08/08/2020
Հացի բազմացման հրաշքի մասին պատմում են չորս ավետարանիչները (Մատթ. 14:15-21; Մարկ. 6:31-44; Ղուկ. 9:10-17; Հովհ. 6:1-15): Այս թեման իր գեղարվեստական արտացոլումն է գտել Մատենադարանի № 7651 ձեռագրում, ուր ներկայացված է «Հացի բազմացման» չորս տեսարան, որոնք բխում են գրեթե նույն պատկերագրությունից, թեև փոխվում են սյուժետային գծի փուլերը և պերսոնաժների թիվը: Առաջին նկարում (Սարգիս Պիծակ) գործողությունը ծավալվում է ձախից աջ. Քրիստոսը օրհնում է հացը, տալիս
07/08/2020
Սրբերը հալածանքների ժամանակ հրապարակավ հայտարարում էին իրենց քրիստոնյա լինելը: Մինչդեռ այսօրվա խաղաղ իրավիճակում մենք հաճախ լռում ենք Քրիստոսին մեր պատկանելության մասին: Քրիստոս առաքյալներին պատվիրան տվեց քարոզելու Երկնքի Արքայությունը. «Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28.19-20): Եվ Պողոս առաքյալն էլ
06/08/2020
- Հա՛յր, ինչ-որ տեղ կարդացել եմ, որ սրբերն իրենց հիշատակության օրը պարգևներ են բաժանում իրենց դիմող մարդկանց: Այդպե՞ս է: - Այո, հոգևոր քաղցրավենիք են հյուրասիրում: Եթե մեր կյանքով սրբերին ուրախություն ենք պատճառում, ապա նրանք մեզ հոգևոր քաղցրավենիք են հյուրասիրում: - Իսկ ինչպե՞ս որևէ սրբի սիրեմ, հա՛յր: - Սրբերից որի՞ն ես ուզում սիրել: - Սուրբ նախածնողներ Հովակիմին ու Աննային: - Աղոթիր նրանց ինձ համար, որպեսզի օգնեն ինձ, իսկ ես կաղոթեմ,
04/08/2020
1. Դավթի իմաստությունը. աղոթք, երբ նա քարայրում էր: 2. Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, ձայնիւ իմով զՏէր աղաչեցի: Իմ ձայնով ես Տիրոջը կանչեցի, իմ ձայնով Տիրոջն աղաղակեցի: Դավիթը փակվելով քարայրի ներսում և իմանալով, որ Սավուղը քարայրի դռան մոտ է, այնուհանդերձ փրկության հույս ունենալով՝ [Տիրոջն] էր կանչում և երկու անգամ կրկնելով՝ ցույց էր տալիս Աստծու հանդեպ ունեցած իր սերն ու վշտերի մեջ ժուժկալությունը, այլ ոչ թե համարձակորեն էր կանչում:
03/08/2020
Տերը, բախելով յուրաքանչյուրի սիրտը, առատորեն Իր խոսքն է սերմանում: Ամենատես Աստված սերմանում է ու սպասում ցանկալի պտուղների, թե երբ մարդն իր կամքով ընդառաջ կգնա Իր խոսքին, նրանով կապրի ու կհարստանա: Իսկ կենսատու սերմերն աճում ու պտղաբերում են միայն այն սրտերում, ովքեր Աստծո խոսքին ունկնդիր լինելուց զատ, թույլ են տալիս, որ այն արմատավորվի, աճի, այսինքն՝ կյանքի վերածվի՝ պտղաբերելով մեկի դիմաց երեսուն, վաթսուն և հարյուր: Աստվածահաճո պտուղներով
01/08/2020
Հինկտակարանյան «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի թեման սերտորեն առնչվում է Դանիելի թեմայի հետ: Վաղ քրիստոնեական արվեստում նման թեմաները հանդես են գալիս ինքնուրույն և հայտնի են «Երեք մանկունքը» ներկայացնող բազմաթիվ պատկերաքանդակներ: Աստվածաշնչի զրույցի համաձայն՝ Բաբելոն եկած չորս երիտասարդներից Դանիելը դարձավ թագավորի մերձավորներից մեկը, իսկ մյուս երեքին, իրենց Աստծուն հավատարիմ մնալու համար, նույն թագավորի
31/07/2020
Բարի է Աստված և բարի արժանիքների պարգևողը, իսկ բանսարկուն չար է և ամեն չար բանի արարիչը: Ու ինչպես որ բարուն պատշաճում է աննախանձությունը, այդպես էլ բանսարկուին բնորոշ է նախանձը: Հեռո՛ւ մնանք, եղբայրներ, նախանձի ախտից, հակառակորդի չար գործերին մասնակից չլինե՛նք, որպեսզի նրա հետ էլ ատյանում դատապարտության չարժանանանք: Քանի որ եթե հպարտացողը «սատանային վիճակված դատապարտության մեջ է ընկնելու (Ա Տիմ. Գ 6), ուրեմն նախանձողն ինչպե՞ս կարող
30/07/2020
- Հա՛յր, պահապան հրեշտակը մեզ միշտ օգնո՞ւմ է: - Մեզնից է կախված, թե ինչպիսի օգնություն կստանանք նրանից: Եթե ջանանք ամուր հիմքերի վրա կանգնել, այնժամ հրեշտակն էլ կջանա և կարող է մեզ վտանգից ազատել: Եթե անենք այն, ինչ պարտավոր ենք անել, այնժամ պահապան հրեշտակն էլ կանի այն, ինչ պարտավոր է: Բազմաթիվ հրաշքներ են տեղի ունեցել հրեշտակների օգնությամբ: Պատահել է, որ երիտասարդները զերծ են մնացել մեղք գործելուց և այլն: Ինչպիսի՜ զորությամբ է օժտված