6 Դեկտեմբեր, Շբ
12/06/2023
Կասկածամտություն բառը, ըստ Մալխասեանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է կասկածամիտ լինելը՝ ամեն բանի վրա կասկածելը: Կասկածամտությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ մարդը կորցնի իր մտքի արթնությունը, դեմքի պայծառությունը, սրտի ուրախությունը, նյարդերի առողջությունը, հոգու խաղաղությունը, քնի հանգստությունը, աշխատանքի հաջողությունը, ընտանեկան սերն ու միությունը, հասարակության հետ կապերը և այլն: Շատ հեշտ է որդեգրել կասկածամտությունը
11/06/2023
Աստծու օրհնությամբ յուրաքանչյուր երկիր ու ազգ ունի իր Լուսավորիչը: Հայոց աշխարհին Տերը շնորհել է բազում Լուսավորիչներ, երկրորդ Լուսավորիչը, որ հայտնի է նաև հոգիների Լուսավորիչ անունով, Հայ եկեղեցու առաջին հայրապետ սբ. Գրիգորն է, որին նվիրված երեք տոներից երկրորդը՝ ելն ի Վիրապեն, այս տարի Հայ եկեղեցին նշեց հունիսի 10-ին: Տոնի առթիվ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի
10/06/2023
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է նշում հայոց ազգի լուսավորչի՝ սուրբ Գրիգորի հիշատակը. նրա մուտն ի Վիրապն, ելն ի Վիրապեն և նշխարաց գյուտը: 301-ին հայ ժողովուրդը առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և այդ սրբանվեր գործում առաջնակարգ դեր կատարեցին սբ. Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ Գ թագավորը: Հայ պատմագրությունը՝ հանձինս Ագաթանգեղոսի և այլ պատմիչների, հանգամանորեն լուսաբանում է այդ տառապանքներով, բայց
09/06/2023
- Հա՛յր, շատ մարդկանց նյարդերը պրկված են լինում, երբ նրանք աշխատանքից տուն են վերադառնում: - Ես տղամարդկանց խորհուրդ եմ տալիս աշխատանքից հետո եկեղեցի մտնել, մոմ վառել, տասը-տասնհինգ րոպե ժամերգությանը մասնակցել կամ ինչ-որ պուրակում նստել և Ավետարանից հատված կարդալ՝ խաղաղվելու համար: Դրանից հետո թող ժպիտով ու խաղաղված գնան տուն: Քանի որ, հակառակ դեպքում, նրանք դյուրագրգիռ վիճակում կգնան տուն ու կսկսեն հարազատների հետ վիճաբանել: Աշխատանքի
08/06/2023
Հինկտակարանյան և նորկտակարանյան Եկեղեցու կյանքի առանձին փաստերի իմացությունը բավարար չէ կուռ աշխարհայացք կազմելու համար: Առանց իր ամբողջության մեջ քրիստոնեական աշխարհայացքի հստակ ըմբռնման, սրբազան պատմության ամենանշանակալից փաստերն իսկ կորցնում են իրենց անանց կենսական նշանակությունը: Իրապես,
07/06/2023
Աստծուն աղոթքով չբռնադատենք։ Չխնդրենք ազատել մեզ ինչ-որ բանից, հիվանդությունից ու նման բաներից կամ լուծել մեր խնդիրները։ Այլ զորություն խնդրենք՝ այդ ամենին դիմանալու համար։ Ինչպես որ Նա է վեհանձնորեն ծեծում մեր հոգու դուռը, այնպես էլ մենք ազնվորեն խնդրենք այն, ինչ ցանկանում ենք։ Եվ եթե Տերը չի պատասխանում, դադարեցնենք խնդրելը։ Եթե Աստված մեզ չի տալիս այն, ինչ այդքան խնդրում ենք, ապա Նա իր պատճառներն ունի դրա համար։ Աստված էլ Իր «գաղտնիքներն»
06/06/2023
Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին ողջունեց և իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ
05/06/2023
«Պետք է ձեզ վերստին ծնվել» (Հովհ․ 3.7)։ Մարդիկ, շատ քիչ բացառությամբ, ճշմարտությունն աղարտում ու արդարությունն անիրավում են, որի պատճառով էլ եղծվում, ապականվում է մարդու բարոյական բնությունը, և մի՞թե դա չի հաստատվում նաև մարդկային կյանքի անցյալ ու ներկա պատմությամբ: Ձեր կյանքի ընթացքում չե՞ք հանդիպել այնպիսի մարդկանց, որոնք ավելի շատ առաջնորդվում են կույր կրքով, քան թե լրջմիտ կամքով: Նրանց մեջ ավելի շատ գծուծ շահն է խոսում, քան