6 Հոկտեմբեր, Կիր
02/09/2016
Սեպտեմբերի 2-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական տնայցը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մեծ ուրախություն էր պատճառել էջմիածնաբնակ Ղազարյան ընտանիքին: Բաղրամյան փող. 20/14 հասցեում վարձակալությամբ է բնակվում չորս հոգուց բաղկացած ընտանիքը, որ սոցիալապես անապահով վիճակում է հայտնվել, քանի որ ընտանիքի մայրը՝ Ղազարյան Ռուզանը (34 տ.) միայնակ է խնամում իր երեք զավակներին և առողջական խնդիրների պատճառով
01/09/2016
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում դպրոցահասակ և ուսանող Մեր բոլոր զավակներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր պատասխանատուներին: Օրվա խորհուրդը արտահայտում է մեր ժողովրդի ձգտումն ու սերը գիտության ու լուսավորության հանդեպ, որը դարձել է գրավականը ազգային մեր հարատևության: Ուսումնական ամեն տարեմուտ մեր ժողովուրդը տոնում է բարի հույսերով
31/08/2016
Օգոստոսի 31-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, երկրորդ անգամ այցելեց Աշխեն Սարգսյանին (45 տ.), ով իր 8-ամյա դստեր՝ Դիանա Ավետիսյանի հետ բնակվում է Երևան քաղաքի Մուրադյան 1/82 հասցեում: Համայնքի երկրորդ այցը նպատակ ուներ հոգալ փոքրիկ Դիանայի նոր ուսումնական տարվա հետ կապված դպրոցական ծախսերը: Արդեն չորս ամիս է, ինչ Դիանային միայն մայրն է խնամում, հայրը՝ նախկին ազատամարտիկ
30/08/2016
Մեր Տերն ակնկալում է, որ Իրեն միացած որևէ անձ հավատքից բխող բարի պտուղներ տա և իր հոգին զարդարի աստվածնմանության առաքինությամբ՝ ողորմածությամբ, ինչը Սողոմոն արքան անվանում է հոգու պտուղ (Առակներ 19:22): ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, աստվածնմանության առաքինությանը հետևելով, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը՝ այցելելով սոցիալապես անապահով ընտանիքների:
29/08/2016
Ամեն անգամ ճշմարտության սյունը և խարիսխը հանդիսացող կենդանի Աստծո եկեղեցին զորանում է, երբ նրա անդամները գործում են սիրո և ներդաշնակության մեջ: Իրական ճշմարտությանը հնազանդվողը՝ որպես վերստին ծնված մեկը, սկսում է ընթանալ հավատի նոր և կենդանանար ճանապարհով: Եվ այդ ընտրության հետևանքն ոչ այլ ինչ է, եթե ոչ կյանքի արմատական փոփոխություն: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքում ի փառս Աստծո և ի բարօրություն կարիքավոր ընտանիքների
23/08/2016
Ժամանակակից տեխնիկական միջոցներն անվերջ զարգանում են: Ավելի արագ են զարգանում, քան մարդկային ուղեղը, որովհետև սատանան է օգնում դրանց զարգացման հարցում: Հին ժամանակներում մարդիկ լռություն ու պարզություն էին վայելում՝ առանց այդ բոլոր հեռախոսների, ֆաքսերի և այլ սարքավորումների: - Նրանք ուրախանում էին կյանքով, Հա՛յր: - Այո՛, իսկ այժմ խենթացել են մեքենաների պատճառով: Տանջվում են այդ բազմապիսի հարմարություններից, անհանգստությունը խեղդում
22/08/2016
«Թշնամի» բառը լսելիս յուրաքանչյուրիս մտքում, հավանաբար, ազգերի անուններ կամ անհատներ են առաջ գալիս: Իսկ Աստված ունի՞ թշնամիներ: Մեր Տերը Հիսուս Քրիստոս ինչպիսի՞ մարդկանց կամ ի՞նչն էր իրեն «թշնամի» նկատում: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Քրիստոս չար մտածումներն ու անմաքուր սիրտը համարեց մեծագույն թշնամիներ և պայքարեց դրանց դեմ (Մարկոս 7:14-16): Մեր միջավայրում գոյություն ունեցող չարիքները բազմաթիվ են, և եկեղեցու հայրերից
21/08/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի գլխավորությամբ, օգոստոսի 20-ին մեկնեց երկօրյա ուխտագնացության Տաթևի վանական համալիր: Վաղ առավոտյան Սբ. Անանիայի մատուռ-դամբարանում ուխտավորները՝ թվով քառասուն հոգի, միասնական աղոթքից հետո սկսեցին իրենց ուխտի ճանապարհը՝ իմաստավորելով այն աղոթքով և սաղմոսերգությամբ: Համայնքային կյանքում