6 Դեկտեմբեր, Շբ
13/04/2023
Եթե հոգին փչանա ու արժանի չլինի Քրիստոսի սիրուն, Քրիստոս կդադարեցնի հարաբերությունները նրա հետ, քանի որ չի ցանկանում, որ «հաստամորթ» հոգիներ լինեն Իր կողքին․․․ Հոգին պետք է կրկին ուշքի գա, որպեսզի արժանի լինի Քրիստոսին, ապաշխարի «մինչև յոթանասուն անգամ յոթ» (Մատթ․ 18։22)։ Ճշմարիտ ապաշխարությունը լուսավորում է [մարդուն]։ Մի՛ ասա․ «Տարիներս զուր անցան, ես անարժան եմ և այլն»։ Այլ կարող ես ասել․ «Հիշում եմ այն փուչ օրերը,
12/04/2023
Ցավով տեղեկացանք Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին սկսված փոխհրաձգության մասին, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ։ Մեր վշտակցությունն ենք բերում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին՝ աղոթելով, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի նրանց արդար հոգիները։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին՝ հայցելով Տիրոջ հովանին և զորակցությունը
11/04/2023
«Ոչ ամեն մարդ, որ Ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, Երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ.7.21): Հիսուս՝ մարմին առած անձնուրացությունն ու սիրո մեծագույն առաքյալը, Երանությունների լեռան բարձունքին, ձիթենիների լռին ու խաղաղավետ պուրակների ստվերների ներքո Իր աշակերտների նորակազմ խմբի կողմից շրջապատված, վարդապետում ու հրահանգում էր նրանց ձեռնամուխ լինել հոգիների փրկության այս փխրուն և դժվարին
10/04/2023
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18.8)։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, Այսօր համախմբված մեր եկեղեցիների հարկերի ներքո՝ փառաբանում ենք հարուցյալ Փրկչին՝ ավետելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Օրհնաբանում ենք հրաշափառ Հարությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Ով չարչարվեց, խաչվեց ու հարություն առավ, որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան
09/04/2023
Քրիստոսի հետևորդները հետևում են Քրիստոսի կենդանի ու կենարար ուսուցումներին, և աշխարհում չկա ոչինչ, որ համեմատելի լինի դրանց հետ: Այդ ուսուցումները սիրո, մահվան դեմ հաղթանակի և հավիտենական կյանքի մասին են: Ծովին նմանվող կյանքն անընդհատ փոխվում է, բայց կա մի բան, որ երբեք չի փոխվում, դա այն ներքին գիտակցությունն է, որ մահին հաղթահարած հարուցյալ Տերը միշտ մեզ հետ է՝ Իր անսուտ խոստման համաձայն. «Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը. Իմ Հայրն
08/04/2023
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սիրելի՛ զավակներ, Ցնծացե՛ք և ուրախացե՛ք այսօր Երկնքի ու երկրի հետ միասին, քանի որ երջանկություն ունեք նշելու կյանքի տոնը, դրախտի դարպասների բացման ու մահվան կապանքներից ազատագրվելու տոնը։ Չկա ավելի ցնծալի տոն բանական մարդու կյանքում, քան Սուրբ Հարության տոնն է, սիրելինե՛ր։ Այն անհամեմատելիորեն առավել է մեր ամենասիրելի ու ամենաթանկագին տոներից անգամ, քանի որ մարդուն պարգևում է այն, ինչ ուրիշ
02/04/2023
Ապրիլի 2-ին Հայ եկեղեցու կամարների ներքո հնչեցին «Օրհնեալ, որ գայ յանուն Տեառն. օրհնութիւն ի բարձունս» փառաբանական խոսքերը, որոնք ազդարարեցին Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդի տոնը մեծ թվով ընտանիքների էր համախմբել Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում՝ մասնակիցը դարձնելու վաղ առավոտից մինչև երեկո կատարվող արարողությունների և տոնական միջոցառման: Վաղ առավոտյան Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց
02/04/2023
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, սիրելի՛ ծնողներ ու անգին զավակներ, Այսօր մեր Մայր եկեղեցին տոնում է անչափ սիրելի ու գեղեցիկ մի տոն՝ Ծաղկազարդը կամ Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ։ Այս սքանչելի տոնը Հայ եկեղեցին նշանավորել է նաև մանուկների օրհնության կարգով, որն այնքա՜ն համահունչ է տոնի խորհրդին ու ոգուն։ Եվ ես մեծ ուրախությամբ շնորհավորում եմ բոլորիս, հատկապես՝ մեծ ու փոքր մանուկներին այս գեղեցիկ տոնի առթիվ։ Մարդացյալ Աստծու