03/05/2020
Հասարակությունն ամրանում և օրեցօր զորանում է իր այն անդամների շնորհիվ, որոնք գնահատել, պատվել ու հարգել գիտեն ավագ սերնդին: Քրիստոնեական հավատն այս մասին ուսուցանում է և ասում. «Արդ, հատուցեցե՛ք յուրաքանչյուրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը» (Հռոմ. 13:7): Հայր Պաիսիոս Աթոսացին նշել է, որ ծերերի հանդեպ խնամքը մեծ վարձք ունի. «Մարդկանց պատվով վերաբերվիր. տարիքով ավագին՝
02/05/2020
Աստծո կողմից մարդուն շնորհված ազատությունն ամենևին ամենաթողություն չէ, այլ ընտրության իրավունք: Տիրոջ կամքն է, որ մարդիկ երջանիկ լինեն և իրենց ազատ ընտրությամբ հետևեն հոգևոր կյանքի ամենակարևոր օրենքին՝ սիրո օրենքին, որ ենթադրում է ուշադրություն, հոգատարություն բոլորի՝ առավել ևս տարեցների հանդեպ: Քրիստոնեական դաստիարակություն ստացած անձը, աստիճանաբար բացահայտելով հոգևոր ազատության գաղտնիքը, վաղ տարիքից սկսում է վայելել Աստծո որդին
02/05/2020
Ծես բառը վրացական ծագում ունի և, ըստ Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանի, նշանակում է կարգ, կանոն, սովորություն, եկեղեցական ծես, եկեղեցական արարողությունները կատարելու սահմանված կարգը: Ծես բառին համազոր է արարողություն բառը: Ծիսագիտությունը եկեղեցական արարողություններ կատարելու համար սահմանված կանոնի գիտությունն է, օրինակ, ցույց է տալիս, թե ինչ է երախա (այսինքն` չմկրտված անձ) մկրտելու կանոնը և ինչպես պետք է կատարել: Ծիսական մատյաններն
01/05/2020
Մարդկային ողջ կյանքը հիմնված է փոխհարաբերությունների վրա, որոնք սահուն ու հարթ են ընթանում, եթե իրենց հիմքում ունեն աստվածային սերը, քանի որ այդ սերն ունեցողը համբերատար է, չի հպարտանում, չի նախանձում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը (Ա Կորնթ. 13:4-7): Քրիստոսի հետևորդն ամենուր՝ լինի ընտանիքում, հասարակության
01/05/2020
2. Ըստ կանուխ գիտութեանն Աստուծոյ Հօր, սրբութեամբ Հոգւոյն, ի հնազանդութիւն և ի հեղումն արեանն Յիսուսի Քրիստոսի: Ըստ Հայր Աստծու կանխագիտության, Հոգու սրբագործումով՝ հնազանդվելու համար Հիսուս Քրիստոսին և սրբագործվելու նրա արյան հեղումով: Վայելուչ և գեղեցիկ սովորություն է սրբերի և հատկապես Աստծուց ազդված այրերի մոտ, երբ սկսում են իրենց խրատական խոսքը, բազմիցս հավատքի մասին են խոսում և իրենց խրատի հիմքը դնելով հավատի վրա՝ վարժեցնում
30/04/2020
Դարեր ի վեր Քրիստոսի Մարմինը՝ եկեղեցին, աճում է ու զորանում Նրա Մարմինը կազմող այն նախանձախնդիր անդամների շնորհիվ, որոնք անտարբեր չեն Տիրոջ այն խոսքի հանդեպ, որ դարեր ի վեր հնչում է՝ սիրեցեք միմյանց (Հովհ. 13:34): Գործող սիրո, ուշադրության և հոգատարության շնորհիվ ներքին և արտաքին հալածանքներն ու փորձությունները չեն կարողացել խարխլել աստվածային սիրո վրա հիմնված եկեղեցին: Բոլոր ժամանակներում էլ բարի գործերին նախանձախնդիր անձինք բարի օրինակ
30/04/2020
«Ինչպես երկրի վրա ապրողը չի կարող խուսափել օդից, այնպես և այս աշխարհում ապրող յուրաքանչյուր անձ չի կարող խուսափել փորձություններից»,- ասել է Ս. Եփրեմ Ասորին: Մարդուն հանդիպող ամեն մի փորձություն կարող է օգնել իրեն՝ բացահայտելու իր ամուր կամ տկար հավատքը, մաքուր կամ անմաքուր սիրտ ունենալը, Աստծուն կամ երկրայինին հուսալը: Եկեղեցու հայրաբանությունը շեշտում է, որ Աստված թույլ է տալիս փորձությունները բարի նպատակի համար. առաջինը՝ փորձելու
29/04/2020
Տիրոջ կամքն է, որ յուրաքանչյուր ոք հավիտենական բարիքների ժառանգորդը դառնա, եթե միայն իր կամքով անհնազանդ չգտնվի տիրավանդ պատվիրանների հանդեպ՝ զրկվելով հավիտենական երանությունից: Իսկ հավիտենական բարիքների ժառանգորդ են դառնում հավատքով և բարի գործերին հետամուտ լինելով: Բարուն հետամուտ լինելու կարևորագույն սկզբունքն է, որ եկեղեցական համայնքներից ներս ձևավորում է սոցիալական մի շարք ծրագրեր, որ նպատակաուղղված են հոգևոր և նյութական աջակցություն