6 Դեկտեմբեր, Շբ
17/05/2023
Աստվածային շնորհն ամեն անգամ ինքն է մատնանշում՝ ինչպես ճիշտ վարվել։ Բայց նրան գրավելու համար հարկավոր է աստվածային սեր, փափագ։ Աստծու շնորհին անհրաժեշտ է ջերմ ցանկություն դեպի Աստված։ Սերը մեզ բերում է մտքի ու սրտի տրամադրության, որն անհրաժեշտ է աղոթքի համար։ Քրիստոս Ինքը կմտնի ու կբնակվի մեր հոգում, եթե միայն գտնի Իր համար որոշակի հաճելի բաներ՝ բարի կամք, խոնարհություն ու սեր։ Առանց դրա անհնար է ասել՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր
16/05/2023
(Չորրորդ քարոզ) «Սերը...․ չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա» (Ա Կորնթ. 13։5-6)։ «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև ա՛յդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթ․ 7։12)։ Բարոյական սքանչելի սկզբունքներ կան, որոնք որևէ սահմանով չեն սահմանափակվում. դրանք տիեզերեկան են, և ժամանակ չեն ճանաչում, քանի որ հավիտենական են: Նմանատիպ սկզբունքներից
15/05/2023
Այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք, սպրդեցնելով կորստաբեր հերձվածներ են ներմուծելու և, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու (Բ Պետ. Բ 1)։ Մենք նույնպես ամենից առաջ սկսում ենք բոլոր բարիքների գլխից` հավատից, և այն լսողներիդ ենք ներկայացնում` ոչ թե նոր բան ավելացնելով,
14/05/2023
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրերից առաջինն այս տարի մայիսի 14-ին է՝ սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632 թթ.) մահվան հիշատակության օրը: Արդեն իններորդ տարին է, որ մայիսի 14-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի է բերվում «Զորավոր» Ավետարանը, որի հրաշագործ զորությանը հայ ազգն արդեն յոթ դար է հաղորդակից է լինում: 14-րդ
13/05/2023
Մագաղաթյա այս մատյանը Մաշտոցի անվան Մատենադարանի 10400 հայերեն ձեռագրերից մեկն է: Սմբատ Գունդստաբլի (1208-1276) Ավետարանի հետ ունեցած մանրանկարչական նմանությունը և գրչությունը ենթադրել են տալիս, որ այն գրվել և նկարազարդվել է Կիլիկիայում, 13-րդ դարում: Ձեռագիրն այժմ ունի 292 մագաղաթյա թերթ, 23,5x17,7 մեծությամբ: Նկարներից շատերը պակասում են, կտրված են որոշ խորաններ: Ձեռագիրը Մատենադարանում կրում է 4060 համարը: 14-րդ դարի վերջին ձեռագիրը բերում են Երևան:
12/05/2023
Եկեղեցու հիմնադիրն ու գլուխը Քրիստոսն է: Նա հիմնել է եկեղեցին և կոչում է մարդկանց մուտք գործել այնտեղ և երկրորդ ծննդյամբ՝ մկրտությամբ, դառնալ Աստծու որդեգիրը: Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է (Եփես. 1:22-23; Կող. 1:24), իսկ հավատավորները՝ այդ մարմնի անդամները: Սուրբ Գրքում կարդում ենք, որ «Տերն օրեցօր ավելացնում էր եկեղեցում փրկվածների թիվը» (Գործք Առ. 2:47): Տերը ցանկանում է բոլոր մարդկանց փրկությունը, և եկեղեցին հիմնել է այդ նպատակով: Եկեղեցին,
11/05/2023
Կան մարդիկ, որոնք աշխարհում գոյություն ունեցող սպառնալիքներին նայում են մակերեսայնորեն՝ առանց դրանք քննարկելու աստվածաշնչական, բժշկական, տրամաբանական, դաստիարակչական, հոգեբանական և այլ մոտեցումներով: Օրինակ՝ մարդկանց մի մասի մոտ, ցավոք սրտի, միասեռականությունը համարվում է 21-րդ դարի բնական երևույթներից մեկը, իսկ միասեռական ամուսնությունը՝ իբրև թե զույգի միջև սիրո զգացման դրսևորում: Կարդում ենք www.usnews.com-ի 2021-ի դեկտեմբերի 16-ին հրապարակված
10/05/2023
Տերն Ինքը կսովորեցնի մեզ աղոթքին։ Ինքներս չենք սովորի, ոչ էլ ուրիշ մեկը կսովորեցնի։ Չասենք․ «Այսքան երկրպագություն արեցի, այժմ շնորհն ինձ ապահովված է»։ Բայց խնդրենք, որ աստվածային իմացության անեղծ լույսը շողարձակի մեր մեջ և բացի մեր հոգևոր աչքերը՝ Նրա աստվածային խոսքերը ըմբռնելու համար։ Այդպես մեզ համար էլ աննկատելիորեն սիրահարվում ենք Աստծուն առանց հարկադրման, ջանքերի ու սխրանքի։ Այն, ինչ դժվար է մարդկանց համար, շատ հեշտ է Աստծու