7 Հոկտեմբեր, Բշ
22/09/2015
Սուրբ Շուշան-Վարդենին ծնվել է 409թ-ին ընտիրների ու սուրբերի շառավիղից՝ Սահակ Պարթև-Սահականույշ-Մամիկոնեից Համազասպ սպարապետ, որից ծնվեցին երեք արու զավակներ, Սուրբ Վարդանը, Սուրբ Հմայակը ու երանելի Համազասպյանը: Վարդանը իր սուրբ պապի նման արու զավակ չունեցավ, այլ երկու աղջիկ՝ Վարդանույշը և Շուշանը: Մեծացել և կրթվել է տատի` Սահականույշի (Սահակ Պարթև հայրապետի դստեր) քրիստոնեական բարի ու առաքինի շնչով լի տանը, որով մինչ այդ դաստիարակվել
21/09/2015
Հայի անկոտրուն ոգին դարերի պատմության իր շղթան անցավ խաչի ճանապարհով: Պատմության էջերից դասեր քաղելով՝ նա չի կարող մոռանալ, որ իր մեծ պարտությունների և կորուստների հետևանքը մշտապես եղել է անմիաբանությունն ու ներքին պառակտումները: Ուստի, երբ այդ ոգին միաբանվեց, չուշացավ նաև սպասելի պտուղը. 24 տարի առաջ սիրո միաբանության ոգուց ծնունդ առավ անկախությունը, և նա իր ուղին սկսեց ընթանալ ազատության դրոշը ձեռքին: Անկախության տոնը պարտավորեցնում
19/09/2015
- Հա՛յր, մեզ խնդրել են մի մարդու համար աղոթել, ում կյանքը մի քանի օր մազից էր կախված, սակայն հոգին մարմնից չէր բաժանվում: - Ինչո՞ւ չէր բաժանվում: Նա իր մեղքերը խոստովանե՞լ էր: - Ոչ, խոստովանել չէր ուզում: Հա՛յր, այսինքն հոգու հեռանալու ժամանակ մարդու տանջանքների պատճառը նրա մեղսավոր վիճա՞կն է: - Ոչ, դա միանշանակ չէ: Միանշանակ չէ նաև այն, որ եթե մարդու հոգին նրանից հեշտ ու հանգիստ է դուրս գալիս, ապա նա լավ վիճակում էր գտնվում: Եթե նույնիսկ մարդիկ
18/09/2015
Գերաշնորհ Սրբազան Հայր, ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանայից դասը և հավատավոր զավակները ի սրտե շնորհավորում են Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Սրբազան Հայր, Ձերդ Սրբազնության իմաստուն առաջնորդությամբ, տիրախնամ մեր թեմն իր արդյունավոր և նաև իր հոգենորոգ առաքելությունն է իրականացնում իր հավատավոր զավակների կյանքում: Որդիական ակնածանքով է լեցուն մեր զգացմունքները Ձեր անձի հանդեպ: Իմաստուն և բարի
18/09/2015
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Զգոն քահանա Աբրահամյանի հետ Տասը տարի առաջ՝ սեպտեմբերի 18-ին, քահանայական ձեռնադրությամբ սրբալույս մյուռոնի օծմամբ արժանացաք քահանայագործման նվիրական ծառայությանը՝ հանձն առնելով մարդու մեջ աստվածակերտ պատկերը լուսավորելու և դեպի Աստված ուղղորդելու կարևոր առաքելությունը: Շնորհավորում ենք Ձեզ, Տեր Հայր, աստվածադիր քահանայության այդ ուղին ջանադրորեն ստանձնելու կապակցությամբ:
17/09/2015
Հարցազրույց հոգեբան, նարկոլոգիայի փորձագետ, Սանկտ-Պետերբուրգի քաղաքային նարկոլոգիական հիվանդանոցի վերականգնողական բաժնի և «Անկախության դպրոց» նախագծի ղեկավար, «Մեր ուղին» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Վալենտինա Նովիկովա Վլադիմիրովնայի հետ: Արարչագործության պսակը՝ Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդը, Աստծո կողմից արարվել է ազատ, ցավոք սրտի, մարդն իր արարքներով մշտապես կորցնում է այնպիսի աստվածային
16/09/2015
- Հա՛յր, եթե մարդը մելամաղձության մեջ է ընկնում, ապա ի՞նչ պետք է անի, որպեսզի հաղթահարի դա: - Աստվածային մխիթարություն է անհրաժեշտ: - Իսկ ինչպե՞ս ստանալ այդ մխիթարությունը: - Մարդը պետք է «կառչի» Քրիստոսից, և Քրիստոս կտա նրան այդ մխիթարությունը: Բարեպաշտությունը հաճախ միահյուսվում է եսասիրության հետ: Մտագարների (շիզոֆրենիկների) մեծամասնությունը զգայուն հոգու տեր մարդիկ են: Ինչ-որ մի չնչին դեպք է տեղի ունենում կամ չեն կարողանում
15/09/2015
Սբ. Մյուռոնը աստվածային խորհուրդ է, ինչպես որ երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետն է նկարագրում. «Անմատչելի է այդ խորհուրդին բարձունքը: Անհասկանալի պիտի մնա այդ խորհուրդին ներքին էությունը»: Նարեկացին հետևյալ ձևով է բնութագրում «Բայց ես ինչպես կարամ ճառել այն բովանդակապես հասկանալու հավակնության, որովհետև այս յուղի զորությունը ինքնին անհաս և անըմբռնելի է, խորհրդի արագասլաց թևերով սավառնում էր մեր մտածումներից ավելի վեր և անհուն