29 Հունվար, Եշ. Առաջավորաց Պահքի Դ օր
13/07/2023
Աստվածային լույսի ներքո ապրող քրիստոնյայի համար կյանքն այլ իմաստ ու նպատակ ունի: Նա գիտի, որ շրջապատող հանգամանքները կարող են իրեն որպես «խրատատու» հանդիսանալ և օգնել կյանքի ճանապարհով համբերությամբ ու սիրով քայլել: Նա գիտի՝ որտեղ էլ գտնվի, իրեն շրջապատում են փրկության հնարավորությունները: Անկախ նրանից, թե կյանքն ինչ պայմաններ է դնում իր առջև, նա միշտ կարող է հոգեպես աճել ու կատարելագործվել: Հոգևոր կյանքը ենթադրում է մեղքերի դեմ
12/07/2023
Երբ կարդում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Հրաժարիմք» աղոթքը. «Հրաժարիմք ի Սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար Հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա, եւ յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք», այնտեղ տեսնում ենք սատանայի հատկություններից մի քանիսը, օրինակ՝ խաբեությունը, չար խորհուրդները, չար կամքը, չար զորությունը
11/07/2023
Աղոթեք Աստծուն վեր կարկառած ձեռքերով։ Դա սրբերի գաղտնիքն է։ Աստվածային շնորհն այցելում էր նրանց, հենց որ վեր էին տարածում իրենց ձեռքերը։ Եկեղեցու հայրերն ամենագործուն աղոթքը համարում էին Հիսուսի աղոթքը՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ։ Հոգևոր կյանքի բանալին աղոթքն է։ Ոչ ոք չի կարող աղոթել սովորեցնել՝ ո՛չ գրքերը, ո՛չ ծերը, ոչ ոք։ Միակ դաստիարակն աստվածային շնորհն է։ Եթե ես ձեզ պատմեմ, որ մեղրը քաղցր է, ծորուն, այսպիսիսն, այնպիսին, չեք
10/07/2023
«Ովքեր ցանում էին արտասուքով, ցնծությամբ պիտի հնձեն» (Սաղմ. 125.5)։ Տառապանքը կամ վիշտը գոյություն ունի ամենուր. սա ամենքս էլ գիտենք: Այն մեր կամքից անկախ երբեմն գալիս ու ներխուժում է մեր ներաշխարհ, ջլատում է մեր կենդանությունը և սպառում մեզ՝ առանց ուշադրություն դարձնելու մեր գործադրած ջանքերին կամ ունեցած հարստությանը, տգիտությանը կամ իմաստնությանը: Այն այնպես է վրա հասնում, որ մենք անկարող ենք լինում Ֆելիքսի՝ Պողոս առաքյալին
09/07/2023
Արարիչ Աստված արարչագործության պսակին՝ մարդուն, ի թիվս մի շարք շնորհների պարգևել է նաև հաղորդակցության շնորհը։ Մարդը կոչված է նախ՝ իր Արարչի, հետո արդեն՝ իր նմանների հետ հաղորդակցվելու: Երանելի Օգոստինոսն ասել է. «Դու, Աստվա՛ծ, ստեղծեցիր մեզ Քեզ համար, և մեր սիրտը անհանգիստ է, մինչև որ Քո մեջ հանգիստ չգտնի»։ Ամեն անգամ Արարչի հետ հաղորդակցությունը մեծ ուրախություն է պատճառում քրիստոնյային, քանի որ նա հաղորդակից է լինում կյանքի
08/07/2023
Աստվածային հարազատ պատկերն իրապես իրենց մեջ կրողներն ու պահպանողներն ընտրել և անցնում են մարդկությանն առաջադրված այն երկու ճանապարհներից մեկով, որը թեև նեղ է և դժվարին, բայց դեպի Կյանք է առաջնորդում: Այդ ուղին նրանք անցնում են վստահորեն՝ առաջնորդ ունենալով Քրիստոսին և Նրա հետևյալ խոսքը՝ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհ․ 14:6): Դժվարին այդ ուղին հավատակից ճամփորդների համար շատ ու շատ անգամ հեշտ է անցնելը, երբ այն իրենց ջանքերով
07/07/2023
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատված կարգով ամեն օր ժամերգությունների, տոնական և կիրակի օրերին մատուցվող ս. պատարագի ընթացքում դպիրը, սարկավագը և քահանան Ս. Գրքից հատվածներ` ընթերցվածքներ են կարդում: Սուրբգրային հատվածներ ընթերցելու կարգը սկզբնավորվել է Իսրայելում հնագույն
06/07/2023
Երբ մահանում է մարդը, շատ կարևոր է, որ նրա հարազատները հարկ եղածի հետ միասին չմոռանան նաև ամենակարևորը: Իսկ ո՞րն է այդ կարևորը, ի՞նչ պետք է անեն նրանք մահացածին օգնելու համար: Ըստ եկեղեցու ուղղափառ և բազմադարյան վարդապետության՝ անհրաժեշտ օգնությունը մահացածի համար, նրա համար աղոթելն է: Եվ տարվա մեջ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ անգամ, հինգ տաղավար տոների հաջորդ օրը՝ մեռելոցին, հիշեցնում է յուրաքանչյուրին, թե որքան կարևոր