6 Հոկտեմբեր, Կիր
15/12/2016
Դեկտեմբերի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մկրտչյան Աննային (42 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Բարի սամարացիներ» խմբի անդամները: Աննան և իր երկու տղաները բնակվում են Էրեբունու շրջանի Դավիթաշեն 6-րդ փողոցի 68/69 հասցեում: Մեկ ու կես տարի առաջ մահացել է նրա ամուսինը, ծանր
14/12/2016
Քրիստոնյան նպատակակետ ունի, հանուն որի նա ապրում է և գործում: Ս. Պողոս առաքյալն ասում է. «Ուշադիր վազում եմ դեպի նպատակակետ, որպեսզի իբրև մրցանակ ստանամ հավիտենական կյանքը, որին Աստված հրավիրում է մեզ Հիսուս Քրիստոսով» (Փիլիպպեցիներ 3:14): Հանուն այդ նպատակակետի քրիստոնյան փորձում է ապրել ներկայով՝ արժևորելով իր կյանքի յուրաքանչյուր մի պահը: Կարճ է երկրային կյանքը, և Քրիստոսի հետևորդը չի կարող ետ վերադարձնել կամ հետաձգել աստվածապարգև
14/12/2016
Չգիտեմ, հայտնի՞ է քեզ արդյոք, որ անգլերեն kiss բառը համբուրել է նշանակում: Այն հունարեն κυνέω (inf. κύσσαι) բայից է առաջացել, որը նույն նշանակությունն ունի: Իսկ προσκυνω նշանակում է առաջ գնալ ու համբուրել, այդ պատճառով էլ ասում ենք, որ երկրպագում ենք սրբապատկերներին, այսինքն մի քայլ առաջ ենք գնում, խոնարհվում ու համբուրում ենք սրբապատկերը: Հիմա ես քեզ մեկ այլ տեղ կտանեմ՝ Խաչի մոտ: Ասում ենք, որ երկրպագում
13/12/2016
Այսօրվա ժամանակակից և լուսավորված դարում, թեև գիտությունը հասել է բարձրագույն նվաճումների և մարդկության մեծ մասն էլ կրթություն ունի, բայց այս ամենը չի նպաստել, որ պակասի մեր շուրջն առկա մարդկային ցավն ու տառապանքը: Այսինքն՝ ժամանակակից մարդու համար ցանկալի ո՛չ ուժը, ո՛չ իշխանությունը և ո՛չ էլ փողը ի վիճակի չեն մարդուն սեր և երջանկություն տալու: «Հնարավոր չէ երջանիկ լինել առանց Աստծո: Մի՛ մոռացեք, որ երջանկությունը ձեզանից կխուսափի
10/12/2016
Սուրբ Նիկողայոս Մյուռացին Հայ եկեղեցում առավել հայտնի է Զմյուռնացի անվամբ, սակայն նա ոչ մի կապ չունի Զմյուռնիա քաղաքի հետ: Նա եղել է Փոքրասիական մեկ այլ՝ Մյուռա քաղաքի եպիսկոպոսը: Ս. Նիկողայոսն ապրել է 3-4-րդ դարերում: Ծնվել է 280թ-ին Փոքր Ասիայի Լիկիա գավառի Պատարա քաղաքում, ոչ հեռու ներկայիս Անթալիայից: Որդին էր Եպիփան և Նունե անունով մեծահարուստ և քրիստոնյա բարեպաշտ ծնողների: Նրա մայրն իրենց քաղաքի Պատարայի եպիսկոպոսի՝ Նիկողայոս երեցի
09/12/2016
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով դեկտեմբերի 9-ին, Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն: Արարողությանը ներկա էին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ Սփյուռքի նախարար
09/12/2016
Դեկտեմբերի 9-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ շարունակելով սոցիալական ծրագրերի իր շարքը, հերթական տնայցով եղավ Անդրանիկի 92/1 հասցեում բնակվող սոցիալապես անապահով Ինջյան ընտանիքում: Հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, համայնքն աջակցեց 14 հոգուց բաղկացած բազմանդամ ընտանիքին, որ բնակվում է երեք սենյականոց բնակարանում: 58-ամյա Մանյա
07/12/2016
Դեկտեմբերի 7-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Էրիկ Խաչատրյանին (28 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Էրիկը և իր մայրը՝ Խաչատրյան Սվետլանան (52 տ.), բնակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Տերտերյան 1/6 հասցեում: Էրիկի հայրը՝ Խաչատրյան Վահանը, զոհվել է 1991-1994 թթ. Արցախյան հերոսամարտի ժամանակ: Այժմ Խաչատրյան