29 Հունվար, Եշ. Առաջավորաց Պահքի Դ օր
18/08/2023
«Ի մեծութենէ և գեղեցկութենէ արարածոցն` ըստ նմին համեմատութեան եւ արարչագործն նոցա երեւի» (Իմաստ., ԺԳ 5), իսկ նորա էությունը մենք կատարելապես իմանալ չենք կարող առանց Աստուծո օգնության: Աստուծո էության մասին մեր հաստատուն գիտությունը այնքան է, որքան նա հայտնել է մեզ: Մենք, իհարկե, երբեք չենք կարող ամփոփել, մեր
17/08/2023
Հոգևորի հանդեպ ծարավը մարդու էության մեջ է, քանի որ մարդն ստեղծվել է Աստծու պատկերով ու նմանությամբ: Արարչի կողմից մարդու հոգում դրվել է Արարչին և սեփական գոյության իմաստը գտնելու ձգտումը: Մարդը շփոթության մեջ է ընկնում ու մոլորվում, երբ իր համար պարզ չէ կյանքի իրական իմաստը: Այդ շփոթմունքի մեջ են հայտնվում կյանքի շեմին գտնվող շատ երիտասարդներ, որոնք միջնակարգ և բարձրագույն կրթությամբ որոշ գիտելիքներ ու մասնագիտություն են ձեռք բերում,
16/08/2023
Չնայելով, որ համաստվածությունը, նյութապաշտությունը և բանապաշտությունն ինչ ուղղություն և բռնեցին, ի՞նչ խառնուրդ ու համադրություն էլ կազմեցին իրար հետ, որպես տեսանք, անզոր են ոչ միայն հիմնական, այլև երկրորդական հարցերը պարզել. չնայելով, որ մարդու բանականությունը զգաց յուր անզորությունը և խոստովանում է, թե ինքը
15/08/2023
Հայր Պորֆիրիոսը մի անգամ ասաց․ - Երբ Քրիստոս գալիս է ու, բնակվելով մեր հոգում, լցնում այն, այդժամ հեռանում են մեր բոլոր խնդիրները, բոլոր մոլորություններն ու դառնությունները։ Ադժամ հեռանում է և մեղքը․․․ Հասկանո՞ւմ ես, խնդիրները վերանում են ոչ թե մեր ջանքերով, այլ Քրիստոսով։ Ես հարցրի նրան տարակուսանքով․ - Ինչպե՞ս թե «մեղքը հեռանում է», երբ Սուրբ Գրքում գրված է, որ եթե անգամ մեկ օր ապրեինք այս աշխարհում, ապա այդ ժամանակ էլ մեղք
14/08/2023
Կան մարդիկ, որ այցելում են գերեզման՝ չհավատալով հոգու անմահությանը, հավիտենական կյանքին: Այդ դեպքում ի՞նչ նպատակ ունի նրանց այցը, այստեղ առկա է պարադոքս. գերեզման այցելողն ինչ-որ տեղ գիտակցելով հավատում է, որ այդ ամենի մեջ կա մի այլ վիճակ, բայց և միևնույն ժամանակ էլ ժխտում է նույն այդ հավատը: Այդ մարդիկ արտաքնապես են փորձում պահպանել դարեր ի վեր եկած սովորությունը՝ հիշելով և իրենց հարգանքը ցուցաբերելով ննջեցյալին: Այսինքն՝ ընդունված է,
12/08/2023
Մարդ տրամադիր է քննել, զննել ու հետազոտել ամեն ինչ յուր շուրջը և հասկանալ յուր կյանքի բոլոր պարագաների գաղտնիքն ու խորհուրդը: Ամեն ինչ քննել ու զննել և ճշմարտությունը ճանաչել ու պահել պատվիրում է մեզ և սուրբ առաքյալը (Հռ., ԺԲ 2. Ա Կոր., Բ 10. Բ Կոր., ԺԳ 5. Գործք, ԺԷ 27): Ահա այդ քննությունն իսկ տանում է մեզ դեպի մեր հիմնական հավատքի ճշմարտությունը,
11/08/2023
Կենդանի հավատի նշան է խաչը կրելը և Քրիստոսին հետևելը: Քրիստոսին հետևելը քրիստոնյայի կյանքի հիմնական իմաստն է, իսկ կյանքում վախ պատճառող որոշ հանգամանքներ ի չիք են դառնում, երբ քրիստոնյան հիշում է, որ Քրիստոս միշտ իր հետ է (Մատթ. 28:20): Անհրաժեշտ է Քրիստոսին հետևել, քանի որ Նա է բարի Հովիվը, աշխարհի Լույսը, Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը: Քրիստոս բարի հովիվ է, որ ասել է. «Ես ճանաչում եմ Իմ ոչխարներին. Նրանք լսում են Իմ ձայնը և հետևում Ինձ,
10/08/2023
Որոշ ծնողների մոտ այսօր տարածված մտայնություն կա, որ երեխան կմեծանա, լիովին կգիտակցի, թե ինչ է մկրտությունը և ապա կմկրտվի, կամ որոշներն էլ ասում են՝ երկրորդն ու երրորդն էլ կծնվեն, հետո միայն բոլորին միասին կմկրտենք: Այս նույն ծնողները, ովքեր այս կերպ են մտածում, մի՞թե սպասում են, որ երեխան գիտակցի, թե երբ է իրեն անհրաժեշտ դպրոց գնալ, ապա նոր միայն դպրոց են տանում: Կամ երբ հիվանդ է երեխան, մի՞թե սպասում են, որ նա գիտակցի իրեն անհրաժեշտ դեղորայքի