7 Հոկտեմբեր, Բշ
29/09/2015
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի անդամ, բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ Առաջին ընտանիքը կազմավորվել է դրախտում: Աստծո օրհնությունն ուղղված առաջին ընտանիքին առանց պլանների էր. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը»: Ի հակառակ այս ամենի՝ քրիստոնյա աշխարհում գործում է «Պլանավորված ընտանիք» ասվածը: Որքանո՞վ է այն գործում մեզ մոտ՝ Հայաստանում: Ընտանիքի պլանավորումը դա հղիության պլանավորումն
28/09/2015
- Հա՛յր, մարդիկ կան, որ իրենց կյանքում դժվարության հանդիպելով՝ միանգամից սկսում են ինքնասպանության մասին մտածել: - Եսասիրությունն է գործին խառնվում: Մարդկանց մեծամասնությունը, որ ձեռք է բարձրացնում իր կյանքի վրա՝ սատանային է լսում, ով նրանց ասում է, որ եթե իրենք իրենց կյանքին վերջ տան, ապա կփրկվեն այն ներքին տառապանքից, որ զգում են: Եսասիրությունից են այդ մարդիկ սպանում իրենց: Օրինակ, եթե մարդը գողություն է անում և հետո դա բացահայտվում
27/09/2015
Սեպտեմբերի 27-ին` Վարագա Ս. Խաչի տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ 21-րդ դարի երրորդ Մյուռոնօրհնեքը: Մյուռոնօրհության սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ,
25/09/2015
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի սիրիահայերն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ սեպտեմբերի 25-ին մեկնեցին ուխտագնացության Արագածոտնի թեմի Սաղմոսավանք, Հովհաննավանք, Մուղնու Սբ. Գևորգ,Կարմրավոր Սբ. Աստվածածին և Սբ. Մարիանե եկեղեցիներ: Սիրիահայ ուխտավորների ճանապարհը կարևոր նպատակ ուներ. բոլոր սրբավայրերում նրանց աղոթքն աշխարհի
25/09/2015
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ Հայոց պետականության անկախության հռչակման տոնի, հայոց եկեղեցու և հայ ժողովրդի միության խորհրդանիշի՝ մյուռոնի օրհնության սրբազան արարողությամբ նշանավորված սեպտեմբեր ամիսն այս տարի նաև նշանակալից էր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր քահանաների համար: Տասը տարի առաջ այս ամսին հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, խորհրդակատար
24/09/2015
Ինչպես Սբ. Մյուռոնը սոսկ ընտիր և անուշաբույր յուղ չէ, այլ Սբ. Հոգու շնորհների նշանակ, այնպես էլ, մեր եկեղեցու հայրերն ու եռամեծ վարդապետները այլաբանական ծածկյալ խորհուրդներ են հաղորդել` աստվածաշնչային վկայությունների վրա խարսխված մեկնություններով: Մենք գիտենք, որ հին ժամանակներում յուղով էին օծում թագավորներին, քահանաներին և մարգարեներին: Քրիստոս և´ մարգարե էր (Բ Օր. ԺԸ:15,18) և´ քահանա էր (Սղ. ՃԸ:4) և´ թագավոր (Ես. Թ:6-7): Քրիստոս բառն
24/09/2015
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միությունը սույն թվականի օգոստոսի 27-ից սկսյալ ամեն հինգշաբթի առիթ ունեցավ մասնակցելու «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում «Քրիստոնեական ընտանիքի հիմնասյուներ» թեմայի շուրջ ծավալված բանախոսություններին: Երիտասարդներին բանախոսում էր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար
23/09/2015
Դարերի ընթացքում ազգային դրոշմ և նվիրականություն ձեռք բերած Սրբալույս Մյուռոնով կատարվող օծությունների հիմքում ընկած է Մովսեսին տրված Տիրոջ պատվիրանը, որում ասվում է. «Դրանով կօծես վկայության խորանը, վկայության տապանակը, զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկության սեղանը, ողջակեզների սեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը: Կսրբագործես դրանք և դրանք կլինեն սրբությունների սրբությունը: