23/08/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակներում, օգոստոսի 23-ին այցելեց Նուբարաշենի Դ-1 թաղ. 7-րդ հողակտորում բնակվող Մարտիրոսյան ընտանիքին: Հինգ զավակներով հարուստ երիտասարդ ընտանիքը բնակվում է երկու սենյականոց տնակում, ուր հազիվ երեք մահճակալ և մեկ օրորոց է տեղավորվում: Տնակում տարվա մեծ մասը խոնավ է, քանի որ տանիքը կաթում է: Բազմազավակ ընտանիքը ֆինանսական մեծ խնդիրներ
23/08/2018
Սուրբ Երեմիա մարգարեն՝ հինկտակարանյան չորս մեծ մարգարեներից մեկը, որդին է Քեղկիա քահանայի: Ծնվել է Ք. ա. 650-ական թթ-ին, ապրել է Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Անաթովթ գյուղում: Նրան է պատկանում երկու գիրք՝ նրա մարգարեության գիրքը և հինգ գլխից բաղկացած ողբը: Երեմիան մարգարեական ծառայությունն սկսում է երիտասարդ տարիքում և ամբողջ կյանքում թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես շատ տառապանքներ է կրում: Տերը նրան մարգարեության է կոչում՝ասելով. «Ես քեզ
22/08/2018
Օգոստոսի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Նուբարաշեն Բ-3 թաղ. 7-րդ հողակտորում վարձակալությամբ բնակվող Բաբայան ընտանիքին: Հինգ հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը չորս տարի է, ինչ բնակվում է երկու սենյականոց վթարային տնակում, որի տանիքը կաթում է: «Տանիքը նորոգելու ամուսնուս բազմաթիվ փորձերը անարդյունք են անցել, քանի որ այն մի քանի կտորից է բաղկացած: Կաթոցների պատճառով տնակում
21/08/2018
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ: Աստվածային նախախնամությամբ Հայաստանի առաջ ծառացած պատմական մարտահրավերները հաղթահարելու բարդ ժամանակաշրջանում հենց Ձեզ հանձնվեց առաքելահիմն մեր Եկեղեցու հայրապետը լինելու ծանր, բայց և միևնույն ժամանակ՝ քաղցր լուծը: Ձեզ վստահվեց այն «հուժկու ցուպը», որով Դուք պիտի շարունակեիք մեր նախորդ
21/08/2018
Սուրբ Եկեղեցու հավատքի բանաձևի` «Հաւատամքի» մեջ, որն արտասանվում է հատկապես Սուրբ Պատարագի արարողության ընթացքում, նշվում է. «Հաւատամք և ի միմիայն, ընդհանրական և յառաքելական Սուրբ Եկեղեցի (հավատում ենք նաև մեկ, ընդհանրական և առաքելական Սուրբ Եկեղեցուն): Ընդհանրական բառի փոխարեն երբեմն գործածվում է կաթուղիկե բառը, քանի որ կաթուղիկե, կաթողիկե կամ կաթոլիկ նշանակում է ընդհանրական: Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու հոգևորականները դարեր շարունակ
20/08/2018
Այսուհետև՝ Իդիթոմի մասին սաղմոս Դավթի: Իդիթոմը խորանի առաջնորդն էր, և երբ Դավիթը մեղանչեց, իրեն վերցրեց սա [այս սաղմոսը]՝ ասելով հոգուն, թե մի՛ հուսահատվիր: 1. Բայց միայն Աստուծոյ հնազանդ լեր, անձն իմ, զի ի նմանէ է ինձ փրկութիւն: Միայն Աստծուն հնազանդ եղիր, հոգի՛ իմ, քանզի նրանից է փրկությունս: Նկատի ունի նաև մակաբայեցիներին, որ Անտիոքոսի ժամանակ բոլորը հնազանդվեցին նրան: Իսկ Մատաթիան և իր որդիները և [Աստծո խոսքը] հաստատակամ բոլոր կատարողները
18/08/2018
Հայ ուխտավորը դարեր ի վեր՝ աղոթքը, շարականն ու սաղմոսը շուրթերին, դեպի սրբավայր է ընթացել՝ իր հայացքը դեպի երկինք ուղղելով. «Աչքերս դեպի քեզ բարձրացրի, Տե՛ր, Դու, որ բնակվում ես երկնքում: Իմ աղոթքը թող հասնի Քեզ, Տե՛ր, և Քո խոսքով փրկի՛ր ինձ: Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատվիրաններն ընտրեցի» (Սաղմ.122:1; 118:170,173): Հայ ուխտավորն իր ուղին իմաստավորել է ուխտի ճանապարհով, իր հզոր հավատքի խոսուն վկաններով՝ երկնքին մերձ Հայոց լեռները
18/08/2018
Այժմ ես ինչպե՞ս եմ նստած՝ համարյա ինչպես ցուցափեղկի վրա՝ լավ փարաջա եմ հագել, դուք էլ եք լավ հագուստով, բոլորս ժպտում ենք ու քաղաքավարի ենք: Այստեղ՝ սրահում, մենք բարի ենք, սակայն արդյո՞ք այստեղ է կյանքը: Այստեղ մենք մեզ լավ ենք դրսևորում, բոլորս շատ սիրալիր ենք: Բայց հարցը երեխան է, ով քեզ այժմ սիրալիր է տեսնում, որպեսզի տանն էլ իսկական մարդ տեսնի քեզ, որտեղ դու կընկնես, ոտքի կկանգնես, ներողություն կխնդրես և կրկին ջանք կթափես: Որպեսզի քո