5 Հոկտեմբեր, Շբ
19/09/2017
Սաղմոս Դավթի, երբ Սավուղից հալածվելով երգեց այս, թեև նենգավոր չէր Դավիթը, սակայն մեծ երկյուղ էր կրում ահեղ դատաստանից, դա է պատճառը, որ բազում անգամներ խոսում է այդ մասին: 1. Առ քեզ, Տէր, կարդացի. Աստուած իմ, մի՛ լռէր յինէն, մի՛ երբէք լռեսցես յինէն. նմանիցեմ այնոցիկ, որ իջանեն ի գուբ: Քեզ կանչեցի, Տե՛ր, անարձագանք մի՛ թողնիր ինձ, Աստվա՛ծ իմ. եթե երբևէ լուռ մնաս, կնմանվեմ նրանց, ովքեր գերեզման են իջնում: Իմ պաղատանքները եթե անարձագանք թողնես,
18/09/2017
«Ինչը օգտակար է մեզ համար, այն է ցանկանում Աստված, իսկ ի՞նչ է ցանկանում Աստված, այն, որ ապրենք Նրա պատվիրանների համաձայն: Սակայն շատերը, խույս տալով պատվիրաններից, չեն կարողանում ընդունել օգտակարն ու Աստծո կամքը, այդ պատճառով էլ չեն կարողանում մոտենալ առաքինության սխրանքներին»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը: Աստծո ծառայությանը նվիրված անձը, ըստ Պողոս առաքյալի, չպետք է ընդօրինակի այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ պետք է լինի նոր մարդ
18/09/2017
Գերաշնորհ Սրբազա՛ն Հայր, Առանձնակի ջերմությամբ սրտիս անկեղծ բարեմաղթանքներն եմ միացնում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, աշխատակիցների և հավատացյալ համայնքի շնորհավորանքներին՝ Ձերդ Սրբազնության ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ: Սրբազա՛ն Հայր, Երախտապարտ եմ Ամենակալին, որ պատիվ ունեմ քահանայական ծառայությունս կրելու Ձեր հայրական առաջնորդության ներքո: Դուք ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու սուրբ ավանդույթների լավագույն
17/09/2017
«Նա, ով ինչ-որ բան է վերցնում, մարդկային ուրախություն է զգում: Նա, ով տալիս է, հաղորդակից է լինում աստվածային ուրախությանը» («Հոգևոր բժիշկ» գրքից): Եկեղեցական համայնքներից ներս իրականացվող սոցիալական ծրագրերի պտուղներից մեկն այն աստվածային ուրախությունն է, որին հաղորդակից են դառնում ծրագրի մասնակիցները: Սեպտեմբերի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ Մովսես Մանուշակին (41
16/09/2017
Ավետարանում մեր Տերն առաքյալներին պարզորոշ նշում է այն տարբերակիչ և բնորոշ հատկանիշի մասին, որ պետք է ունենան Իր հետևորդները. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13:35): Առաքյալներին ուղղված Քրիստոսի խոսքերը վերաբերում են բոլոր ժամանակների մարդկանց: Դեռևս առաջին դարից աստվածային սերն իրենց մեջ կրող և նրանով տարբերակվող Քրիստոսի հետևորդները, համախմբվելով և միավորվելով Քրիստոսահիմն
15/09/2017
Սեպտեմբերի 15-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրի շրջանակներում, հերթական անգամ աջակցեց սիրիահայ կարիքավոր ընտանիքի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Արոյան Սոսեին (43 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էին համայնքի հինգ երիտասարդ ընկերներ: Սոսեն, իր ամուսինը՝ Վազգեն Ներսիսյանը (55 տ.) և իրենց երկու
15/09/2017
- Հա՛յր, այդ դեպքում ինչո՞ւ եք հաճախ ասում, որ կրթությունը լավ նախադրյալ է վանականության համար: - Տե՛ս, ուսյալ մարդը կարող է Սուրբ Հայրերից կարդալ և մի փոքր ջանք թափելով՝ արագ առաջադիմել, քանի որ հասկացել է կարդացածը: Իսկ եթե անուսում մարդը երկյուղածություն չունի, ապա նրա համար հեշտ չէ առաջադիմել: Անուս մարդուն պահանջվում է սեփական փորձով հասնել աստվածային իրադարձություններին, հրաշքներին և արդեն հետո վերապրածի միջոցով հասկանալ կարդացածը:
14/09/2017
Սեպտեմբերի 14-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ հայրենիքի ծառայության ժամանակ զոհված զինվորների: Արարողության ավարտին առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում զոհված զինվորների ընտանիքների անդամների, առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինվորների հետ: Սրբազան