենտրոն: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ս. Պատարագին: Հայոց հոգևոր կենտրոնի առաջին սրբավայրը, ուր այցելեցին երիտասարդները, Ս. Հռիփսիմեի վանքն էր: Սրբուհու գերեզմանի առջև խոնարհվելով և նրա բարեխոսությանը
18/09/2021
Սիրելի՛ Սրբազան հայր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տոնի կապակցությամբ: Մաղթում ենք Ձեզ երկար, արևշատ օրեր: Աղոթք ենք առաքում առ Տեր և հայցում Նրա բարեխնամությունը, առատ օրհնություններն ու շնորհները, նաև մշտատև առաջնորդությունը՝ Ձեր տիրահաճ առաքելության անխախտ ընթացքի համար: Թող օրհնաբեր լինի Ձեր աստվածապարգև առաքելությունը՝ Ձեր ծառայասիրության,
17/09/2021
Սուրբ Բաբելասը Անտիոքի եպիսկոպոսն է եղել: Նա կայսեր չար գործերի և վարքի համար քաջությամբ արգելեց նրան եկեղեցի մտնել: Այդ իսկ պատճառով իր երեք աշակերտների հետ միասին գլխատվեց Դեկոս կայսեր հրամանով: Նման միջադեպ եղել է նաև Հուսիկ Կաթողիկոսի և Տիրան թագավորի միջև: 1957 թ. Երուսաղեմում հրատարակված «Հայաստանյայց Եկեղեցու սրբերը և տոները» գրքի հեղինակ Թորգոմ Պատրիարք Գուշակյանը գրում է. «Մեր եկեղեցական պատմության մեջ Հուսիկը ներկայացնում
16/09/2021
«Մարդ թե մեռնի, կապրի՞ դարձյալ» (Հոբ 14:14)։ «Հիսուս Քրիստոս կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով» (Բ Տիմ. 1:10)։ Հետմահու ապրելու հարցը որքան հին, նույնքան էլ այժմեական է: Ամեն ոք ցանկանում է իմանալ՝ մահվանից հետո կյանքը շարունակվո՞ւմ է: Հիմար են բոլոր նրանք, ովքեր այս հարցով չեն հետաքրքրվում: Մեր կյանքում այնպիսի դժխեմ պահեր են գալիս, որ ստիպված ենք լինում Հոբի պես հարցնելու. «Մարդ թե