6 Դեկտեմբեր, Շբ
21/06/2023
Դեպի Երկնային Արքայություն տանող ճանապարհով ընթացողները միմյանց հոգեպես զորակցելու և մխիթարելու կարիք ունեն, քանի որ դժվարին է ճանապարհը, ուստի Պողոս առաքյալը հորդորում է և ասում. «Ուրեմն ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ապրելակերպին: Մի՛ ապրեք անմտորեն, այլ իմաստունների նման: Օգտագործեցե՛ք ժամանակը, քանզի այս օրերը չար են» (Եփես. 5:15-16), «հետևաբար, քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ հավատի ճանապարհի մեր հարազատներին»
20/06/2023
Աղոթքում, ինչպես և ցանկացած արվեստում, նույնպես իր գաղտնիքը կա։ Աղոթքի գաղտնիքն այն է, որ սովորես մտքումդ ամենևին չպահել կոնկրետ ինչ-որ բանի խնդրվածքը։ Գաղտնիքն այն է, որ անշահախնդրորեն աղերսենք մեր միավորումը Քրիստոսին՝ չասելով․ «Տուր ինձ այս ու այն․․․»։ Բավական է ասել՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ։ Աստված ամենևին էլ կարիք չունի մեզնից իմանալու, թե մենք ինչի կարիք ունենք։ Նա այդ ամենը մեզնից անհամեմատելիորեն ավելի լավ
19/06/2023
«Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհ․ 14.23)։ Ավետարանի պատմությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր հավատացյալ քրիստոնյա, անշուշտ, գիտի, որ երկնավոր Վարդապետը՝ Հիսուս, մարմնապես այս աշխարհի վրա ապրած կյանքի վերջին օրերին հրեաների Պասեք տոնի առիթով աշակերտների հետ Գալիլիայից գնաց Երուսաղեմ՝ Հավիտենականի կողմից ընտրված Սուրբ Քաղաքը, որպեսզի այնտեղ իրականացներ
17/06/2023
«Քեզ հետ վատ բան է պատահում, գովաբանիր Աստծուն, որ այդ վատը հեռանա քեզնից: Քեզ հետ լավ բան է պատահում, փառաբանիր Աստծուն և այդ լավը կմնա քեզ հետ» (Ս. Հովհ. Ոսկեբերան) Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի հիշյալ խոսքերն այսօր առավել, քան երբևէ մեր կյանքում կիրառելու անհրաժեշտությունն ունենք, որովհետև այսօր մեր կյանքում վատն ու լավը, ուրախությունն ու տխրությունն օրինաչափ կերպով հաջորդում են միմյանց: Բայց անհնարինության չափ դժվար է թվում
16/06/2023
- Հա՛յր, ինչո՞ւ է մարդ անհանգստություն զգում աշխատանքի ժամանակ: - Միգուցե նա բարեհաճ չէ՞ իր աշխատանքի նկատմամբ: Եթե նա ճիշտ է վերաբերվում իր աշխատանքին, ապա ինչպիսին էլ որ այն լինի՝ նրա համար որպես տոնակատարություն կլինի: - Հա՛յր, իսկ եթե մարդ դառնանում է այն պատճառով, որ ծանր ու կեղտոտ աշխատա՞նք է կատարում: Օրինակ՝ շինարարությամբ է զբաղվում, ճաշարանում կաթսա է լվանում կամ նման մի գործով է զբաղված: Ինքն իրեն ինչպե՞ս պետք է տրամադրի: - Եթե
15/06/2023
Թե ով, երբ և ինչ առիթով է հայտնել Աստծու այս կամ այն խոսքը, հավատացյալի համար էական չէ: Աստվածային ճշմարտությունը ճանաչելու համար դա չէ կարևորը: Հավատացյալի համար երբ, ինչ առիթով, ում միջոցով էլ որ երկրին հասած լինի աստվածային այս կամ այն ճառագայթը, բովանդակ Հայտնությունը Սուրբ Հոգուց է տրված: Եվ բխած լինելով անայլայլելի
14/06/2023
Չարախոսությունը ծանր մեղք է, որը կարող է շատ աղետալի հետևանքների հանգեցնել: Մարդն իրեն դժվարությամբ է զերծ պահում այս մեղքից: Ի՞նչ պետք է անի նա, ում դիտավորյալ զրպատել են՝ չարախոսել, պայքարի՞ հանուն ճշմարտության, թե՞ պատասխանի նույն կերպ՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» (Ելք 21:23-24) սկզբունքով: Եվ ինչի՞ կարող է վերածվել ճշմարտության համար մղվող այս պատերազմը: Սուրբ Գիրքն ասում է. «Ոչ մի տգեղ խոսք թող չելնի ձեր բերանից: Խոսեցե՛ք միայն
13/06/2023
Ես ցնցված էի սիրելի ընկերոջս հանկարծակի մահից։ Օրեր շարունակ աչքերիս առաջ նրա թաղման տեսարանն էր։ Հիշում էի, թե ինչպես էին դագաղն իջեցնում փոսն ու վրան հող լցնում։ Պատկերացնում էի, թե ինչպես է փտում մարմինը․․․ Ինչպիսի՞ն կլիներ մարդը, եթե մեր նախածնողները չմեղանչեին։ Նա կապրեր երբեք չավարտվող ուրախության մեջ, նրան չէին տանջի հավետ երանության մասին հարցերը, ինչպես որ մեզ են տանջում։ Իսկ հիմա «որդերի գարշահոտություն է»։ Երբ նման