5 Հոկտեմբեր, Շբ
13/08/2017
Օգոստոսի 13-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Վերափոխումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը: Քրիստոնյաներիս համար սիրված տոներից մեկն է, որ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան, Հարության, Պայծառակերպության տոների հետ միասին կրկին անգամ փրկության և հավիտենական կյանքի ավետիսն է բերում բոլորիս: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը,
12/08/2017
Օգոստոսի 12-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց դեպի Գեղարքունիքի թեմ: Երիտասարդներն իրենց աղոթքի ուղին անցան Շողակաթի տոնի՝ Էջմիածնի Լուսավորչաշեն տաճարի նավակատիքի հիշատակի օրը՝ իրենց աղոթքը վերառաքելով առ Տեր՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության համար: Ուխտավորների շարքում ամենափոքրիկ ուխտավորը մեկ ու
12/08/2017
Եկեղեցու հայրերի խրատներում հաճախակի ենք հանդիպում հետևյալ հորդորին՝ ապրել մեկ օրով, այսինքն՝ սովորություն ունենալ օրն ապրել՝ որպես նոր և միակ օր՝ չանհանգստանալով ապագայի մասին, քանի որ, Տիրոջ խոսքի համաձայն (Ղուկաս 12:22-31), վախերն ու մտահոգությունները ի զորու չեն ոչինչ փոխելու: Ապագայի վերաբերյալ մտահոգությունները հեռացնում են մարդուն ներկայից: Հայրերի հորդորը մարդկանց չի մղում անտարբերության, այլ հակառակը՝ լավագույն միջոցը լավագույն
12/08/2017
Շողակաթի տոնը Հայ եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի կիրակիին նախորդող շաբաթ օրը, և հիշատակն է Էջմիածնի Լուսավորչաշեն Տաճարի նավակատիքի: Այս տոնը Սուրբ Կույսի տոնի նախորդ օրն է նշվում, քանի որ սկզբնապես Մայր տաճարը նվիրված է եղել Աստվածածնին, և նրա օծումն ու սրբագործումը կատարվել է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի նախօրյակին: Իսկ տոնի «Շողակաթ» մակդիրը (Լույսի շողի կաթելը) կապված է Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ, ինչպես
11/08/2017
Օգոստոսի 11-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սիլվա Հաբեթյանին (65 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Բազմանդամ՝ տասնմեկ հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը, բնակվում է Ներքին Դվինի Բաբաջանյան փողոցի 26 հասցեում: Տիկին Սիլվայի թոռը՝ Հարություն Վարդանյանը (20 տ.), այս տարի հունիսի 29-ին զինծառայության ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել
10/08/2017
Ս. Պողոս առաքյալը գերագույն պատվիրանը համարում է սերը, անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատքից բխած սերը (Ա Տիմոթեոս 1:5): «Ի՞նչ սիրո մասին է խոսում առաքյալը: Անկեղծ սիրո մասին, որ չի սահմանափակվում միայն խոսքերով, այն բխում է հոգուց, բարի հայեցողությունից և կարեկցանքից»,- մեկնում է Ս. Հովհան Ոսկեբերանը: Իրապես, մարդկային պատմությունը վկայում է, որ ճշմարիտ սերը լիացնում է սիրտը, սիրում է անշահախնդիր, չի սահմանափակվում միայն
10/08/2017
Եթե մարդիկ «արգելակեին» իրենց բանականությունը, ապա ոչ միայն գլուխները թարմ կլինեին, այլև Աստծո շնորհն էլ կկարողանար հեշտությամբ մոտենալ նրանց: Գիտելիքն աղետ է առանց լուսավորության: Հոգևոր առումով իր վրա աշխատելով ու ճգնելով՝ մարդը լուսավորվում է Աստծուց: Նա աստվածային լույսի լուսավորումն ունի, Աստծո մեջ ապրելու փորձ, այլ ոչ թե իր սեփական մտքերը: Այդ պատճառով էլ նա հեռուն է տեսնում: Կարճատես մարդը մոտը լավ է տեսնում, բայց հեռվում
09/08/2017
Մարդիկ այսօր շատ հաճախ տրտնջում են, դժգոհ են, իսկ առավել գանգատվում են եղանակից: Տրտունջի և դժգոհության տարափները սկսում են տեղալ, երբ խոսակցություն է բացվում եղանակի հետ կապված: Եվ երբ մարդկանց հարցնում ես՝ ո՞նց եք, ի պատասխան հնչում է. «Եղանակի հետ», «Էլ ոնց պիտի լինեմ, անձրև ա գալիս», կամ «Աննորմալ եղանակ ա», «Ձմեռը եկավ, մարդու տրամադրությունն էլ ընկավ», կամ էլ՝ «Շոգ է, օդ չկա շնչելու»: Սակայն այստեղ խնդիրը եղանակի