7 Հոկտեմբեր, Բշ
19/05/2015
- Հա՛յր, մի մայր իր երեխային օրհնված ջուր է տալիս, իսկ երեխան թքում է: Ի՞նչ անել այդ դեպքում: - Նա պետք է աղոթի երեխայի համար: Հնարավոր է, որ նա օրհնված ջուրն այնպես է տալիս, որ երեխայի մոտ հակառակվելու ցանկություն է առաջանում: Որպեսզի երեխաներն Աստծո ճանապարհով ընթանան՝ ծնողները ևս պետք է ճիշտ հոգևոր կյանքով ապրեն: Եկեղեցի հաճախող որոշ ծնողներ իրենց երեխաներին փորձում են օգնել ավելի լավը դառնալ ո՛չ թե նրա համար, որ անհանգստանում են նրանց
17/05/2015
Բոլոր տոների ու տնօրինական խորհուրդների ամբողջացումը՝ Համբարձման տոնը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է տասը օր շարունակ: Համբարձման տոնը մարգարեների ավետիսով ու առաքյալների տեսությամբ մեզ հայտնում է կատարյալ փրկության մասին և հիշեցնում Քրիստոսի այն խոսքերը, որ ասում է. «Ուր ես եմ, այնտեղ կլինի և Իմ ծառան» (Հովհաննես 12:26), «Եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ Ինձ մոտ» (Հովհաննես 14:3): Մայիսի
17/05/2015
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մայիսի 17-ին Սբ. Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված: Աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում մայիս ամսվա երրորդ կիրակին համարվում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրը: Առաջին անգամ այս օրը նշվել է 32 տարի առաջ Սան Ֆրանցիսկոյում, երբ գրանցված էր ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից մահվան ընդամենը մի քանի հազար
17/05/2015
- Հա՛յր, իսկ ի՞նչ անի կինը՝ ում ամուսինը հոգևոր կյանքով չի ապրում: - Թող իր ամուսնուն Հիսուսին վստահի ու աղոթի, որպեսզի նրա սիրտը մի քիչ փափկի: Ժամանակի ընթացքում Հիսուսն աննկատելիորեն «դեսանտ» կիջեցնի նրա սրտում, և ամուսինը կսկսի մտածել (կարևորի մասին): Իսկ հենց ամուսնու սիրտը մի փոքր փափկի՝ կինը կարող է խնդրել նրան, օրինակ՝ իրեն մեքենայով մինչև եկեղեցի տանել: Պետք չէ համոզել նրան, ասելով. «Ախր ինչո՞ւ եկեղեցի չես գալիս», այլ պետք
16/05/2015
«Թանգարաններ. հիշողության վկաներ» այսպիսին էր այս տարվա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օր միջոցառումների կարգախոսը: Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղը մայիսի 16-ին իր հիշողությունը վկայում էր նաև երգով, պարով և ասմունքով: Հայտնի նկարչի՝ Հակոբ Կոջոյանի նկարներով զարդարված դահլիճում հայերին երգ ու նվագ
16/05/2015
Քրիստոնյայի կյանքն, առանց աղոթքի, նման է այն զինվորին, որ դուրս է գալիս մարտադաշտ, նետաձիգների առջև` առանց վահանի: Այս դեպքում ինչքան էլ զինվորը ուժեղ ու բանիմաց լինի իր ռազմական գործում, առանց վահանի պաշտպանության` բազմաթիվ նետերից կխոցվի, այդպես էլ քրիստոնյան ինչքան էլ կամք, հավատք ու հոգևոր գիտելիք ունենա, առանց աղոթքի խոցելի է խավարի հրեշտակների արձակած անտեսանելի բազմաթիվ նետերից: Այդ իսկ պատճառով մեր Տեր Հիսուս Քրիստոսը պատգամում
15/05/2015
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և աջակցությամբ «Գրաբարյան օրեր» ծրագրի շնորհանդեսը դեռևս մեկնարկվել էր 2014թ-ի հոկտեմբերի 5-ին: Ծրագիրը նպատակ ուներ արժևորելու Սբ. Թարգմանիչների գործը և վերացնելու գրաբարի շուրջ ստեղծված կարծրատիպերը: Թեմի կողմից նախաձեռնած «Գրաբարյան օրեր» ծրագրի մտահղացման հեղինակներն էին Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու ծիսակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը և Qahana.am
15/05/2015
- Հա՛յր, ամբողջ ընտանիքը միասի՞ն պետք է աղոթի երեկոյան: - Մեծահասակներն այդ հարցում պետք է մեծահոգի լինեն: Նրանք պետք է աղոթեն ու երեխաներին ասեն. «Եթե ուզում եք, ապա մի քիչ աղոթեք մեզ հետ»: Երբ երեխաները մի փոքր մեծանան, ապա աղոթքի նկատմամբ մի որոշակի կարգ կունենան, օրինակ՝ եթե մեծերը տասնհինգ րոպե են աղոթում, ապա երեխաները՝ երկու կամ հինգ, իսկ եթե ավելի շատ են ուզում, ապա թող աղոթեն, որքան ցանկանում են: Եթե ծնողներն ուժով են ստիպում