27 Օգոստոս, Եշ
10/11/2023
Քրիստոնեական կյանքը միավորում է հավատքն ու գործերը, այն կյանք է Քրիստոսով։ Քրիստոնեական կյանքի հիմնական սկզբունքը աստվածային պատվիրանների իրագործումն է, պատվիրաններ, որ ամրագրված են Սուրբ Գրքում: Քրիստոսի հետևորդները, անկախ կյանքի պայմաններից, կոչված են ապրելու այդ սկզբունքով, քանի որ Տերը երկրային կյանքը շնորհել է հավիտենական կյանքին նախապատրաստվելու համար: Կյանքը կարճ է, և այն չի ավարտվում, իսկ նա, ով կյանքի կարճ ժամանակահատվածն ապրում
09/11/2023
«Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է» (Ծննդ. 1:31)։ Տղամարդը բնական ձգողություն է զգում դեպի կինը, կինն էլ` դեպի տղամարդը: Եթե չլիներ այդ քաշող ուժը, ապա ոչ ոք, երբևէ չէր համարձակվի ընտանիք ստեղծել: Մարդիկ կմտածեին այն դժվարությունների մասին, որոնք սպասվում են իրենց ընտանիքում` կապված երեխաների դաստիարակության և այլ ընտանեկան գործերի հետ, և այդ պատճառով էլ երբեք չէին որոշի ամուսնանալ: Առաջին մարդկանց անկումից հետո,
08/11/2023
Եկեղեցին, ըստ Սուրբ Գրքի, Քրիստոսի Մարմինն է (Եփես. 1:22): Եկեղեցական կյանքին հաղորդ է նա, ով իրապես Քրիստոսի Մարմնի անդամն է և ով եկեղեցական արարողություններին մասնակից լինելուց զատ իր հնարավորություններով մասնակից է այն առաքելությանը, որին կոչված են եկեղեցուց ներս ձևավորված համայնքները: Այդ առաքելությունը սիրո ծառայությունն է, որով կենդանի ու գործուն է դառնում եկեղեցին, այդ սիրո ծառայություններով են Քրիստոսի Մարմնի անդամները, միմյանց
07/11/2023
21-րդ դարում, տեխնոլոգիաների մշտական արդիականացման պայմաններում, համացանցի միջոցով կարդում ենք գրություններ, տեսնում և լսում ենք աղոթասրահներում քարոզներ, որոնք քննադատում և մեղադրում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սուրբ խորհուրդներն ու հոգեպարար արարողությունները՝ անդաստանը, տնօրհնեքը, ջրօրհնեքը, խաղողօրհնեքը, ճաշի սեղանը օրհնելը, եկեղեցու սպասքի օրհնելը, զույգի նշանախոսության մատանիների օրհնելը, խաչ օրհնելը և այլն: Այս հոդվածի
06/11/2023
Հոգևոր կյանքում առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ է աստվածային շնորհի օգնությունը, բայց շնորհն, ըստ եկեղեցու հայրերի, օգնական է նրան, ով նախանձախնդիր է հավատքի մեջ: Աստվածային շնորհներն առանց նախանձախնդրության ու ջանքի չեն կարող Սուրբ Հոգու պտուղներ տալ: Հոգևոր նախանձախնդրությունն, ըստ հայրաբանության, այնպիսի առաքինություն է, առանց որի ոչ մի լավ բան չի արարվում: Այն ծնվում է սրտի ներքին փոփոխությունից: Եկեղեցասեր և հավատքի մեջ նախանձախնդիր
05/11/2023
Հոգևոր կյանքը բոլորին նոր մարդ դառնալու հնարավորություն է ընձեռում. Քրիստոսի հետևորդը ջանում է հրաժարվել հին՝ մեղքերի մեջ ապրող մարդուց՝ զգեստավորվելով նոր մարդու կերպարանքով: Պողոս առաքյալը հորդորում է և ասում. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես.
05/11/2023
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ գահակալության 24-ամյակի առթիվ: Տարիներ առաջ Աստծո նախախնամությամբ բազմեցիք առաքելահաստատ Հայրապետական գահին՝ Հայաստանյայց Եկեղեցու պայծառությանը կոչված ծրագրեր իրականացնելու և մեր ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելությունը զորեղ ներկայություն դարձնելու տեսլականով: Ձեր գահակալության տարիներին Հայ Եկեղեցին
04/11/2023
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ, այցելեց Կոտայքի թեմի Ծաղկաձորի թեմապատկան ճամբար, որտեղ ապաստան են գտել Արցախից բռնի տեղահանված 38 ընտանիքներ։ Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու հայրական սերը փոխանցելով արցախցիներին, ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի տեղահանված