7 Հոկտեմբեր, Բշ
01/11/2014
Պահքի ընթացքում, մասնավորաբար Մեծ Պահքի ժամանակ փորձություններն ավելանում են: Դրանք լինում են արտաքին և ներքին: Որոշակիորեն անդրադառնանք այդ փորձություններից մի քանիսին: Դրանք հաճախ պահք պահած մարդու հոգևոր անդորրը խաթարում են, խոչընդոտում` թույլ չտալով պահքի ընթացքում ձեռք բերել նոր հոգևոր պտուղներ: Խավարի իշխանության ներքո գտնվող երկնային էակները, որոնց դևեր են անվանում, իրենց ներգործուն դերն ունեն այս ամենի մեջ: Ասում են, երբ ավելի
01/11/2014
Մոտ երկու հազար տարի է անցել պատմական այն դրվագից, երբ Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը` Հուդա Իսարիովտացին, մատնեց իր Ուսուցչին: Այս մարդը դարձավ պատմության մեջ որպես դավաճանության խորհրդանիշ` հիշատակվելով մարդկության պատմության մեջ` որպես մատնիչ մարդկության Փրկչի: Կան բազում կարծիքներ, թե ինչու Հուդան մատնեց Հիսուսին: Ամենից արտահայտիչ իրողությունն այն էր, որ նա արծաթասեր էր, այսինքն ` Հիսուսին մատնեց գումար ստանալու համար: Առաջին
01/11/2014
Եթե Հուդայի մեղքը խավարի հրեշտակի միջոցով էր, ապա նրա մեղքի էությունը կայանում էր սատանայի ցանկությունների ձգտման և իրականացման մեջ: Խավարի հրեշտակի ձգտումը նպատակամղված էր ամրապնդել իր իշխանությունն աշխարհում: Նա ուզում էր իշխել բոլորի վրա` մտադիր լինելով տապալել Աստծո ծրագրերը: Սատանայի այսպիսի մղումները հստակ արտահայտված էր անապատում փորձության ժամանակ: Նա, Հիսուսին բարձրացնելով բարձր լեռան վրա, ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները
01/11/2014
Հիսուս, ընտրելով Հուդային տասներկու առաքյալների շարքում, գիտեր, որ մատնելու է իրեն (Հովհ. 6.64-71, 13.11): Նա գիտեր, թե Հուդայի սրտում ինչ կար (Հովհ. 2.25), տեղյակ էր նրա ծրագրերին ու մտադրություններին և վերջին խոսքն ուղղված Հուդային բացահայտում է մատնիչի ամբողջ ծրագիրը. <<Հիմա ինչ, որ անելու ես, իսկույն արա>> (Հովհ. 13.27): Հուդայի համար հասկանալի էր Հիսուսի խոսքը վերջին ընթրիքի ժամանակ, թե ձեզանից մեկը կմատնի ինձ: Բոլոր աշակերտները զարմացած հարցնում
31/10/2014
21-րդ դարում համաշխարհային գլոբալիզացիայի գործընթացների պայմաններում մշտապես շեշտվում է մարդու իրավունքների, արժանապատվության, ազատության գերակայությունը: Այս ամենը խոսում է մարդու առաջադեմ հայացքների և հումանիզմի շեշտադրման մասին: Բայց իսկության մեջ մարդկությունը, հատկապես Արևմուտքը, արժեհամակարգային ճգնաժամի առջև է կանգնելու, քանի որ աստիճանաբար, իսկ այժմ սրընթաց կերպով հրաժարվում է այն արժեքներից, որոնք եղել են հոգեկերտվածքի
29/10/2014
Դրոշմ. Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ սրբության Միւռոնով պայծառացած ճակատին համար կ’ըսենք. «հայո՛ւ ճակատ». միւռոնուած մանուկի համար կ’ըսենք. «հայո՛ւ որդի». երբ մկրտութենէն անմիջապես ետք երեխան դրոշմի օծումն ընդունի իր ճակատին՝ կ’ըսենք. «Ահա հիմա հայացաւ» (Գարեգին Ա): Ստանում ենք Սուրբ Հոգու շնորհները «Նայի՛ր արևի ճառագայթին. յուրաքանչյուր անձ, որի վրա քնքշորեն ընկնում է լույսը, զվարճանում է. կարծես թե արեգակը
28/10/2014
Այն որ Վարդանանց, Արցախյան հերոսական, հայրենասիրական ոգին ապրում է, սերունդներ տալով, և որ այդ ոգին այսօր էլ կա, որին մենք հանդիպում ենք, հաղորդակից լինում, հիանում, հուզվում, խորհում և դաս առնում, համոզվում ես՝ տեսնելով Գևորգ Եղիազարյանին: 2011 թ.-ին դեկտեմբերին արդեն մեկ տարի յոթ ամիս էր, որ հայոց բանակում ծառայելով՝ իր զինվորական պարտքն էր կատարում Գևորգը՝ արդեն որպես ավագ սերժանտ: Հենց այդ ամիս էլ թշնամու գնդակը ծանր վիրավորեց նրան՝ առ
27/10/2014
Հոգևոր բարեպաշտական արարողություններից գերեզմանօրհնեքը քրիստոնեական հարության գաղափարի արտահայտությունն է: Այս արարողությամբ քրիստոնյա անհատը արտահայտում է մահվան ու հարության հանդեպ իր հիմնական հոգևոր սկզբունքները: Գերեզմանօրհնեքի նպատակն է հիշել ննջեցյալներին և ավետել նրանց հարության հույսը: Ըստ Պողոս առաքյալի՝ Քրիստոսի հարությունը պատճառն է բոլոր մարդկանց հարության, և նրանով հաստատվում է մեր հարությունը։ Եվ ինչպես Սուրբ Գրիգոր