5 Հոկտեմբեր, Շբ
04/12/2017
Սաղմոս Դավթի՝ շաբաթօրյա հիշատակի առթիվ: Մեղանչելուց հետո՝ որոշ ժամանակ անց, խղճմտանքից ազդվելով՝ ասաց այս սաղմոսը: Նաև նման կերպ մեղանչածների համար սա բժշկարան է և զորավոր դեղ՝ հոգու համար: Իսկ շաբաթօրյա է կոչվում, որպեսզի ապաշխարողները խղճմտանքից հանգստություն գտնեն և մեղավորներն են, որ այստեղ լուծանում են իրենց հանգիստը և վերցնում են արդարների հանգստյան շաբաթը, որ յոթերորդ օրվա վերջն է և ութերորդ օրվա սկիզբը, ինչպես որ այստեղ շաբաթը
01/12/2017
«Մեր հայրը Սուրբ Ավետարանն է, իսկ մայրը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»,- ասել է հայ պատմագիր Եղիշեն: Եկեղեցին մեր մայրն է դառնում հոգևոր ծննդյամբ՝ մկրտությամբ, որից հետո էլ Մայրը չի դադարում իր զավակներին խնամելուց՝ հոգալով նրանց հոգու և մարմնի կարիքները: Հոգատար Մայրը մեծ խնդություն է ապրում՝ տեսնելով Քրիստոսին միավորված իր զավակների սերը, ուշադրությունն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ: Զավակները ևս մեծ ուրախություն են ապրում,
01/12/2017
Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Պայքար, որտեղ բավականին մեծ է հոգևոր-բարոյական դաստիարակության դերը: Ուստի «Հոգևոր ծառայության դժվարին ոլորաններում» շարքի շրջանակում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի օգնությամբ անդրադարձ ենք կատարել թեմային: Տեր հայրը նաև Արարատյան Հայրապետական թեմի ներքո գործող «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր պատասխանատուն է: - Նավասարդ Սրբազանի
30/11/2017
Նոյեմբերի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության հերթական հանդիպումը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, կայացավ «Քրիստոնեության սխալ ընկալումները» բանախոսության շուրջ: «Զորավոր» երիտասարդաց միության և «Դիալոգ» ՀԿ-ի կողմից կազմակերպված հանդիպմանը բանախոսեց երիտասարդ աստվածաբան Շուշան Խաչատրյանը, ով անդրադարձավ գիտության և մշակույթի ասպարեզներում առկա հակաքրիստոնեական
30/11/2017
Նոյեմբերի 30-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Եղիազարյան Գևորգին (41 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Գևորգն իր մոր՝ Հարությունյան Անուշի (63 տ.) հետ բնակվում է Էջմիածնի քաղաքի Հ. Հակոբյան 3-րդ փակուղի 8-րդ տ. հասցեում: Գևորգը հենաշարժողական խնդիր ունի: «Երկու տարի առաջ կոտրել էի ոտքս, սկզբնական
30/11/2017
Մեր ժամանակներում հոգևոր կյանքով ապրելն ավելի դժվարին է դարձել, որովհետև քրիստոնյայի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները շատ անգամ քողարկված և ճշմարտանման են արտահայտվում ու մարդուն կլանում դրա մեջ, եթե չես ունենում հոգևոր արթնություն և սթափություն: Կարելի է նշել արդի երեք մարտահրավեր, առաջինը` տեղեկատվությունը և դրա ազդեցությունը: Երկրորդ` ցանկություններին հագուրդ տալու մատչելիությունը և հասանելիությունը, երրորդը` կոմֆորտի ձգտումը:
29/11/2017
Նոյեմբերի 29-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ոսկանյան Սիրանուշին (30 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Ինը հոգուց բաղկացած Ոսկանյան ընտանիքը բնակվում է Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի 13 հասցեում գտնվող երկու սենյականոց խոնավ բնակարանում, որ զուրկ է կեցության համար տարրական պայմաններից: Սիրանուշը նշեց, որ ձմռանը խոնավության պատճառով
28/11/2017
Հոգևոր կյանքը ենթադրում է հոգևոր պայքար, որ մղվում է չարն արմատախիլ անելու և բարին արմատավորելու նպատակով: Պայքարի արդյունքում մարդու հավատքը դառնում է ավելի ջերմեռանդ և կենդանարար, և մարդն իր հավատքից բխող բարի գործերով դառնում է սիրո ջերմության տարածողը: «Ինչ որ դուք կամենում եք ու կատարում, Աստված Ինքն է ներգործում ձեզ վրա, որպեսզի շարժվեք Իր կամքի համաձայն» (Փիլիպպ. 2:13): Եկեղեցական համայնքային կյանքում սիրո գործունեության