6 Դեկտեմբեր, Շբ
21/04/2023
Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծու խոսքն է: Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, և ապա սատանան գալիս հանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան և չփրկվեն: Եվ որոնք որ ապառաժի վրա են, այդ նրանք են, որ երբ լսեն, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ`
20/04/2023
Մաս երկրորդ Քրիստոսի մասին մարգարեություններ խորագրով առաջին հոդվածում ծանոթացանք Հին Կտակարանում հիշատակված որոշ մարգարեությունների՝ Բանն Աստծու մարմնացումը, կույսից ծնվելը, Բեթղեհեմ ծննդավայրի մարգարեությունը, մոգերի երկրպագության և ընծաներ մատուցելը, Եգիպտոս փախչելը, Բեթղեհեմի մանուկների սպանությունը, մկրտությունը, առակներով խոսելը, Բարի հովիվ կոչվելը, Տեր կոչվելը, Քրիստոսի նախանձախնդրության մարգարեությունը: Այս հոդվածում
19/04/2023
Թող ոչ ոք չտեսնի ու չհասկանա ձեր սրտի մղումները Աստծուն ծառայելու հարցում։ Թող ամեն ինչ ծածուկ, խորհրդավոր լինի, ինչպես ճգնավորների մոտ։ Հիշո՞ւմ եք, թե ինչ էի պատմում ձեզ սոխակի մասին։ Նա երգում է անտառում, լռության մեջ։ Մի՞թե որևէ մեկը լսում է նրան, որևէ մեկը՝ գովաբանում։ Ոչ ոք։ Ի՜նչ հիանալի երգեցողություն է անապատում։ Տեսե՞լ եք, թե ինչպես է ուռչում նրա կոկորդը։ Այդպես է լինում նաև այն մարդու հետ, որը սիրում է Քրիստոսին։ Այն ժամանակ,
18/04/2023
«Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեցե՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը»: «Հարյավ» բառը մի քանի նշանակություն ունի․ այն երբեմն ցույց է տալիս մարդու նստած կամ ընկած տեղից վեր կենալը, ինչպես, օրինակ, այս պարագայում․ «Սողոսը գետնից վեր կացավ, սակայն բաց աչքերով իսկ ոչ ոքի չէր տեսնում» (Գործք 9․8)։ Քնած տեղից արթնանալն ու վեր կենալը ևս այս բառով են բնութագրվում, զորօրինակ․ «Վա՜յ նրանց,
17/04/2023
Ապրիլի 16-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Նոր կիրակին կամ Կրկնազատիկը, որ Հինանց կիրակիների շղթայի սկիզբն է: Այս օրը, ավանդույթի համաձայն, Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս է բերվում և Արագածոտնի թեմի Մուղնու սբ. Գևորգ եկեղեցի տարվում Շուրիշկանի խնդրակատար Ավետարանը (1498թ.), որի հետ կապված են բազմաթիվ հրաշագործ պատմություններ, առողջանալու դեպքեր: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» միությունն այս օրը նշանավորեց
16/04/2023
Տիրոջ կողմից մարդ արարածին շնորհված բազմաթիվ պարգևներից մեկը աստվածատուր այն հողակտորն է՝ երկրային հայրենիքը, որտեղ մարդն ապրում է ժամանակավոր իր կյանքը: Քրիստոս Իր փրկագործության շնորհիվ մարդուն հնարավորություն տվեց նաև երկնային հայրենիք ունենալու: Աստծու պարգևը՝ երկրային հայրենիքը, գնահատողը, պահպանողն ու շենացնողը, Աստծուն և իր հայրենակցին սիրող անձը երկնային մնայուն հայրենիք ունենալու պատվին է արժանանալու: Մեր Տերն այս մասին
15/04/2023
«Դյուրագրգռությունը հոգու անկարգություն է»,- ասել է սբ. Հովհաննես Սանդուղքը: Առօրյա կյանքում մարդ հաճախ կրում է բարեհոգության և քաղաքավարության դիմակներ, ջանում է իրեն զսպել, թեև իր ներսում փոթորիկ է: Այս դեպքում՝ որպես քրիստոնյա, մարդ պետք է փորձի ճանաչել իրեն և պայքարի իր հոգում արմատավորված մեղքերի դեմ: Ինչպես նշել է սբ. Հովհաննես Սանդուղքը, մարդ պետք է սովորի լռել, երբ սիրտը վրդովված է, պետք է արգելի դյուրագրգռության և զայրույթի
14/04/2023
Երբ ես մտքիս աչքերը Գրքերի խորհրդով վեր բարձրացրի` տեսնելու շնորհների գիտության անքննելի խորքը, բացեցի սիրտս` հավաքելու ներսում դժվար տեսնվածը և քննելու, տեղեկանալու և հասու լինելու նրա գիտության խորքին, իմ տկար մտքի հասողությունից դուրս մնացածն այնպես զարհուրեցրեց ինձ, որ կարծես թե այն ճանաչելու համար պատրաստ