25/01/2020
Հովհաննես ավետարանիչը նկարագրում է, որ մի անգամ Հիսուս Հրեաստանից Գալիլեա մեկնելու համար անցնում է Սամարիայի քաղաքներից մեկի մոտով: Կեսօրի մոտ էր, շոգ ժամանակ, երբ Հիսուս, ճամփորդությունից հոգնած, նստեց Հակոբ նահապետի աղբյուրի մոտ՝ ջուր խմելու և հանգստանալու: Աշակերտները Նրա հետ չէին. գնացել էին քաղաք՝ ուտելիք գնելու: Ջրհորին մի սամարուհի է մոտենում՝ ջուր տանելու: Հիսուս նրանից խմելու ջուր է ուզում: Կինը զարմանում է. հրեաների համար անպատվություն
24/01/2020
Ապրել քրիստոնեաբար՝ նշանակում է քայլ առ քայլ նմանվել Քրիստոսին, Ով ասաց՝ Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես ձեզ արեցի (Հովհ. 13:15): Եկեղեցու համայնքային կյանքից ներս մեծ ընտանիքի անդամները հեշտությամբ են անցնում աստվածնմանության ուղին, քանի որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ, իր շնորհների համաձայն, փորձում է օգտակար լինել ընտանիքի մյուս անդամներին. մեկն իր փորձով, մյուսը՝ իմաստությամբ, մեկ ուրիշը՝ նյութական կարողությամբ
23/01/2020
- Հա՛յր, այդքան մարդկանց հետ շփվելուց հետո, երեկոյան շատ հոգնած եք երևում, իսկ առավոտյան Ձեր դեմքին հոգնածության հետք անգամ չի լինում: Այդ ինչպե՞ս եք անում: - Հը՜մ, պարանը չեմ կտրում*: - Երբեմն, երբ հնազանդությունը կատարելու պատճառով երեկոյան ժամերգությանը չեմ մասնակցում և սարսափելի հոգնածություն եմ զգում, ասում եմ. «Պառկեմ և պառկած աղոթեմ»,- բայց, վերջ ի վերջո, քունս տանում է և կարգը չեմ կարողանում կատարել: - Ո՛չ, թանկագի՛նս, նույնիսկ,
22/01/2020
Հունվարի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Մովսեսյան Մարիամին (33 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Մարիամն իր ամուսնու և անչափահաս տղայի (6 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Էջմիածին ք. Հոկտեմբեր 5 հասցեում: Մարիամի ամուսինը երրորդ խմբի հաշմանդամ է, աչքի չորս վիրահատություն է տարել, բայց տեսողությունը
21/01/2020
Եթե քրիստոնյան մկրտությամբ ազատվում է ադամական մեղքից, ապա ապաշխարությամբ՝ մկրտությունից հետո գործած բոլոր մեղքերից: Սակայն մինչ ապաշխարելը, անհրաժեշտ է, որ մարդն իր մեղքերը տեսնի, ինչն այնքան էլ հեշտ չէ, քանի որ եսասիրությունն ու ինքնարդարացումը խոչընդոտում են մեղքերը տեսնելուն: Մի անգամ մի ծերի հարցրին, թե իրենք կարո՞ղ են հրեշտակների տեսնել: Ծերը պատասխանեց՝ երանելի է նա, ով տեսնում է իր մեղքերը: Երբեմն մարդիկ մեղանչելիս փորձում են
20/01/2020
Հունվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով: Ժողովի ընթացքում քննարկվեցին թեմերում հոգևոր կյանքի վերաշխուժացմանն ուղղված ծրագրերին և հովվական առաքելության զորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց հոգևոր հովիվների ծառայությանը, թեմերում առկա կարիքներին և եկեղեցականների
20/01/2020
Աստիճանների օրհներգություններ Նախորդի նման նույն ելքի խորհուրդն ունի, որոնք հույս ստանալով աղոթում էին՝ Դավթից սովորելով, որ թեև մարտադաշտում կռվում էր այլազգիների հետ, սակայն աչքերը վեր էր բարձրացնում դեպի ամուրհացիների լեռները, որտեղ Իսահակը փրկվեց խոյի շնորհիվ, և Սինա, որտեղ ժողովուրդը հաղթեց Ամաղեկին: Եվ գերին դարձի ժամանակ [դեպի] Աստծուն [է բարձրացնում աչքերն] ու ասում է. 1. Համբարձի զաչս իմ ի լերինս, ուստի եկեսցէ ինձ օգնութիւն: Աչքերս
19/01/2020
Հունվարի 19-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում բեմադրվեց «Երազանքների տնակը» Ս. Ծննդյան բարեգործական ներկայացումը, որը կազմակերպել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը և որի հասույթը տրամադրվելու է «Արև-երեխաներ» ՀԿ-ին: Պատահական չէր ներկայացման օրը. այն համընկել էր Երուսաղեմում հին տոմարով Ս. Ծննդյան տոնակատարության