5 Հոկտեմբեր, Շբ
18/02/2017
- Հա՛յր, իսկ ի՞նչ անել, եթե հանձնարարված աշխատանքի ժամանակ աղմուկ է կամ ձեռքի աշխատանքի համար որևէ սարքավորում է անհրաժեշտ, որն աշխատելիս աղմկում է: - Եթե ձեռքի աշխատանքն աղմկոտ է, ապա ցածրաձայն սաղմոսերգելը շատ է օգնում: Եթե չեք կարող Հիսուսի աղոթքն ասել, ապա որևէ շարական երգեք: Համբերություն է պահանջվում: Երբ Աթոսից մեկնում եմ կամ վերադառնում՝ նավի վրա շատ աղմուկ է լինում: Մի անկյունում նստում եմ, որպեսզի չանհանգստացնեն ինձ, ձևացնում
17/02/2017
Ի՞նչ է Եկեղեցին: Ի՞նչ է նշանակում քրիստոնեական Եկեղեցի: «Եկեղեցի» բառը հունարեն «էկլեսիա - εκκλησία» բառից է, որը նշանակում է մարդկանց հավաքականություն, կրոնական իմաստով` հավատացյալ մարդկանց հավաքականություն: Ուրեմն, Եկեղեցին` լայն իմաստով, բոլոր հավատացյալներն են: Պողոս առաքյալը եկեղեցի հասկացությունը պարզ ձևով բացատրելու համար համեմատություն է անում մարդկային մարմնի հետ` նշելով, որ Եկեղեցին խորհրդանշական
16/02/2017
Քրիստոնեության լույսը առաջին դարում, շնորհիվ առաջին Լուսավորիչների՝ Սբ. Թադեոսի և Սբ. Բարդուղիմեոսի, հետզհետե ծավալվում էր Հայաստանի բոլոր կողմերում: Նոր հավատքը աստիճանաբար արմատավորվում էր մարդկանց սրտերում: Սբ. Թադեոս առաքյալի սերմանած սերմերը իրենց պտուղը տվեցին. դարձի եկան Ոսկյանք: Ազգային ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի ազնվատոհմ անձեր և կայսերական պալատի արքունի պաշտոնյաներ էին: Թվով հինգ այս պատգամաբերները Հռոմի կայսեր
15/02/2017
Փետրվարի 15-ին Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 6-րդ «Դ» դասարանի օրվա վերջին դասաժամը տարբերվում էր մյուս օրերի դասաժամերից: Դասարանի դասղեկ՝ Հասմիկ Համբարձումյանի նախաձեռնությամբ երեսունինն աշակերտների հետ հանդիպեցին և զրուցեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը և սպասավոր Գևորգ սարկավագ Համբարձումյանը: Հանդիպումն սկսվեց Տերունական աղոթքով: Հոգևորականներն աշակերտների
15/02/2017
Փետրվարի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, այցելեց սիրիահայ կարիքավոր Դոքմեջյան ընտանիքին, որ վարձակալությամբ բնակվում է Հրաչյա Քոչար 10/7 հասցեում: Ընտանիքի հայրը՝ Աբրահամ Դոքմեջյանը (65 տ.), նշեց, որ իր երեք որդիներից երկուսն իրենց ընտանիքներով ապրում են Սիրիայում և շուտով գալու են Հայաստան: «Կինս
14/02/2017
Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի տոնի օրը, Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում սիրո մեծ տոնախմբություն էր: Դպրոցի աշակերտները մեծ սիրով և խանդավառությամբ էին պատրաստվել Ս. Սարգսի և Տեառնընդառաջի տոներին: Մինչ տոնախմբությունը դպրոցի մուտքի առջև տասներկու դասարաններից տասներկու աշակերտներ իրենց կանթեղները լուսավորեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց բերված կրակի լույսով, որ աշակերտներին փոխանցեց Տեր Վահան քահանա Առաքելյանը: Միջոցառումը
14/02/2017
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնի օրը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ պատարագ մատուցեց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ով քարոզին մասնավորաբար ասաց. «Սիրող Հայրը մշտապես սպասում է մեզ և միայն մեզնից է կախված կքայլե՞նք Տիրոջն ընդառաջ, թե այլ ճանապարհով կընթանանք: Ուստի, աստվածավախ և արդար ծերունի
13/02/2017
Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնից քառասուն օր անց՝ փետրվարի 14-ին Հայ եկեղեցին տոնախմբում է Տեառնընդառաջը: Ամեն տարի, փետրվարի 13-ին, հանդիսավոր ժամերգությամբ ազդարարվում է տոնի նախատոնակը: Այս տարի ևս Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մեծ թվով հավատավոր հայորդիներ իրենց մասնակցությունն էին բերել հանդիսավոր ժամերգությանը՝ Փրկչին ընդառաջ գնալու կոչին ունկնդիր: Ժամերգության ընթացքում հնչեցին օրվա պատշաճ աղոթքներ և շարականներ: