04/01/2020
Ադամի՝ դրախտից ելնելու 5100-րդ տարում, հռոմեացիների Օգոստոս կայսեր թագավորության 42-րդ, հայերի և ասորիների Աբգար թագավորի 1-ին և հրեաների Հերովդեսի թագավորության 38-րդ տարում մեր Օծյալ Տերը՝ Հիսուս Քրիստոս, ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, պատվեց խանձարուրով ու դրվեց կենդանիների մսուրում: Եվ ահա մոգերը, ութ ամիս ճանապարհորդելով, Արևելքից եկան հասան Երուսաղեմ: Ովքե՞ր էին, սակայն, նրանք, և կամ ո՞ր ազգից: Ոմանք ասում են, թե նրանք Աբրահամի
03/01/2020
Քրիստոսի գալստյան մասին մարգարեների կանխասացություններն, իրենց լրումին հասնելով, կատարվեցին, քանի որ Նա, ով Աբրահամին ասաց, թե «քո զավակից կօրհնվեն երկրի բոլոր ժողովուրդները», այսօր եկավ և կատարեց այդ խոստումը՝ սուրբ Կույս Մարիամի Որդին դառնալով: Եվ Մովսեսի տեսած այն մորենին, որը վառվում էր, սակայն չէր այրվում, խորհրդանշում էր սուրբ Կույս Մարիամին: Նաև Օսեին, նույն ինքը՝ Նավեի որդի Հեսուին էլ ասվեց, թե՝ «Տիրոջ զորքի զորավարն եմ
02/01/2020
Հունվարի 6-ին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է: Հիսուս Քրիստոսի Ծննդյան պատմությունը բոլորս էլ գիտենք, սակայն մի քանի մանրամասներ կարող են մեզ համար ավելի ընկալելի դարձնել այս հրաշալի իրադարձությունը: Երբ Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան մասին, նա հարցրեց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Աստված ընտրել էր ամենախոնարհ և ամենահեզ, ամենաառաքինի և Տիրոջը
01/01/2020
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Ամանորի տոնական այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ամենքիդ: Ամանորը ժամանակի յուրօրինակ սահմանագիծ է հնի և նորի, անցյալի և ապագայի միջև և առիթ՝ գնահատելու անցած ուղին, արարված լավն ու բարին, թույլ տրված սխալները, որովհետև
30/12/2019
Ամանորի նախաշեմին քրիստոնյան իր կյանքի ուղին վերաիմաստավորվում է յուրահատուկ մի ճամփորդությամբ՝ Ս. Ծննդյան տոնին նախորդող շաբաթապահքով: Յուրահատուկ այս ճամփորդության ընթացքը հնարավորություն է տալիս ճամփորդներին տեսնելու և արմատախիլ անելու արդեն գուցե սովորական դարձած իրենց մեղքերն ու վատ սովորությունները և օրեցօր բարու մեջ հաստատվելով՝ դեպի Աստված ընթանալու: «Պետք է փորձենք առավելագույնս օգուտ քաղել ապաշխարության այս շրջանից
28/12/2019
Այնտեղ, ուր կա Աստված, այնտեղ կա սեր, բարիք և օրհնություն: «Եթե Աստված մեր կողմն է, ով կարող է մեզ հակառակ լինել» (Հռոմ. 8:31): Աստծո օգնությամբ հաղթահարելի է յուրաքանչյուր փորձություն, ինչպես եկեղեցու հայրերից մեկն է ասում՝ Աստծո օգնությամբ սարդոստայնն անգամ կարող է վերածվել քարե պատնեշի, իսկ առանց Աստծո քարե պատնեշը կարող է վերածվել սարդոստայնի: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Աստված Իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների
27/12/2019
Դեկտեմբերի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Շահվալադյան Անահիտին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տարամադրել էր համայնքի անդամ Արմինե Հարոյանը: Անահիտի կրտսեր դուստրը՝ Ռոզին (3 տ.), Դաունի համախտանիշ ունի: Փոքրիկը սրտի արատով է ծնվել և մեկ ու կես տարի առաջ սրտի վիրահատություն է տարել: Ռոզիի մայրն ասաց, որ երեխան սրտի վիրահատությունից հետո մինչ օրս բժիշկների հսկողության ներքո
26/12/2019
Դեկտեմբերի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակներում, Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ ամանորյա տոնական միջոցառում: Էջմիածին քաղաքից և հարակից գյուղերից 250 երեխաներ մասնակցեցին իրենց համար պատրաստված ամանորյա տոնախմբությանը, որ նախաձեռնել և հովանավորել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ